«Պոբեդա» նոր հեռուստաալիքի ուղերձը, ենթադրաբար, հետևյալն է․ «Ռուսաստանը մեծ տերություն է, և նա հարևանների հետ հարաբերություններում հատուկ իրավունքներ ունի»" />

Նոր հեռուստաալիք Ռուսաստանում՝ Երկրորդ աշխարհամարտում ունեցած նրա գլխավոր դերի մասին պատմելու համար

«Պոբեդա» նոր հեռուստաալիքի ուղերձը, ենթադրաբար, հետևյալն է․ «Ռուսաստանը մեծ տերություն է, և նա հարևանների հետ հարաբերություններում հատուկ իրավունքներ ունի»

Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի կապակցությամբ։ 2018թ-ի մայիսի 9-ը։ REUTERS/Մաքսիմ Շիպենկով

Երկրորդ աշխարհամարտի 75-ամյակին Ռուսաստանում նոր հեռուստաալիք կհայտնվի, որը կկոչվի «Պոբեդա» («Հաղթանակ»)։ Արդեն հայտարարվել է, որ ալիքը պատմելու է միայն և բացառապես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորհրդային բանակի ձեռքբերումների մասին և պրոպագանդելու է ֆաշիզմի դեմ հաղթանակում Խորհրդային Միության և Ռուսաստանի գլխավոր դերի մասին գաղափարը։

 Ի՞նչ է «Ռուսական աշխարհն» իրականում: Երեք կարճամետրաժ ֆիլմ

 13 միլիոն. նախկին Խորհրդային Միությունը հիշում է ստալինյան քաղաքական բռնաճնշումների զոհերին

«Պոբեդան» ստեղծում է Առաջին ալիքը՝ Ռուսաստանի գլխավոր հեռարձակողներից մեկը։ Նոր ալիքը հասանելի կլինի մալուխային և արբանյակային ցանցերով ողջ Ռուսաստանի տարածքում և դրանից դուրս։

Պատմում ենք, թե ինչու է Ռուսաստանի ղեկավարությունը դա անում։

Երկրորդ աշխարհամարտն արդեն ակտիվորեն առկա է բոլոր ռուսական հեռուստաալիքներում

«Պոբեդայի» հիմնադիրների վարկածով՝ Երկրորդ աշխարհամարտը՝ Հայրենական պատերազմն, ինչպես այն ընդունված է անվանել Ռուսաստանում, այնպիսի քանակությամբ գեղարվեստական և վավերագրական նյութեր է տվել, որ ոչ թեմատիկ ալիքները չեն հասցնում դրանք ցուցադրեն։

Սակայն բավական է նայել բոլոր ռուսական ալիքների ծրագրերը՝ համոզվելու համար․ ռազմական թեման ընդհանրապես և Երկրորդ աշխարհամարտի թեման մասնավորապես դրանցում գրեթե առաջատար տեղ են զբաղեցնում։

Նախորդ տարիների գեղարվեստական ֆիլմերին անընդհատ ավելացվում են ժամանակակից սերիալներ։

Ուրեմն «Պոբեդան» ո՞ւմ է պետք:

Պրոպագանդիստների գլխավովր փաստարկը

Երկրորդ աշխարհամարտի և հաղթանակի թեման բացառապես կարևոր է ռուսական պրոպագանդայի համար։ Դրա վրա է, առաջին հերթին, կառուցվում այն միտքը, թե Ռուսաստանը մեծ տերություն է, և նա հատուկ իրավունքներ ունի, առաջին հերթին, հարևան երկրների հանդեպ։

Բացի ռուսական հեռուստաեթերում այդ գաղափարի ամենօրյա պրոպագանդան, այս ուղերձը զանգվածնրի գիտակցությունում ամրագրվում է նաև այնպիսի ակցիաների միջոցով, ինչպիսին է «Անմահ գունդը»։ Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին, երբ նշվում է Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի օրը, Ռուսաստանում և մի քանի այլ հետխորհրդային երկրներում մարդիկ երթեր են կազմակերպում՝ ձեռքներին այդ պատերազմում զոհված իրենց հարազատների դիմանկարները։

Այս ավանդույթը սկսվել էր որպես անկեղծ ժողովրդական նախաձեռնություն։ Սակայն այն արագ օգտագործվեց պետական ապարատի կողմից՝ վերածվելով պաշտոնական գաղափարական միջոցառման, որին մասնակցելը պարտադիր դարձավ պետական հաստատությունների աշխատակիցների համար։

Վերջերս Սանկտ Պետերբուրգում մասշտաբային ռազմական շքերթ անցկացվեց, որը նվիրված էր Լենինգրադի բլոկադայի ճեղքման՝ Երկրորդ աշխարհամարտի առանցքային իրադարձություններից մեկի 75-ամյակին։ Շատ լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր իշխանություններին մեղադրեցին, որ այդ գումարները նրանք պետք է ծախսեին բլոկադան վերապրած մարդկանց օգնելու համար։

Լրագրողները գրում են, որ, օրինակ, Գերմանիան այդ իրադարձության առթիվ 12 մլն եվրո գումար է տրամադրել Սանկտ Պետերբուրգի՝ վետերանների հիվանդանոցի վերանորոգման համար։

Ինչի՞ մասին է լռում ռուսական պրոպագանդան

Երկրորդ աշխարհամարտի հետ կապված մի քանի թեմա կա, որոնք Ռուսաստանում երբեք չեն հնչեցվում հեռուստատեսությամբ.

Ստալինի և Հիտլերի դաշնակցային հարաբերությունները մինչև 1941թ-ի հունիսի 22-ը։

Տասնյակ միլիոնների հասնող (հստակ թիվը մինչ այսօր հայտնի չէ) զոհերը ԽՍՀՄ կողմից, որ կապված էին խորհրդային հրամանատարության սխալների և անողոքության հետ։

Տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք գերմանական գերության մեջ էին հայտնվել, տուն վերադարձել՝ հավատալով խոստումներին և «դավաճանության համար» Ստալինի հրամանով աքսորվել խորհրդային ճամբարներ։

Այն փաստը, որ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակը տարվել է ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ժողովուրդների, այլ ոչ միայն ռուս ժողովրդի ջանքերով և զոհերի գնով։


Կարդալ ավելին JAMnews-ում