Մեղադրյալն ասում է, որ հանրային կարգն է պահպանել" />

Շորթում՝ այգում կնոջ հետ հանդիպելու համար․ Ադրբեջանում դատում են նախկին ոստիկանի

Մեղադրյալն ասում է, որ հանրային կարգն է պահպանել

Բաքվում ավազակության համար դատում են նախկին ոստիկանի։ Շաբան Մամեդովն, ըստ հայցվորի վարկածի, փորձել է իրենից ու իր հարսնացուից գումար շորթել այգում զբոսնելու համար, փոխանցոմ է Report գործակալությունը։

Հայցվոր Ուլվի Ախունդզադեն ասում է, որ «ոստիկանը» ծեծել է իրեն և 100 մանաթ խլել [մոտ $60]։

• Վաղաժամ սեքս․ ի՞նչ են այդ մասին մտածում Ադբեջանում

• Ո՞ր ռեստորաններ չեն հաճախում Ադրբեջանի կանայք և ինչո՞ւ

Տղամարդը ոստիկանություն է դիմել, մեկ ամիս անց հանցագործը հայտնաբերվել է և հանձնվել արդարադատությանը։

Մեղադրյալի վարկածը

Շաբան Մամեդովի խոսքով, ինքն իրականում այգում մոտեցել է այդ զույգին, ներկայացել որպես ոստիկան, հարցրել, թե ինչու են նստարանին կողք-կողքի նստել և արդյո՞ք այդ մասին գիտեն աղջկա ծնողները։ Դրանից հետո տղան իբր ինքն է 100 մանաթ իրեն առաջարկել «լռելու» համար։

Մեղադրյալը պնդում է, որ ի սկզբանե ինքը ցանկանում էր «հասարակական կարգը պահպանել»։ Այսպես թե այնպես, Մամեդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որպես ոստիկան է ներկայացել և շորթմամբ զբաղվել։

Ինչո՞ւ է նման հանցագործությունը հնարավոր դարձել

Ադրբեջանի օրենքները զույգերին չեն արգելում միմյաց ձեռք բռնել, գրկել կամ համբուրվել փողոցում։ Սակայն շատերն, այնուամենայնիվ, դա սվիններով են ընդունում։ Այնպես որ, հանրության աչքի առաջ իրենց զգացմունքներն արտահայտող զույգերի դրությունը «կիսաօրօինական» է։

Բացի այդ, շատ ադրբեջանական ընտանիքներում արտաամուսնական հանդիպումներն անթույլատրելի են համարվում, և աղջիկները շատ են վախենում, որ «ինչ-որ մեկը կիմանա»։ Իսկ տղաները չեն ցանկանում ոստիկանությունում հայտնվել։

Օգտվելով առիթից՝ ոմանք «հետևում են» սիրահար զույգերին և նրանցից փող շորթում՝ սպառնալով տանել բաժին կամ պատմել աղջկա ծնողներին, որ նա տղայի հետ է հանդիպում։ Երբեմն երիտասարդները նախընտրում են կաշառել ականատեսին իրենց իրավունքները պաշտպանելու փոխարեն։

Հենց այդ առիթից էլ օգտվել է Շաբան Մամեդովը։ Բանը դատարան է հասել որովհետև․

  • զույգը նշանված է եղել և հարաբերությունները ոչ ոքից չի թաքցրել,
  • Մամեդովն արդեն ոստիկանության աշխատակից չի եղել։

Կարդալ ավելին JAMnews-ում