Մի խումբ ազդեցիկ հասարակական կազմակերպություններ իշխանությունների գործողությունների դեմ բողոքի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել " />

Ո՞վ էր մասնակցում Թբիլիսիում իշխող կուսակցության բազմահազարանոց ակցիային, և ինչո՞ւ են հանրահավաքը բռնի անվանել

Մի խումբ ազդեցիկ հասարակական կազմակերպություններ իշխանությունների գործողությունների դեմ բողոքի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Իշխող «Վրացական երազանք» կուսակությունը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել, որը նվիրված էր Եվրախորհրդում Վրաստանի նախագահության մեկնարկին։

Սակայն ընդդիմությունը պնդում է․ ակցիայի իսկական նպատակն իշխանությունների ցանկությունն էր ցուցադրել, որ երկրում իրենք մեծ աջակցություն ունեն։ Վրաստանի օմբուդսմենը նույնպես հաստատել է, որ բյուջետային կազմակերպությունների հազարավոր աշխատակիցները ավտոբուսներով հարկադիր կերպով Թբիլիսի էին բերվել շրջաններից։

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Թբիլիսիում բողոքի ցույերի մասին՝ երեք րոպեանոց տեսանյութում

Երաժշտություն և պարեր Թբիլիսիում ընդդիմության ցույցերին։ Տեսանյութ

Ակցիան դիտարկվել է որպես պատասխան՝ ակտիվիստների հանրահավաքներին, որոնք սկսվել են դեռ ամռանն ու ակտիվացել վերջին ամսում, կարծում է ընդդիմությունը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակցիան Թբիլիսիի կենտրոնում դեկտեմբերի 14-ին։ Ընդդիմությունն ու օմբուդսմենը պնդում են, որ մարդկանց հարկադիր կերպով են բերել շրջաններից։ Լուսանկարը՝ JAMnews/Դավիթ Պիպիա

Թբիլիսիի Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին կանգնած Վրաստանի պետական դրոշներով, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքի» և Եվրամիության դրոշներով։ Շատերի ձեռքում պաստառներ կային՝ «Վրաստանի ուղին՝ դեպի Եվրոպա»։

Հանրահավաքի ավարտին համերգ է կայացել։

2019 թ-ի նոյեմբերի 27-ին Վրաստանը դարձել է Եվրախորհրդի նախագահ։ Ռոտացիան տեղի է ունենում այբբենական կարգով կես տարին մեկ։ Վեց ամիս անց Վրաստանն այդ պաշտոնը կփոխանցի Հունաստանին։

Իր ելույթում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկիրը երբեք Եվրոպային այնքան մոտ չի եղել, որքան հիմա։ Որպես ապացույց, ըստ նրա, կարող է ծառայել առանց վիզայի ռեժիմը․ Վրաստանի քաղաքացիները կարող են անարգել այցելել եվրոպական երկրներ և հատել դրանց միջև սահմանները։

«Դրան մենք բոլորս էինք ձգտում մեր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին», – ընդգծել է Գիորգի Գախարիան։

Հավաքվածներին է դիմել նաև Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող կուսակցության առաջնորդը, միլիարդատերը, որին համարում են երկրի ստվերային ղեկավար։

Դարավոր ծառեր․ միլիարդատիրոջ գլխավոր գայթակղությունը, կամ թե ինչպես է Վրաստանի նախկին վարչապետն իշխում բնությանը

Նա խոսել է նախորդ իշխանությունից ստացած ծանր ժառանգության մասին՝ նկատի ունենալով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա «Ազգային շարժման» կառավարման տարիները՝ 2003-2012թթ․։

«Վրացական երազանքը» կարողացել է հաղթահարել «Ազգային շարժման» կառավարման բացասական հետևանքները, և այսօր Վրաստանը փաստացի եվրոպական ընտանիքի անդամ է», – հայտարարել է Գախարիան։

«Վրացական երազանքի» առաջնորդների ելույթների ընթացքում հատուկ մոնտաժված մեծ էկրանին ցուցադրվում էին հոլովակներ, որոնք պատմում էին Վրաստանի ուղու մասին դեպի նախագահության ստանձնում Եվրախորհրդում։ Դիտորդները նշել են, որ այդ տեսանյութերում ոչ մի հիշատակում չկար Սաակաշվիլիի նախագահության փուլում պետության հաջողությունների մասին։

Ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է վոլյունտարիզմի մեջ

Ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է, որ նրանք ստիպողաբար շրջաններից Թբիլիսի են բերել հազարավոր բյուջետային աշխատակիցների։

Այս մասին հայտարարել է նաև ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։ Նա ասել է, որ այդպիսի տեղեկություններ է ստացել գրեթե բոլոր շրջաններից․ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին սպառնացել են խնդիրներ ստեղծել աշխատավայրում, եթե նրանք հրաժարվեն Թբիլիսի մեկնել։

Մի խումբ ազդեցիկ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում դժգոհություն են հայտնել իշխանությունների նման գործողություններից։

Մարդկանց ժամանումը շրջաններից կազմակերպված բնույթ էր կրում․ այդ նպատակով անվճար երթուղայիններ և ավտոբուսներ էին տրամադրվել։

Դրանք ողջ օրվա ընթացքում կայանած էին Ազատության հրապարակի մոտ, որտեղ անցկացվում էր ակցիան, և տրանսպորտային խնդիրներ էին ստեղծում։

Բացի այդ, հանրահավաքի անցկացման համար ոստիկանությունը փակել էր Թբիլիսիի կենտրոնի մի քանի փողոցներ՝ պարալիզացնելով տրանսպորտային հաղորդակցությունը քաղաքի այդ հատվածում։

Իր ակցիայի բազմամարդությունն ապահովելու համար իշխանությունն անվճար էր հայտարարել մետրոյի Ազատության հրապարակի կայարանից՝ հանրահավաքի անցկացման ամենամոտ վայրից, երթևեկելը։

Հանրահավաք Թբիլիսիում դեկտեմբերի 14-ին, որը կազմակերպել էր իշխող կուսակցությունը։ Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ հազարավոր մարդկանց նպատակային կերպով բերել են շրջաններից, և բողոքի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Լուսանկարը՝ JAMnews/Դավիթ Պիպիա


Կարդալ ավելին JAMnews-ում