Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է ակտիվանալ Սև ծովում" />

ՆԱՏՕ-ի մարտական նավերը՝ Վրաստանում

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է ակտիվանալ Սև ծովում

Նիդերլանդների ռազմածովային ուժերի HNLMS Evertsen նավը։ Լուսանկարը՝ Վրաստանի 1 ալիքի

Վրաստանի տարածքային ջրեր ապրիլի մեկին մուտք են գործել ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական միավորման (SNMG2) նավերը։ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Վրաստանի ափային պահպանության ուժերի հետ։

Բարեկամական այց

ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային միավորման կազմում է HNLMS Evertsen (Նիդերլանդների թագավորություն) ֆլագման նավը, ինչպես նաև TCG Yildirim (Թուրքիայի Հանրապետություն), BGS DRAZKI (Բուլղարիա) և ROS Regele Ferdinand (Ռումինիա) նավերը։ Միավորումը գլխավորում է կոմանդոր Բուդեվեյն Բուտսը։

Այցի շրջանակում նա հանդիպել է Վրաստանի ափային պահպանության հրամանատարի հետ։ Կլինեն նաև աշխատանքային հանդիպումներ, մշակութային և մարզական միջոցառումներ։

ՆԱՏՕ-ի երկորդ ծովային միավորման SNMG2 նավերը Վրաստանը կլքեն ապրիլի չորսին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու, ոչ ոք իրավունք չունի խանգարելու դրան

Մեդվեդև․ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աղետ է դառնալու

ՆԱՏՕ-ի պլանները Սև ծովում

Դաշինքի կոմանդոր Բուդեվեյն Բուտսի խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը ստիպում է ՆԱՏՕ-ին ավելացնել իր ներկայացուցչությունը Սևծովյան տարածաշրջանում և ամրապնդել հարաբերությունները Վրաստանի հետ։

«Ինձ համար անընդունելի են Ռուսաստանի՝ սահմանները փոխելուն ուղղված բռնի գործողությունները։ Եվ, հաշվի առնելով այս հանգամանքը, Ռուսաստանի ագրեսիվությունը, մենք ավելացրել ենք մեր ներկայացուցչությունը Սևծովյան տարածաշրջանում։ Մեր նպատակը Վրաստանի հետ հարաբերություններն ամրապնդելն է։ Մենք նախկինում էլ ենք զորավարժություններ անցկացրել Վրաստանի ռազմածովային ուժերի հետ և պատրաստվում ենք ապագայում էլ դա շարունակել», – հայտարարել է Բուդեվեյն Բուտսը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վաշինգտոնում դաշինքի պլանավորած մինեստերիալից առաջ տված մամուլի ասուլիսին անդրադարձել է Վրաստանում անցկացված զորավարժությունների թեմային, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերին։

«Կարող եմ ասել, որ մինիստերիալի ընթացքում զորավարժությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի։ Մեկ շաբաթ առաջ ես անձամբ եմ մասնակցել ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին։ Խոսքը նաև ծովային ուժերի զորավարժությունների մասին է։ ՆԱՏՕ-ն Վրաստանին օգնում է ափային պաշտպանությունն ուժեղացնել։ Եվ մենք էլ ավելի մեծ օգնություն ցուցաբերելու հնարավորություն ենք դիտարկելու։ Անցյալ տարի ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում ավելի քան հարյուր օր են անցկացրել, և սա ավելին է, քան 2017թ-ին։ Սա տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ցուցադրումն է։ Իրավիճակի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար կարևոր է տեղեկության փոխանակումը», – հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։

Նիդերլանդների ռազմածովային ուժերի HNLMS նավը՝ Փոթի նավահանգստում։ Լուսանկարը՝ Վրաստանի 1 ալիքի

ՆԱՏՕ-ն Վրաստանում

Դիմավորման հանդիսավոր արարողությանը Փոթիում ներկա էր նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ղեկավար Թեմուր Կեկելիձեն, Վրաստանում Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկիևիչը, ՆԱՏՕ-ի կապի սպա, գնդապետ Գինտարաս Բագդոնասն ու ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի երկրորդ մշտական  միավորման հրամանատար Բուդեվեյն Բուտսը։

«Մեր երկրի համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Դա մեր երկրի անվտանգության երաշխիքն է և այն ուղղության շարունակությունը, որին երկար տարիներ հավատարիմ է մեր երկիրը», – հայտարարել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի պետական լիազոր Ալեքսանդր Մոցերելիան։

ՆԱՏՕ-ի ծովային նավերի այցից մի քանի օր առաջ՝ մարտի 25-ին, Վրաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ երկու օր անց՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ ողջ կազմով։ Մարտի 28-29-ին Վազիանիում ՆԱՏՕ-ի երկրների և Վրաստանի զինված ուժերի զինծառայողների համատեղ զորավարժություններ էին անցկացվել։


Կարդալ ավելին JAMnews-ում