Կադիրովի նկատմամբ հավատարմություն չցուցաբերողներին ապօրինի ձերբակալում և խոշտանգում են" />

«Նովայա գազետա»․ Չեչնիայում բարձրաստիճան պաշտոնյաների «զտում» է գնում

Կադիրովի նկատմամբ հավատարմություն չցուցաբերողներին ապօրինի ձերբակալում և խոշտանգում են

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Կադիրովը մասնակցում է Շալիի նոր մզկիթի երդման արարողությանը რამზან კადიროვი ახალი მეჩეთის გახსნის ცერემონიაზე

Ըստ Նովայա գազետայի նյութի

Արդեն մի քանի ամիս է՝ Ռուսաստանի կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետությունում բռնաճնշումներ են կիրառվում, այս անգամ՝ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատի անդամների դեմ։ Ապօրինի ազատազրկման վայրերում, «գաղտի բանտերի» նկուղներում մի քանի օրից մինչև անգամ մի քանի ամիս պահվում են ոչ միայն բարձրաստիճան չեչեն պաշտոնյաներ, այլ նաև նրանց ազգականները, անվտանգության աշխատակիցներն ու մերձավոր շրջապատը։ Այդ վկայություններով է կիսվում ռուսական անկախ «Նովայա գազետա» պարբերականը։

REUTERS/Said Tsarnayev

Ըստ պարբերականի տվյալների՝ ձերբակալվածներից կտտանքների միջոցով տեղեկություններ են կորզում ապօրինի բիզնեսների մասին և խլում գրեթե ողջ ունեցվածքը։

Մերձավոր շրջապատի զտումները սկսվել են օգոստոսի սկզբին՝ քաղաքապետ Արգուն Իբրահիմ Թեմիրբաևին աշխատանքից ազատելուց մի քանի օր անց, նրա հանդեպ Կադիրովը մի քանի տարի թշնամանք էր զգում։

Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից։ Չեչնիայում հետապնդում են արդեն ոչ միայն իրավապաշտպաններին ու ԼԳԲՏ-ին, այլև դեռահասներին

Փորձը փորձանք չէ։ Թե ինչպես են Չեչնիայի փախստականները գրոհում Բելառուսի լեհական սահմանը

Ներողություն խնդրիր Կովկասից։ Հյուսիսային Կովկասի բնակիչները Կադիրովի օրինակով պատասխան են պահանջում իբր իրենց հասցեին հնչած վիրավորանքների համար

Չկատարված դավադրություն

Թեմիրբաևը Չեչնիայում մեծ իշխանություն և վատ համբավ ուներ։ Նա անվերապահորեն կատարում էր վերևից իջեցված բոլոր պատժիչ հրամարններն՝ անձամբ մասնակցելով այն մարդկանց առևանգմանը, որոնց տեղի իշխանությունները կասկածում էին չեչենական ընդհատակի մասնակցության կամ համակրանքի համար։ «Նովայա գազետան» նրա հետ է կապում չեչենական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ջարդը։

Թեմիրբաևի նկատմամաբ Կադիրովը սկսեց թշնամանք զգալ դեռևս 2006թ-ին, երբ Չեչնիայում իշխանության համար դաժան պայքար էր ընթանում այն ժամանակ գործող նախագահ Ալու Ալիխանովի և Ռամզան կադիրովի միջև։ Ըստ լուրերի՝ Իբրահիմ Թեմիրբաևը 2006թ-ին մասնակցել է հանդիպմանը, որի ժամանակ այդ պահին ազդեցիկ չեչեն ուժայիններն Ալիխանովին իրենց աջակցությունն են հայտնել։ Այդ հանդիպման մասին լուրերը հասել են Կադիրովին։

Վատ են խոսել Կադիրովի մասին

Վախն այսօր համակել է ողջ չեչենական էլիտան։ Մեկը մյուսի հետևից բարձրաստիճան չեչեններին տանում են ոստիկանական նկուղներ և կտտանքների միջոցով խոստովանություն կորզում Ռամզան Կադիրովի նկատմամբ հավատարմության մասին։

Հենց մասնավոր խոսակցությունների կամ հանդիպումների ժամանակ իշխող ընտանիքի նկատմամբ այդ մարդկանց կողմից թույլ տրված անհարգալից վերաբերմունքն է նրանց և նրանց ազգականների, ինչպես նաև նրանց ձերբակալության պատճառ դառնում, որոնց վերաբերյալ ցուցումունքներ են տրվել։

Իբրահիմ ԹԵմիրբաևը ձերբակալվել է օգոստոսի սկզբին՝ Արգունի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց երեք օր անց։

Այդ երեք օրերին Իբրահիմ Թեմիրբաևը տարբեր մարդկանց հետ հեռախոսազրույցների համար բաց տեքստով և առավելագույնս ոչ կեռեկտ է արտահայտել այն ամենն, ինչ մտածում է Ռամզան Կադիրովի մասին։

Տարբեր ղեկավարների, այդ թվում՝ հանրապետության բոլոր ուժային կառույցների պաշտոնատար անձանց հետ զրույցներում Թեմիրբաևը հուսահատորեն քննադատել է տեղի իշխանությանն ու անկեղծորեն արտահայտել Չեչնիայում ծայրահեղ վտանգավոր դիրքորոշում․ «Ես հավատարմություն եմ պահպանում Ռուսաստանին, այլ ոչ թե այդ մորուքավորներին», «Ես ծառայում եմ և ծառայելու եմ Ռուսաստանին, այլ ոչ թե այդ ապուշներին» և այլն։

Սակայն այսօրվա Չեչնիայում սկզբից հավատարմության երդում են տալիս Ռամզանին, իսկ հետո արդեն Մոսկվային, սակայն ոչ մի դեպքում չեն հակադրում Մոսկվան ու Կադիրովին։ Իբրահիմ Թեմիրբաևն աններելի սխալ է գործել և վճարել գրեթե ամեն ինչով։

Անմիջապես այն բանից հետո, երբ գաղտնալսումը հայտնվել է Կադիրովի մոտ, Թեմիրբաևը, նրա ազգականներն ու թիկնապահները ձերբակալվել են, աշխատանքից հեռացվել նրա դրածոները, Թեմիրբաևին պատկանող անշարժ գույքի օբյեկտներում խուզարկություններ անցկացվել, մեծ քանակությամբ զենք հայտնաբերվել։

«Պանդորայի արկղը»

Կադիրովի շրջապատի մարդկանց մահվան ելքից փրկում է նրանց հանրային լինելը։ Նման մակարդակի տեղացի պաշտոնյայի նկատմամբ հաշվեհարդարը թաքցնել բացարձակապես անհնար է։

Սակայն մինչև հիմա Կադիրովը ոչ մի անգամ չի օգտագործել ռուսական օրենքը մեղանչած նախկին համախոհին պատժելու համար։ Բանը սահմանափակվում էր մի քանի օր (երբեմն մի քանի ամիս) կալանքով ինչ-որ մի նկուղում, ծեծով, ծաղրով և նվաստացմամբ, պաշտոնակությամբ և թալանվածի սեփականազրկմամբ։

Տվյալ պահին տարբեր բազում աղբյուրներից հայտնի է դարձել ոչ պակաս, քան հինգ նախկին ակնառու չեչեն պաշտոնյաների ձերբակալության մասին։

Ձերբակալություններ և խուզարկություններ ընթանում են ոչ միայն «դավաճանների» տներում, այլև հայրենի գյուղերում, նրանց բազում ազգականների տներում։

Աշխատանքից զրկվելու սպառնալիքի տակ են հայտնվել հարյուրավոր մարդիկ։ Եվ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները․ աշխատանքից ազատվելու մասին դիմումներ ստիպում են գրել բոլոր նրանց ազգականներին և դրածոներին։

Իրականում, զանգվածային բռնաճնշումների Չեչնիան սովոր է, այն սովոր չէ միայն ձերբակալվածների նման կոնտինգենտին։

 

Чечня


Կարդալ ավելին JAMnews-ում