Եթե նրա մեղքն ապացուցվի, նա կարող է 6-ից 9-ը տարի ժամկետով բանտում հայտնվել" />

Վրացի ընդդիմադիր պատգամավորին գրավի դիմաց ազատ են արձակել, բայց անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը չի հանվել

Եթե նրա մեղքն ապացուցվի, նա կարող է 6-ից 9-ը տարի ժամկետով բանտում հայտնվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը գրավի դիմաց ազատության մեջ է թողել «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիային: Դատախազությունը նրան մեղադրում էր հունիսի 20-21-ի անկարգությունների կազմակերպման մեջ:

Եթե պատգամավորի մեղքը հաստատվի, ապա նա կարող է դատապարտվել 6-9 տարվա ազատազրկման: 

Դատախազությունը որպես խափանման միջոց պահանջել էր ազատազրկում, սակայն դատարանն այդ պահանջը չբավարարեց: Ըստ դատարանի որոշման՝ Մելիան պետք է 20 օրվա ընթացքում վճարի գրավ՝ 30 հազար լարիի չափով [մոտ 10 հազար դոլար]

Նիկա Մելիան արդեն երկրորդ օրն է՝ գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Նրա դեմ հարուցված քրեական գործից հետո դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Միայն այդ հայցը բավարարելուց հետո դատախազությունը կարողացավ դիմել դատարան՝ նրան ազատազրկելու պահանջով: 

Խորհրդարանում քվերակությունը Նիկա Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով տեղի է ունեցել հունիսի 26-ին: Դրան չէին մասնակցում ընդդիմադիր պատգամավորները: Խորհրդարանական մեծամասնությունը 91 կողմ և 0 դեմ համանասնությամբ բավարարեց դատախազության միջնորդությունը: 

Նիկա Մելիային կալանավորելու պահանջով դատախազությունը դատարան էր դիմել այսօր, սակայն դատավոր Թեմուր Գոգոխիան կալանքի փոխարեն նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Ընդդիմությունը կարծում է, որ դատարանի փափուկ որոշումը պայմանավորված է հասարակության արձագանքով և դժգոհության աճով։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում