Քաղաքապետարանի պաշտոնյաները ողջունում են այգիներում բիզնեսի զարգացումը" />

Նորից ծառեր են հատվում

Քաղաքապետարանի պաշտոնյաները ողջունում են այգիներում բիզնեսի զարգացումը

Մաշտոցի պողոտային և Սարյան փողոցին հարակից պուրակը այժմ ամբողջովին փակ է երկաթյա թիթեղով: Այգին վերանորոգման փուլում է: Ըստ այգում փակցված հայտարարության շինարարական աշխատանքների մեկնարկը պետք է լիներ դեռ մայիսին (27.05.2015-ին), սակայն դրանք սկսել են ձմռան ցրտերին:

շ

Աշխատանքների սկսվելուց օրեր անց ֆեյսբուքյան օգատետերից մեկը գրեց.

«Ուշադրություն բնապահպաններին:
Մաշտոցի պողոտայի հարակից պուրակի հաստաբուն ծառերը հատվել են «բարեկարգման» պատճառով»:

Հաջորդ օրը, երբ այգու աշխտակիցներից փորձեցինք պարզել՝ քանի ծառ է հատվել, մեզ հավաստիացրեցին, որ ոչ մի ծառ չեն կտրել: Ասացինք. ձախ անկյունում ծառերը բացակայում են, անհամաչափությունը նկատելի է, մեզ պատասխանեցին՝ նախկինում էլ է այդպես եղել:

Այնինչ, կան Past.am-ի լուսանկարները, որոնք ապացուցում են. դրանք իրոք հատվել են:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից ստացանք հետևյալ պարզաբանումը.

«Գլխավոր պողոտայի՝ Մ. Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում իրականացվում են զբոսապուրակի (բուլվարի) վերակառուցման և բարեկարգման 1-ին փուլի աշխատանքները: Նախատեսվում է արդեն քայքայված և երկար ժամանակ չգործող ջրավազաներն ու շատրվանները փոխարինել ժամանակակից ջրային և լանդշաֆտային տարրերով և շատրվաններով, կազմակերպել հանգստի տեղեր՝ նստարաններով:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ կկիրառվեն ճարտարապետական և լանդշաֆտային փոքր ձևեր և ծավալներ, որոնք իրենց ինքնատիպությամբ առավել հաճելի կդարձնեն տվյալ հատվածը, ինչպես նաև կընդլայնվեն կանաչ մակերեսները, կթարմացվեն ծառատեսակները:

Նշված հատվածում հետագայում նախատեսվում է նաև կառուցել սրճարան, ինչպես նաև տեղադրել Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»:

Ոչ մի երևանցի չի ընդդիմանա, որ գեղեցկացնեն քաղաքի կենտրոնական բուլվարն ու «առավել հաճելի դարձնեն տվյալ հատվածը»: Բայց նորից ծառե՞ր հատել հանուն հերթական սրճարանի գոյության: Քաղաքապետարանը խուլ է բնապահպանների ահազանգին, որ մենք գնում ենք դեպի անապատացում իր բոլոր անցանկալի հետևանքներով: Նունիսկ եթե քաղաքաետարանը կատարի իր խոստումը՝ նոր ծառեր տնկվեն, դրանք մեկ օրում հաստաբուն ծառեր չեն դառնա:


Կարդալ ավելին JAMnews-ում