$2 մլրդ դոլարը, որոնք նրանք նախատեսում են ստանալ այդ ճանապարհով, առաջարկվում է ներդնել «նրանում, ինչից օգտվում են բոլորը՝ կրթությունում, ճանապարհներում, կամուրջներում և թունելներում»" />

Նյու Յորքի ամենահարուստ մարդիկ խնդրել են ավելացնել իրենց հարկերը չունևորներին օգնելու համար

$2 մլրդ դոլարը, որոնք նրանք նախատեսում են ստանալ այդ ճանապարհով, առաջարկվում է ներդնել «նրանում, ինչից օգտվում են բոլորը՝ կրթությունում, ճանապարհներում, կամուրջներում և թունելներում»

80 մարդ, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, Սթիվեն Ռոքֆելերը, Էբիգեյլ Դիսնեյը, ԱՄՆ Նյու Յորք նահանգի օրենսդիրներին և գուբերնատոր Էնդրյու Քուոմոյին նամակ են ուղարկել՝ խնդրելով ավելացնել հարկերն առավել ունևոր քաղաքացիների համար:

Այդ միջոցներն, ըստ նամակի հեղինակների՝ պետք է ուղղվեն ենթակառուցվածքների բարելավմանն, աղքատներին ու անտուններին աջակցելուն:

«Ժամանակն է ներդրումներ անել Նյու Յորքի տնտեսական կենսունակության աջակցության ծրագրերում, – ասված է նամակում: – Անհրաժեշտ է օգնել մեր համաքաղաքացիներին աղքատությունից դուրս բերող ճանապարհ գտնել, այդ թվում՝ կրթության միջոցով: Հարկ է միջոցները ներդնել նաև նրանում, ինչից օգտվում են բոլորը՝ ճանապարհներում, կամուրջներում, թունելներում»:

Նամակի հեղինակները ենթադրում են հարկերի ավելացման հստակ ծրագիր առավել ունևորների համար, որի իրականացումը բյուջեն կավելացնի 2 մլրդ դոլարով:

Նամակը ստորագրածների մեծամասնությունը բազմամիլիոնանոց կարողության տեր է, իսկ նրանց տարեկան եկամուտը գերազանցում է 650 հազար դոլարը:


Կարդալ ավելին JAMnews-ում