«Վրաստանում այժմ կարծես ռեինկարնացիայի փուլ լինի, երբ երկիրը պետք է հեռանա Ռուսաստանից և իրապես անկախ դառնա», - ասում է Լուկան " />

Ո՞վ է Թբիլիսիի հակաօկուպացիոն ցույցերի կիսով չափ ջամայկացի մասնակիցը

«Վրաստանում այժմ կարծես ռեինկարնացիայի փուլ լինի, երբ երկիրը պետք է հեռանա Ռուսաստանից և իրապես անկախ դառնա», - ասում է Լուկան

Արդեն ավելի քան քսան օր է, ինչ Վրաստանի խորհրդարանի մոտ ցույց է տեղի ունենում ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով։ Կազմամկերպիչներն ակցիան հակաօկուպացիոն են անվանում այն սկսվել է հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում Պետդումայի՝ խոսնակի աթոռը զբաղեցրած ռուս պատգամավոր Գավրիլովի ելույթից հետո։ Բազմահազարանոց ցույցը ոստիկանությունը ցրել էր ուժի կիրառմամբ, որից հետո ակցիան մշտական բնույթ է ստացել։

Այդ ամբողջ ժամանակահատվածում ցույցին ելույթ է ունեցել ավելի քան հարյուր մարդ։ Նրանց թվում է նաև Լուկան։

Տեսանյութը, որում թխամաշկ տղան մաքուր վրացերենով խոսում է ռուսական օկուպացիայի մասին, դիտել են հազարավոր մարդիկ։

"მე მქვია ლუკა…ნახევრად იამაიკელი ვარ და ნახევრად მეგრელი. 7 წელი ვიცხოვრე ლონდონში და მოქალაქეც ვარ, მიუხედავად ამისა, რაც არ უნდა მოხდეს არ მინდა სხვაგან ცხოვრება… დრამატულად რომ ვთქვათ, მინდა აქ გავატაროთ ბოლო წუთები", – აქცია #სირცხვილიას ერთ-ერთი მონაწილე.

Posted by NEWS.On.ge on პარასკევი, 05 ივლისი, 2019

Լուկան ամբիոնից պատմել է, որ ծնվել է Լոնդոնում և Ֆինլանդիայի քաղաքացի է։

«Սակայն ինչ էլ տեղի ունենա, ուզում եմ այստեղ մնալ, իմ երկիր Վրաստանում», – հայտարարել է նա։

Այստեղ Լուկան պապի հետ է։ Պապը նրա գլխավոր երկրպագուն է։

Լուկան 14 տարեկան է։ Իր ելույթի տեքստն ինքն էր գրել։ Առաջին անգամ բջջային հեռախոսով այն հավաքելուց հետո պապին էր տվել, որ կարդա։

«Նրա տեքստին ոչ ոք չի խառնվել, դա այն էր, ինչ նա ուզում էր ասել, և ձևը նույնպես նրանը պետք է լիներ։ Ես նրան միայն ասացի «Գլխավորը՝ մի հուզվիր լսարանդ մեծ է լինելու, մի հուզվիր», – ասում է Լուկայի պապը։

Բեմից խոսելիս Լուկան հանգիստ էր։ Հավաքվածների թվում էր նաև նրա պապը, որն ասում է, որ այդ րոպեներին հպարտությամբ ժպտում էր։

Լուկայի մայրը Լոնդոնի բնակիչ է, նա ծնվել է Ջամայկայում։ Իսկ հայրը վրացի է։

Մինչև ութ տարեկանը տղան ապրել է Լոնդոնում։ Վրաստան էր գալիս միայն ամռանը, շատ էր սիրում տատին ու պապին, տեղի մթնոլորտն ու Թբիլիսիի հեռուստաաշտարակը։

Հենց նրա ցանկությամբ է ընտանիքը Թբիլիսի տեղափոխվել։

Առաջին բառը, որ նա վրացերեն սովորել է, «աշտարակն» է եղել։ Այսօր Լուկան բավականին լավ է խոսում վրացերեն։

Նա դեռ դպրոցում է սովորում, սակայն արդեն ներգրավվել է վրացական քաղաքական գործընթացներում, հետևում է ընթացիկ իրադարձություններին։

«Վրաստանում այժմ կարծես ռեինկարնացիայի փուլ լինի, երբ երկիրը պետք է հեռանա Ռուսաստանից և իրապես անկախ դառնա», – ասում է Լուկան։

«Վրաստանում շատ լավ է, ուզում եմ այստեղ լինել և ուրախ եմ, հույս ունեմ և գիտեմ, որ այստեղ ավելի լավ է լինելու։ Քանի որ այս ցույցը հենց դրա համար է», – ասում է Լուկան։

 

*Նյութը պատրաստվել է Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) «Բազմազանության դեմքերը» նախագծի շրջանակում։ Ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ։


Կարդալ ավելին JAMnews-ում