Հոգեբանական ֆիլմերը, որոնք վերլուծում են 1990-ների սկզբի վրաց-աբխազական պատերազմը, միայն վերջերս են սկսել նկարահանել Աբխազիայում " />

Աբխազական կինո պատերազմի մասին՝ վերլուծություն

Հոգեբանական ֆիլմերը, որոնք վերլուծում են 1990-ների սկզբի վրաց-աբխազական պատերազմը, միայն վերջերս են սկսել նկարահանել Աբխազիայում

Սուխումում ռուսական դրամատիկական թատրոնի շենքի դիմացի շատրվանը: Լուսանկարը`Սերգեյ Դեմյանովի, JAMnews

Աբխազիայում ավելի քան քսան տարի է, ինչ կինոգործիչներից ոչ մեկը չի նկարահանել հոգեբանական ֆիլմեր ռազմական և հետպատերազմյան թեմաներով: Եվ դրա պատճառը ֆինանսավորման պակաս չէր: Ինչպես բազմիցս նշել են Աբխազիայի ռեժիսորները, այս թեմային անդրադառնալու համար ժամանակ է հարկավոր՝ որպեսզի հաղթահարես այն սթրեսը, որն իր հետ բերում է պատերազմը:

Սակայն վերջին տարիներին նման ֆիլմեր սկսեցին հայտնվել Աբխազիայում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսի վերլուծությունը:

Ա

բխազիայում առաջին փորձը ձեռնարկվել է 2013թ-ին, երբ ռեժիսոր Ադա Կվիրայան նկարեց «Աղջիկը գնդի վրա» վավերագրական ֆիլմը նրանց մասին, ովքեր այդպես էլ չկարողացան իրական կյանքին հարմարվել պատերազից հետո:

«Աղջիկը գնդի վրա» էկրանին հայտնվեց 2013 թվականին: Այն պատմում է մարդկանց մասին, ովքեր չեն կարողացել պատերազմից հետո սովորական կյանքին վերադառնալ: Ամբողջ ֆիլմն այդպես էլ կառուցված է. շատ հերոսներ, հստակ պատմություն չկա՝ տարբեր պատմությունների հավաքածու է, ամեն ինչ տեղի է ունենում Սուխումի մերձափնյա տարածքում:

Ե

վ արդեն հաջորդ տարի սկսնակ ռեժիսոր Իլոնա Խվարցկիան նկարահանեց խաղարկային «Զաֆար» կարճամետրաժ ֆիլմը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմի առաջին օրերին:

Ֆիլմի գլխավոր հերոս Զաֆարի միակ որդին բանտում նստած է: Ողջ աշխարհի հանդեպ վիրավորանքը, որ իրեն այդպես էլ ոչ ոք չօգնեց երեխային պատժից փրկել կամ գոնե մեղմել այն, Զաֆարին խորապես դժբախտ, իր կյանքը շրջապատի հանդեպ չարությամբ ու ատելությամբ ապրող ծերունու վերածեց:

Միայնակ Զաֆարն ամեն օր հետևում է հաջողակ հարևանի ընտանիքի կյանքին: Վրացական զորքերի՝ գյուղ մտնելուց առաջ հարևանն ընտանիքով Սուխում է մեկնում, իսկ տան բանալին թողնում է Զաֆարին: Բոլորովին միայնակ մնալով՝ Զաֆարը մտնում է հարևանի տուն, երկար զննում և շոշափում է կենցաղի բոլոր առարկաները, հագնում հարևանի կոստյումը, ուտում ուրիշի սպասքից, խմում տանտիրոջ գինին… Նրա սրտում երկար ժամանակ ապրող նախանձն ի վերջո դուրս է հորդում:

Սակայն հետո պատահաբար Զաֆարը նամակ է գտնում, որից տեղեկանում է, որ հարևանն իրականում իր որդուն օգնելու համար քայլեր է ձեռնարկել, նույնսիկ դատախազին կաշառք է տվել, սակայն ինչ-որ պատճառով գործը չի հաջողվել գլուխ բերել: Եվ այդ պատահական նորությունը Զաֆարի համար հայտնություն է դառնում: Չէ՞ որ մինչև այդ պահը նա մտածում է, որ աշխարհում ոչ ոքի պետքը չէ իր դժբախտությունը: Իսկ հիմա այդ նամակը փոխում է ամեն ինչ:

Երբ ավելի ուշ երկու երիտասարդ զինվորական գալիս են հարևանի տուն հեշտ ավարի ետևից, Զաֆարը նետվում է ուրիշի ունեցվածքը պաշտպանելու, որի համար կրակում են մեջքին:

«Զաֆար» ֆիլմը Սուխումի կինոփառատոնի Գրան-պրի մրցանակին է արժանացել (պատերազմի թեմայով այլ ֆիլմերի շարքում), իսկ ավելի ուշ՝ դարձել Սարդինիայի «SGUARDI VISIONI STORIE 2014» կինոփառատոնի դափնեկիր:

 

 

Իլոնա Խվարցկիան շնորհավորանքներ է ընդունում աբխազ ռեժիսոր Վյաչեսլավ Աբլոտիայից

 

 

Ա

բխազ ռեժիսոր Նաուրա Գարմելիայի դեբյուտային «Կամուրջ» ֆիլմը պատմում է, թե ինչպես է լքված աբխազական գյուղում միայնության մեջ ապրում վրաց-աբխազական պատերազմի առաջին տարիներին՝ 1991-1992թթ. մի փոքր ընտանիք՝ հայր և որդի:

Կինոնկար սյուժեն այսպիսին է.

միայնակ հայրը փոքր որդուն է մեծացնում: Նրանք հողագործությամբ են զբաղվում, կով պահում:

Ժամանակ առ ժամանակ տղան սուխումի շուկա պանիր է տանում և հանձնում վերավաճառողներին: Մայրաքաղաք տանող ճանապարհը լի է արկածներով, որոնցից մեկը խարխուլ կամրջի անցումն է: Քաղաքից հերթական անգամ վերադառնալիս տղան հորը մահացած է գտնում՝ ով սրտի կաթված ստացած է լինում:

Ողջ գիշեր որդին փորձում է վերջին ուժերով հոր մարմինը հասցնել գյուղի լքված ֆելդշերական կետ: 

Ինչպես գրում էին կինոքննադատները, այս տղան էր միակ դրական զգացողությունն առաջացնողը՝ պատերազմից հետո առաջին տարիներին Աբխազիայում բացարձակ նյութական և հոգեկան ավերածության ֆոնին:

Նաուր Գարմելիան և ֆիլմի գլխավոր դերակատար Ասլան Խիբան

 

«Կամուրջն» արդեն Խանտի-Մանսիյսկի կինոդեբյուտների փառատոնի պարգևին է արժանացել: Սա երկարամետրաժ ֆիլմ է՝ նկարահանված «Լենֆիլմ» կինոստուդիայում:

Պ

ատերազմից հետո կյանքի մասին մեկ այլ պատմություն է ներկայացնում Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության համալսարանի շրջանավարտ Ինարա Նարմանայի դիպլոմային աշխատանքը: Ֆիլմը կոչվում է «Այնտեղ պառկած է Միշան»:

Սա Սուխումում ապրող հույնի  մասին պատմություն է՝ թե ինչպես նա հայտնվեց երկու քարի արանքում վրաց-աբխազական հակամարտոթյան ընթացքում 1991-1992 թվականներին:

Ներկայացնելով ֆիլմը Սուխումում 2016 թվականին, Նարմանիան ասաց, որ այս պատմությունը ամբողջությամբ հեղինակային է, հերոսը չունի նախատիպ, բայց ֆիլմն այն մասին է, թե ինչ էր կատարվում բազմաթիվ մարդկանց հետ, թե ինչպես էին մարդկային բնավորությունները փոխակերպվում իրադարձությունների ճնշման արդյունքում, նաև պատերազմից հոգեբանորեն հեռանալու, անջատվելու մասին:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում