50 զոհ, 50 վիրավոր՝ երկու մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Հարձակվածներից մեկը ներգաղթյալների և մուսուլմանների հանդեպ բացահայտ ատելություն է արտահայտել" />

Նոր Զելանդիան չխուսափեց բացասական համաշխարհային միտումից՝ ներգաղթյալների հանդեպ ատելությունից

50 զոհ, 50 վիրավոր՝ երկու մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Հարձակվածներից մեկը ներգաղթյալների և մուսուլմանների հանդեպ բացահայտ ատելություն է արտահայտել

Ի՞նչ է տեղի ունեցել

Երկու մզկիթ հարձակման է ենթարկվել Նոր Զելանդիայի Քրայսթչրչ (Քրիստոսի եկեղեցի) քաղաքում։ Հետևանքը՝ 50 զոհ, 50 վիրավոր։

Հարձակման մասնակիցներից մեկն իրեն տեսագրել է այն պահին, երբ սպանում էր զոհերին, և դա համացանցով հեռարձակել Ֆեյսբուքում, Թվիթերում և Ինստագրամում իր էջերի միջոցով։ Ոստիկանությունը փորձում է ոչնչացնել բոլոր պատճենները, իսկ մինչ այդ խնդրել է բոլորին չտարածել տեսագրությունն ու չդիտել այն։

Հարձակումից առաջ այդ նույն ծայրահեղականը սոցցանցերից մեկի իր էջում 87-էջանոց ծավալով մի փաստաթղթի հղում էր տեղադրել, որում ուլտրաաջ հայացքներ են արտահայտվում և բացատրվում է հարձակման շարժառիթներն՝ ատելությունը ներգաղթյալների և մուսուլմանների հանդեպ։

Դաղստանցի կանայք փորձում են վերադարձնել իրենց թոռներին, որոնք գտնվում են ԻԼԻՊ-ի զինյալների մոտ

Ինչո՞ւ են մարդիկ դառնում իսլամական ծայրահեղական

Առանց ֆինանսավորման է մնացել Բեսլանի դպրոցում ահաբեկչության հետևանքով զոհված երեխաների գերեզմանը

Այս հանցագործությունների կատարման կասկածանքով երեք տղամարդ և մեկ կին է կալանավորվել, հաղորդում է CNN-ը։

Հայտնաբերվել և վնասազերծվել է մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը, որը կայանված է եղել մզկիթներից մեկի մոտ։

Սա Նոր Զելանդիայի պատմության մեջ ամենազանգվածային սպանությունն է։ Նախորդը տեղի է ունեցել 1983թ-ին, երբ 13 մարդ էր զոհվել։

Մուսուլմանները Դաքայում՝ Բանգլադեշում, աղոթում են Նոր Զելանդիային Քրայսթչրչի երկու մզկիթներում տեղի ունեցած հարձակման զոհերի համար։  2019 թ-ի մարտի 15, REUTERS/Mohammad Ponir Hossain

Իշխանությունների գործողությունները

Նոր Զելանդիայի իշխանությունները շտապ փակել են բոլոր դպրոցներն ու կառավարական հաստատությունները։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն «ահաբեկչական գրոհ է անվանել մարդկանց վրա, որոնք այս երկիրն ընտրել են և նրան նվիրվել»։

Ահաբեկչություն մուսուլմանների դեմ․ համաշխարհային միտում

Մզկիթների վրա հարձակումներն աշխարհում տեղի են ունենում ողբերգական հաճախականությամբ։

  • Վերջին տարիների խոշորրագույն հարձակումը եղել է 2017թ-ին Եգիպտոսի Ալ Ռավդա մզկիթի վրա, որտեղ պայթյունի և կրակ բացելու հետևանքով 235 մարդ էր զոհվել։ Ահաբեկչությունը նախապատրաստելու համար մեղադրվում է «Իսլամական պետությունը», որն այդ ճանապարհով վախեցնում է մուսուլմաններին, որոնք հերքում են իր մոլագար գաղափարները։
  • Լոնդոնում 2017թ-ին մեկ մարդ զոհվեց, ինը վիրավորվեց այն բանի հետևանքով, որ ավտոմեքենան վրաերթի ենթարկեց մի խումբ մուսուլմանների, որոնք մզկիթից էին վերադառնում։ Ղեկին սպիտակամորթ տղամարդ էր։
  • Կանադական Քվեբեկում վեց մարդ էր զոհվել մզկիթի վրա հոգեկան խանգարում ունեցող և այլատյացական գաղափարներով տարված մեկը։
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում