«Կախարդը» տնային կալանքի տակ է, իսկ նրա կողմնակիցներին ձերբակալում են" />

Շամանի որս․ Ռուսաստանում շարունակվում է ճնշումն այն մարդու նկատմամբ, որը խոստացել է «վտարել Պուտինին»

«Կախարդը» տնային կալանքի տակ է, իսկ նրա կողմնակիցներին ձերբակալում են

შამანი, ალექსანდრ გაბიშევი

Շաման Ալեքսանդր Գաբիշևին, որը կես տարի ոտքով Մոսկվա էր գնում, հետ են ուղարկել Յակուտիա, սակայն նրա կողմնակիցները շարունակում են ճանապարհն ու խոստանում Մոսկվա հասնել 2021թ-ին։ Ահա, թե ինչ է հայտնի «կախարդի» մասին, որը վախեցրել է ռուսական իշխանություններին։

Ըստ «Նովայա գազետայի» նյութերի

Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայանի

Ի՞նչ է հայտնի շամանի մասին 

Իրեն շաման անվանող Ալեքսանդր Գաբիշևը Յակուտիայի բնակիչ է (Ռուսաստանի ծայրամասային հյուսիս)։ Մինչև սպտեմբերի 19-ի ձերբակալությունը նա ոտքով կես տարի քայլում էր սիբիրյան մայրուղիներով։ Գաբիշևը խոստանում էր Մոսկվա հասնել 2021թ-ին և Ռուսաստանն ազատել նրա ներկայիս նախագահից, որին նա չար ուժերի ծնունդ է համարում։

• Մեկնաբանություն։ Ռուսաստան․ ընտրություններն ավարտվել են, սկսվել է ամենահետաքրքիրը

 Կարծիք․ «Մոռացեք, որ Պուտինը լիբերալ չէ։ Հիշե՛ք նրա պատերազմները»

Գաբիշևը 51 տարեկան է, նա բարձրագույն հումանիտար կրթություն ունի, սակայն իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ Այս տարվա մարտին մեկնարկած իր արշավից առաջ նա հավաքարար է եղել, իսկ դրանից առաջ՝ եռակցող։

«Ժողովրդավարությունը պետք է առանց վախի լինի։ Այժմ մարդիկ վախենում են խոսել, վախենում են, որ նրանց կհեռացնեն աշխատանքից, կզրկեն աշխատավարձից։ Պարզապես մեզ մոտ պետական ուժն անսահման է, սատանայական։ Ժողովրդին արհեստական ընկճախտի մեջ են գցել։ Բնական ընկճախտը հեքիմը մի շարժումով կբուժի, իսկ այս մեկն՝ արհեստականը, միայն  կախարդանքով։ Կախարդը վախի իր պատրանքն ու ընկճախտն է տարածել ողջ երկրում, սակայն ճերմակ կախարդն, ինչպես ես, կարող է այդ կախարդանքը ցրել։ Քաղաքական գործիչն այստեղ անզոր է, միայն կախարդանքը՝ կախարդանքի դիմաց», – իր մտքերով է կիսվել Ալեքսանդրն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում։

Ինչպե՞ս է արտահայտվում ճնշումը

Մարդը, որն իրեն ճերմակ կախարդ է անվանում և որն իր կոչումն է համարում Ռուսաստանը նախագահ Պուտինի «սատանայական իշխանությունից» ազատելն է, արդեն մի քանի օր է, ինչ տնային կալանքի տակ է։ Նրա կողմնակիցների վրա ճնշումն, ըստ ամենայնի, շարունակվում է․ այս անգամ չորս մարդ է ձերբակալվել Սիբիրի Իրկուտսկ քաղաքում։ Սակայն նրանց շուտով ազատ են արձակել։ Սա արդեն երրորդ ձերբակալությունն է մեկ ամսում, որը կապված է Ալեքսանդր Գաբիշևի անվան հետ, որն իրեն շաման է անվանում։

Շամանին, որը խոստանում էր «Պուտինին վտարել» կախարդանքի միջոցով, ձերբակալել են սեպտեմբերի 19-ի գիշերը։ Նրան Յակուտսկ են վերադարձրել ինքնաթիռով և տարել այդ քաղաքի հոգեբուժարան, սակայն իրավապաշտպանները նրան այնտեղ չեն կարողացել գտնել։

«Ավելի վաղ՝ սեպտեմբերին, շամանի կողմնակիցներին ձերբակալել էին Բուրյատիայում։ Այնտեղ դա տեղի բնակչության բողոքն էր առաջացրել․ սեպտեմբերի իննին այդ հանրապետության կենտրոնական Ուլան-Ուդե քաղաքում մեծ ակցիաներ անցկացվեցին՝ ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով»։

Հաղորդվում է, որ շամանի կողմնկաիցնրը շարունակում են ճանապարհն իրենց առաջնորդի ձերբակալությունից հետո։

Արդյո՞ք շատ են նրա համախոհները

Մինչ այս Գաբիշևն արդեն քայլել էր մոտ երեք հազար կիլոմետր։ Ճանապարհին նա քարոզում էր և ակտիվորեն շփվում տեղի բնակիչների, անցնող մեքենաների վարորդների հետ։ Գաբիշևի ուղևորության հետագծով մի քանի ցույց է անցկացվել, որոնք տեղի լրատվամիջոցները մասսայական են անվանել։

Գաբիշևի մասնակցությամբ տեսանյութերը, որոնք արվել են ճանապարհին նրան հանդիպած մարդիկ, և նրա հոլովակներն ավելի ու ավելի մեծ պոպուլյարություն են ձեռք բերում։

Շամանին հանդիպած լրագրողներն ու բլոգերները պատմում են, որ օրվա ընթացքում Գաբիշևը շփվում էր տասնյակ վարորդների հետ, որոնք կանգ էին առնում՝ ճամփեզրին նրան նկատելով։ Այդ հանդիպումները զգալիորեն դանդաղացնում էին Մոսկվա հասնելու արագությունը։

Ի՞նչ է սպառնում Գաբիշևին

Իշխանությունները Գաբիշևին մեղադրում են էքստրեմիստական կոչերի համար։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի նկատմամբ բռնի գործողությունների հանրային կոչի» համար Գաբիշևին տուգանք, հարկադիր աշխատանքներ կամ մինչև չորս տարվա ազատազրկում է սպառնում։


Կարդալ ավելին JAMnews-ում