Այժմ այդ ցուցակում է Ադրբեջանի երեք պատմական հուշարձան " />

Շեքի ադրբեջանական քաղաքի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Այժմ այդ ցուցակում է Ադրբեջանի երեք պատմական հուշարձան

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շեքի քաղաքի պատմական կենտրոնը՝ դրանում տեղակայված Խանի պալատով, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ 

• Շեբեքե․ ավանդական ադրբեջանական վիտրաժ

• Ադրբեջտանական քյալագայի գլխաշոր․ ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն պատրաստվում

Համաշխարհային ժառանության ցանկում ներառվում են ողջ աշխարհի բնական կամ ձեռակերտ օբյեկտները, որոնք, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, առանձնահատւկ մշակութային, պատմական կամ բնապահպանական նշանակություն ունեն, այդ պատճառով էլ պահպահության և պոպուլյարիզացիայի կարիք ունեն։

Շեքի հնագույն քաղաքը տեղակայված է Մեծ Կովկասի հարավային լանջին։ Գլխավոր տեսարժան վայրը Խանի պալատն է, որը կառուցվել է XVIII դարում։ Դա Շեքիի խաների նախկին նստավայրն է։ Երկհարկանի շենքում վեց սենյակ կա, չորս միջանցք և երկու հայելային պատշգամբ։ Պալատի գրեթե բոլոր պատերը նախշերով են պատված, իսկ ճակատամասը վիտրաժներով պատուհաններ են զարդարում։

Տեղի և արտասահմանյան փորձագետները վեց տարի գնահատում էին պալատն ու Շեքիի ողջ պատմական կենտրոնը։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու մասին վերջնական որոշումն ընդունվել է 2019թ-ի հուլիսի 7-ին Բաքվի համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանին, հաղորդում է Azertag-ը։

Սա երրորդ դեպքն է, երբ ադրբեջանական պատմական հուշարձանները ներառվում են համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրա մեջ ներառված է նաև Բաքվի պատմական մասը (Իչերի Շեհերը)՝ Կույսի աշտարակով, և հնէաբանական Գոբուստան արգելոցն իր ժայռապատկերներով։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում