Եվ Ցխինվալի, և Թբիլիսիի իրավապաշտպաններն անօրինական են համարում Հարավային Օսիայի ճնշումը Թամարա Մեարաքիշվիլիի վրա " />

Նրա մասին խոսում էին ոչ նրանք, ովքեր պետք է խոսեին

Եվ Ցխինվալի, և Թբիլիսիի իրավապաշտպաններն անօրինական են համարում Հարավային Օսիայի ճնշումը Թամարա Մեարաքիշվիլիի վրա

Հարավային Օսիայում սկանդալ է հասունանում քաղաքացիական ակտիվիստ Թամարա Մեարաքիշվիլիի շուրջ:

Քաղաքացիական ակտիվիստ Թամարա Մեարաքիշվիլին ապրում է Հարավային Օսիայում, և արդեն մի քանի անգամ վերջին ժամանակներս նրան ձերբակալել և հարցաքննել են: Ժամանակային առումով վերջին միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին: Նրան ձերբակալել են տան մոտ՝ Լենինգոր քաղաքում [օսական տարբերակ, վրացականում այն Ախալգորի է անվանվում]: Թամարային տարել են միլիցիայի բաժանմունք, սակայն ձերբակալության թույլտվություն չի ներկայացվել: Նույն օրը նրա տանը խուզարկություն են անցկացրել՝ տնեցիներին ասելով, որ «էքստրեմիստական գրականություն» են փնտրում:

Թամարային նույն օրն ազատ են արձակել, սակայն հաջորդ օրը կրկին հարցաքննության են կանչել:

Ինչի՞ համար է մեղադրվում Թամարա Մեարաքիշվիլին

 

Պաշտոնապես Լենինգորի շրջանի դատախազությունը քաղաքացիական ակտիվիստ Թամարա Մեարաքիշվիլիին մեղադրում է «Միասնական Օսիա» կուսակցության անդամ Սպարտակ Դրյաևի հանդեպ «Էխո Կավկազա» առցանց պորտալում արված հրապարակումներում առկա զրպարտության համար:

 

 

Թամարային ծանոթացրել են դրա հետ կապված նրա դեմ հարուցված քրեական գործի մասին պաշտոնական որոշմանը: Չնայած, թե ինչում է հստակ կայանում զրպարտությունն, այնքան էլ պարզ չէ, և որոշման մեջ նույնպես չի բացատրվում: «Էխո Կավկազան» գրում է, որ Սպարտակ Դրյաևի անունը եթերում ընդհանրապես չի հնչել:

Բացի այդ, զրպարտության համար մեղադրանքը, համաձայն Հարավային Օսիայի օրենսդրության, կարող է հանգեցնել վարչական գործի հարուցման, բայց որ քրեական գործի:

Ցխինվալի լրագրողների և իրավապաշտպանների մեկնաբանությունները

Իրինա Գագլոևան՝ «Իռ» մեդիակենտրոնի տնօրենը, «Էխո Կավկազային» տված հարցազրույցում.

«Այս ամենն, իհարկե, զարմացնում է: Լիովին ակնհայտ է, որ նրանք, ովքեր նրան ձերբակալել են, շատ լավ իմացել են, որ Մեարաքիշվիլին ռեզոնանսային ֆիգուր է, որ դրան արձագանքելու են  որոշակի կազմակերպություններ և մեզ մոտ, և իրենց [Թբիլիսիում]: Այսինքն՝ այնպիսի զգացողություն է, որ դա սադրանք է: Ինչո՞ւ է պետք դա անել այդպես աղմկոտ կերպով և ինչո՞ւ չի մեկնաբանվում պաշտոնական մարմինների կողմից, որոնք լավ տեսնում են, թե ինչպիսի արձագանք ունի այս գործը սոցցանցերում: …Մենք չունենք ինստիտուտներ, որոնք կարող են պարզապես պաշտպանել մարդուն: Ես կարծում եմ, որ շարունակվում է իրավական ամենաթողությունը, որը նախկինում էլ կար, ոչինչ չի փոխվում: Իսկ ժողովրդավարական պետությունում մարդը պետք է պաշտպանված լինի իրավական առումով»:

Լիրա Կոզաևան՝ «Հարավային Օսիայի կանանց ասոցիացիա հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» ոչ կառավարական կազմակերպության նախկին նախագահն «Էխո Կավկազային» տված հարցազրույցում.

«Նրանք մի բան հաշվի չեն առել, որ նրանք այսքան տարի մեզ ցածրացրել են և այսքան տարի մեզ վախեցրել են, որ ավելի ցածր էլ տեղ չկա, իսկ վախեցնելու համար էլ մարդ չկա: Խոսքը չի գնում այն մասին, որպեսզի պաշտպանեն հենց Թամարային, խոսքը գնում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր քաղաքացիական հասարակության հետ: Ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել, որ վաղն իմ դուռն են թակելու և ինձ մոտ են գալու, ցանկացած թուղթ են ներկայացնելու, չէ՞ որ նրանք վաղուց իրենց գլխի տերն են»:

Լրագրող Զարինա Սանակոևան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

“Մեղադրանք կամ պարզապես բացատրություն ներկայացնելը մերոնց մոտ արդեն շքեղություն է: Ոչ մի բացատրություն: Սակայն արդեն կան հարևան պետության պաշտոնական անձանց հայտարարությունները: Իսկ մեր հիմարները լռում են, իսկ Թամարային հետո դրա համար էլ են մեղադրելու՝ այն բանի, որ նրա մասին խոսել են ոչ նրանք, ովքեր պետք են“:

Թբիլիսիի իրավապաշտպանների մեկնաբանությունները

Մեդեա Թուրաշվիլին՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանի՝ կոնֆլիկտային գոտիներում ապրող անձանց իրավունքների խորհրդականը JAMnews-ի հետ հարցազրույցում.

«Թամարան շատ ակտիվ մարդ է: Ախալգորիի օկուպացիայից հետո, նա որոշել է այնտեղ ապրել: Նա փախստականի կարգավիճակ չունի, նա մշտապես Ախալգորիում է բնակվում և շատ բարձր խոսում է այնտեղ տիրող իրավիճակի մասին: Նա տեղական Երիտասարդության տան տնօրենն է եղել, նրան հեռացրել են: Հետո սկսել են նրա համար խնդիրներ հարուցել:

Հիմնականում այդ ամենը կապված է նրա հետ, որ նրանք լրատվամիջոցներում խոսում են Ախալգորիի խնդիրների մասին: Ցխինվալիի տեսանկյունից դա ի՞նչ տեսք ունի: Նրանց շրջաններից մեկում միայնակ վրացի մի կին քննադատում է իշխանություններին:

Մեարաքիշվիլին պահանջել է վրացի փաստաբան, և շատ վրացական իրավաբանական կազմակերպություններ պատրաստ են անվճար նրան պաշտպանելու: Սակայն նրանց այնտեղ չեն թողնում: Թամարա Մեարաքիշվիլին կարողացել է ընկերների միջոցով տեղացի փաստաբաններ գտնել, այդ թվում՝ Վլադիկավկազում: Ասում է, որ գոհ է այդ փաստաբանի պրոֆեսիոնալիզմից»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում