Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասնյոթերորդ" />

Նամակներ հայաստանյան բանտից. «Երաշխավորված ազատություն»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասնյոթերորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ  հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի տասնյոթերորդ նամակն է: Նախորդ բոլոր նամակների հղումներն՝ էջի վերջում։

Դ  ժվար է կրկին ինքդ քեզ հավատալը և շրջապատի մարդկանց վստահությունը վերադարձնելը։ Հատկապես այնպիսի աղետից հետո, ինչպիսին մարդասպանություն է։

Ավելի հեշտ է նստել և սպասել՝ ուրիշներին մեղադրելով։ Սակայն հենց դա է դատապարտյալներին դարձնում պասիվ խնամարկյալ։ Թշվառ և կամազուրկ էակների վերածվելու հեռանկարով։ Ծերության, ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների պատճառով։ Կամ էլ պարզապես բանտում գտնվելու՝ սահմանափակ մի տարածքում, որը զուրկ է կյանքի տարրական խթաններից։

Եվրախորհուրդը միանում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխումներին

Հայաստանի դատական համակարգի դեմ ակցիան ավարտվեց վարչապետի կոչից հետո

Նույնիսկ նվազագույն ժամկետով նստածները, պատահում է, որ ազատ արձակվելուց հետո արագ հետ են վերադառնում «հարազատ օջախ»՝ ազատության մեջ ապրելուն անպատրաստ լինելու պատճառով։ Նրանց նույնպես օգնություն է անհրաժեշտ՝ գիտակցելու սեփական պոտենցիալ հնարավորությունները և դրանք օգտագործելու ուղիները սովորելու համար։

Հայաստանի Քրեական օրենսգիրքը պատիժը սահմանում է որպես սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման և հանցագործությունների կանխման միջոց։

Իսկ այդ նպատակներին հասնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե նվազագույնի հասցվի մարդու վրա անազատության պայմանների  բացասական ճնշումը, որոնք թուլացնում են սեփական պատասխանատվության և ինքնահարգանքի զգացումը, և դատապարտյալներին օգնություն ցուցաբերվի՝ հավատալու, որ պատիժն օգտագործվում է իրենց ուղղման և հասարակությանը հետագա վերաինտեգրման համար՝ սոցիալապես ընդունելի հմտությունների ամբողջական կազմով։

Դա բարդ է, բայց՝ իրականանալի։ Եվ այլ ճանապարհ չկա։

Բանտում գտնվող հազարավոր մեծերի հետևում հազարավոր երեխաներ են, որոնք զրկվել են ծնողներից մեկից։ Քրեակատարողական համակարգն այդ տղաների և աղջիկների խնդիրները հաշվի չի առնում։ Ինչպես հաշվի չեն առնվում տուժած կողմի ներկայացուցիչների շահերը։

Ցավոք, այդպես է Հայաստանի բոլոր բանտերում կազմակերպված բոլոր տիպի բանտարկյալների պահպահումը, ինչը խոչընդոտում է նրանց վերականգնմանն ուղղված հաջող ընթացքը։ Սակայն եթե ոմանց համար դա նշանակում է «սկզբից մինչև վերջ սեփական ժամկետը նստել», ապա ցմահների համար, իրերի նման դասավորության դեպքում, անազատության մեջ անխուսափելի մահ է նշանակում։

Այո, մահապատիժը կասեցվել է 1992թ-ին։ Իսկ տասնմեկ տարի անց չեղարկվել է։ Նախագահի կողմից գնդակահարության դատապարտված 42 դատապարտյալ դարձել է մշտական կալանավոր՝ իբր պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հեռանկարով 20 տարի փաստացի նստելուց հետո։

2011թ-ին սոցիալական դիակների քանակը հարյուրից անցավ և դրանով ցմահ պատժի դատապարտելը դադարեցվեց։ Վերջին ութ տարում դատավորները նման ոչ մի դատավճիռ չեն կայացրել։

Երկրի 27-ամյա եվրոպականացման ընթացքում բանտախցերը գործնականում գերեզման են դարձել Նուբարաշենի բանտի հինգերորդ հարկի մի քանի տասնյակ կենվորների համար։

«Կատարված երազանք» դարձավ այն, որ վերջերս մեզնից երկուսին ազատ արձակեցին։

Առաջինը՝ Սողոմոն Քոչարյանը, մահացավ հիվանդանոցում՝ այդպես էլ ազատություն չճաշակելով։ Նրա կինը երիտասարդ տարիքում էր մահացել, նրա ազատվելուց շատ առաջ՝ ծանր հիվանդությունից։ Նրանց 19-ամյա աղջիկն ինքնասապան էր եղել՝ հուսահատությունից հորն երբևէ ազատ տեսնել։ Սողոմոնի մայրը մի փոքր ավել ապրեց նրանից

Երկրորդ ցմահին ազատ էին արձակել այն հանգամանքի բերումով, որ նրա զոհերն ԱՄՆ տարածքում սպանված մեքսիկացիներ էին։

Մնացյալներին ամեն տարի անհիմն մերժում են։

Դրության անհուսության մասին էին պնդում բառացիորեն բոլորը։ Մի քանի խանդավառ անձանցից բացի, որոնք հավատում են, որ փակուղային իրավիճակներ չեն լինում։ Նրանք էլ հենց ստեղծել են «Liberation» («Ազատում») հասարակական կազմամկերպությունը, որի նպատակն է օգնել բանտարկյալներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժածների ընտանիքներին։

Այն առաջին ծիծեռնակն է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հետխորհրդային տարածքի համար։ Նախաձեռնողը կինս ու դուստրս են։ Նրանց ակտիվորեն աջակցում են մյուս ցմահ դատապարտյալներն ու նրանց հարազատները, որոշ իրավապաշտպաններ և մեր գաղափարին համաձայն անձինք։

Դրա հաջողության վերաբերյալ շատերն են կասկածներ հայտնում։ Իբր, ինչո՞վ է նոր կազմակերպությունն ավելի արդյունավետ լինելու գոյություն ունեցող տասնյակ կազմակերպություններից։

Սակայն մենք հիմնվում ենք միջազգային նախադեպային դատական պրակտիկայի, 2013թ-ի հուլիսի 9-ի «Վինթերն ու մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի դատավճռի վրա։ Այն պնդում է, որ պետության կողմից առանց կրկին ազատություն ձեռք բերելու հնարավորության ազատազրկումն անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ, հետևաբար, հակասում է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածին։

Մեր գործունեության նպատակն է թույլ չտալ մեզ և մեր պես մարդկանց ողջ թաղել, նաև աջակցել մեր հարազատներին։ Հանցագործության հետևանքով առաջացած խնդիրների լուծման ողջ պատասխանատվությունը պետք է կրել։ Եվ բանտից դուրս գալու երաշխավորված հնարավորությունը ստանալով՝ հետագայում դրա պատերից դուրս պետք է արժանապատիվ ապրել։

Մենք գիտենք, որ բնավ ոչ բոլոր դատապարտյալներն են բարոյական հրեշ՝ բանտարկյալի համազգեստով, որն իր հագով չի կարված։  Շատերն ունակ են գիտակցելու, որ ճաղերի հետևում են հայտնվել ոչ թե օրենքի ծառաների չար քմահաճույքով։ Այլ որովհետև ազատությունն ուրիշներին ի վնաս են օգտագործել, և այսուհետ նրանց հետագա ճակատագիրը պայմանավորված է ապագայում իրենց իրավունքները չչարաշահելու ունակությունից։

Սակայն սեփական իրավունքներն իմանալն ինքնաբերաբար դրանք օգտագործելու ունակություն չի ծնում։ Այս ամենը պետք է սովորեցնել, բացատրել, ցույց տալ։ Երբեմնի կորցրած ազատությունն այժմ պետք է «քրտինքով» վաստակել։

Մենք մտադիր ենք աջակցություն խնդրել նախագահից և վարչապետից, դիմել պետական, միջազգային և տեղական հասարակական իրավապաշտպան կազմակերպություններին, բարեգործական հիմնադրամներին և մարդկանց խնդիրների հանդեպ ոչ անտարբեր մասնավոր անձնանց։ Եվ վստահ ենք, որ համատեղ ուժերով կարելի է ավելի շատ բանի հասնել, քան հացադուլներով, երակներ կտրելով և բողոքի այլ ակցիաներով։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»

Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»

Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»

Նամակ տասնվեցերորդ․ «Իններորդ շրջան»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում