Եվ սա դեռ ամենը չէ" />

Նոր մետրո, երկաթուղի, էլեկտրամոբիլներ. խոստումներ, որոնք Վրաստանի քաղաքացիները ստացել են ընտրություններից մեկ շաբաթ առաջ

Եվ սա դեռ ամենը չէ

Թբիլիսիում ստորգետնյա մետրոյի նոր կայարաններ կկառուցվեն դեպի օդանավակայան, վերգետնյա մետրոն Վրաստանի մայրաքաղաքը կմիացնի հարևոն Ռուսթավի քաղաքին. Թբիլիսիում շուտով, հնարավոր է, միկրոավտոբուսներ չլինեն, որոնք խցանումներ են առաջացնում և օդն են աղտոտում; կարճ ժամկետներում կլուծվի մայրաքաղաքում կայանման խնդիրը; 10 տարուց Վրաստանի ավտոպարկն 90 տոկոսով էլեկտրամոբիլներով կհամալրվի. սա խոստումների ոչ ամբողջական ցանկն է, որն այսօր լսել են Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները վարչապետ Մամուկա Բախտաձեից և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից:

Վարչապետը ներկայացրել է «Կանաչ քաղաքականություն. էկոտրանսպորտ» նախագիծը, որի մի մասը Թբիլիսիի վերգետնյա մետրոյի զարգացումն է լինելու:

Նախագիծը, որը նախատեսում էր Թբիլիսիի կենտրոնի շրջանցմամբ երկաթուղային նոր մայրուղու շինարարություն, սկսվել է 2010թ-ին: Սակայն դադարեցվել է 2012թ-ին, երբ իշխանության է եկել «Վրացական երազանք» կուսակցությունն, ինչպես և շատ այլ նախագծեր, որոնց մեկնարկը տվել էին նախորդ իշխանությունները:

Վեց տարի առաջ՝ հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, այն որոշել են վերականգնել:

«Այսօր մենք շատ կարևոր նախագիծ ենք ներկայացնում: Մենք կօգտագործենք շրջանցող երկաթուղու ենթակառուցվածքը և մետրոյի նոր կայարաններ կկառուցենք Սամգորիից դեպի Լիլո ուղղությամբ: Սա շատ կարևոր նախագիծ է, որը լրացուցիչ աշխուժությամբ կլցնի մեր քաղաքը… Ապագայում այս գիծը թույլ կտա Ռուսթավի քաղաքը կապել Թբիլիսիի մետրոյի ենթակառուցվածքին: Նախագիծն իրոք պատմական նշանակություն ունի», — Բախտաձեի խոսքերն է փոխանցում «Նովոստի Գրուզիան»:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ ավելի վաղ նախագծի կասեցման մասին որոշումն օբյեկտիվ էր, քանի որ այն լրամշակման կարիք ուներ և «հնաոճ» էր:

Նույնիսկ տեսահոլովակ կա, թե ինչպիսին է լինելու նոր վերգետնյա մետրոն.

Նոր նախագծի մանրամասների մասին է խոսել նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Ըստ նրա՝ նոր վերգետնյա մետրոյի շինարարությունը սկսվելու է 2019թ-ի վերջին:

«Այս նախագծի շրջանակում մոտ 8 նոր կայարան կկառուցվի: Կծախսվի 90 մլն դոլար: Դրանցից 30 միլիոնը մետրոյի վագոնների արժեքն է, իսկ մնացած գումարը կծախսվի ենթակառուցվածքի բարեկարգման վրա: Կարծում եմ՝ սա կարևոր նախագիծ է, քանի որ այն սպասարկելու է ավելի քան 200 հազար մարդու»,հայտարարել է Կալաձեն:

Ըստ նրա՝ առաջին փուլում կգործարկվի 6 նոր կազմ: Սպասելաժամանակը կկազմի 10 րոպե, սակայն աստիճանաբար կկրճատվի:

«Մենք կավելացնենք վագոնների քանակն ու կկրճատենք սպասելաժամանակը… Արդյունքում՝ այդ ամենն իրոք հիմք կլինի, որպեսզի քաղաքում կարգուկանոն լինի, մաքուր միջավայր և հարմարավետություն ստեղծվի մեր քաղաքացիների համար»,ընդգծել է Կալաձեն:

Վարչապետը հայտարարել է նաև, որ կառավարությունն արդեն պլան է մշակել, որի համաձայն՝ տասը տարուց Վրաստանի մեքենաների 90%-ն էլեկտրամոբիլներն են կազմելու, սակայն չի հստակեցրել, թե որն է այդ պլանը:

Վարչապետն ասել է, որ կանաչ տնտեսությունը Վրաստանի կառավարության կարևոր ռազմավարությունն է:

Վարչապետն ասել է, որ կանաչ տնտեսությունը Վրաստանի կառավարության կարևոր ռազմավարությունն է:

Այսօրվա դրությամբ Թբիլիսիի մետրոպոլիտենն ունի 23 կայարան, որոնք երկու գծով են տեղակայված՝ Ահմեթելի-Վարքեթիլի և Սաբուրթալո: Մետրոյի գծերի երկարությունը կազմում է 57 կմ, դրանից 40կմ-ը բաժին է ընկնում առաջին գծին, 17կմ-ը՝ երկրորդին:

Ամենաակտիվ պահին սպասելաժամանակը երբեմն գերազանցնում է 10 րոպեն, ինչի պատճառով մետրոնում հաճախ բազմամարդ է լինում, և մարդիկ մշտապես բողոքում են սոցցանցերում.

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում