Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ։ Նամակ քսանմեկերորդ" />

Նամակներ հայաստանյան բանտից։ «Կպչուն գաղափար»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ։ Նամակ քսանմեկերորդ

пожизненно заключенный, арест, преступник, освобождение, Армения, ցմահ բանտարկյալ, կալանք, հանցագործ, ազատ արձակում, Հայաստան
 

JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ  հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի քսանմեկերորդ նամակն է։ Նախորդ բոլոր նամակների հղումները՝ էջի վերջում: 

 Փ 

ոփոխությունների սպասումը ցմահ ազատազրկվածների մոտ կպչուն գաղափար է։ 90-ականների սկզբին, երբ մեր՝ մահապարտներիս, բանտախուց չէր ներթափանցում արևի ոչ մի շող, մենք վատթարագույնին էինք սպասում՝ գնդակահարության, հիվանդության և մահվան։ Երևակայությունը պարզապես այլընտրանք չուներ։

«Գողը պետք է նստի բանտ»․ Հայաստանում հաստատել են Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

«Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Այնուհետև՝ այդ նույն 90-ականների վերջին, մանր ցանցով պատված փոքր պատուհանի պողպատյա շերտերը սկսեցին նոսրանալ։ Վերից ներքև՝ մեկումեջ։ Եվ մենք առաջին անգամ տեսանք երկինքն, արևն ու աստղերը։ Աննկարագրելի զգացողություն էր։ Ես կարող էի ժամերով կանգնել և նայել այդ արանքներից։ Պատկերացնում էի, որ ինձ հետ միաժամանակ երկնքին են նայում հարազատներս, և, հնարավոր է, այնտեղ մի տեղ մեր հայացքները կհանդիպեն։ Այլ ցանկություններ չկային։ Իսկ մտավախություններ՝ ինչքան ասես։

Սակայն այդ ժամանակ էլ առկայծեց մի փխրուն հույս, որ այս ամենը հենց այնպես չէ, որ մեզ ինչ-որ լավ բանի են նախապատրաստում, դատավճռի փոփոխության, ազատ գոտի տեղափոխելուն։ Կամ․․․

Երկուհազարականներին մեզ զբոսանքի հանեցին։ Սարսափելի տեսարան էր․ հողագույն, դեղին դեմքեր, փոս ընկած աչքեր, ուռած կոպեր։ Մեծ մասի սիրտը սկսեց խառնել, ոմանք նույնիսկ ուշագնաց եղան։ Սկզբից կարճ ժամանակով էինք դուրս գալիս, աստիճանաբար զբոսանքի ժամն ավելացավ մինչև մեկ ժամ։ Եվ թարմ օդի յուրաքանչյուր շնչի հետ ավելի լավ ապագայի հույսն ամրանում էր։

2003թ-ի հուլիսին մահապարտների բանտախցերում ուրախ լուր տարածվեց․ նախագահը ներում է շնորհում բոլորին։ Թղթեր բաժանեցին՝ կես ժամ տալով, որ ներման մասին խնդրագիր գրենք։ Իսկ ևս մի քանի օրից՝ սառը ցնցուղ և ցմահ ազատազրկում երկաթբետոնե գերեզմանում։

Տարիներ էին անցնում, սակայն կպչուն գաղափարը չէր մեռնում․ մարդիկ՝ այո, բայց ոչ մեր հավատը։ Տարօրինակ էլ է, որովհետև կողքից անընդհատ վատատեսական կանխատեսումներ ենք լսում։ Ընկերներից, ազգականներից, օտարներից։ Միայն ամենահարազատներն ու մոտ մարդիկ են մեզ հետ միասին հավատում, չեն հանձնվում։ Այլ ելք չունենք էլ։ Հո կախաղան չե՞նք բարձրանալու հուսահատությունից։

Նրանցից, ովքեր խուսափեցին գնդակահարությունից, այսօր քչերն են կենդանի։ Եվ չնայած նրան, որ քսանհինգ տարում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ամեն ինչում, կյանքին մեզ կապում է հույսի այն նույն բարակ թելը։

Փոխվել են պահպանման պայմանները, փոխվել է մեր գիտակցությունը, մեր նկատմամբ վերաբերմունքն արմատապես փոխվել է։ 90-ականներին բանտախցերում արգելվում էր նույնիսկ զուգարանի թուղթ, ատամի մածուկ և խոզանակ պահել։ Հիմա թույլատրվում է ունենալ ամեն ինչ՝ բացի զենքից և կապի միջոցներից։

Մարզասրահ կա, կրթություն ստանալու և հեռահար աշխատելու հնարավորություն։ Եթե նախկինում դատապարտյալները տարբեր հուշանվերներ էին պատրաստում, դրանք ուտելիքով փոխարինելու համար, ապա այժմ սնունդը համապատասխանում է պահանջված նորմերին, և տղաները կարող են իրենց պատրաստած իրերը վաճառքի հանել, ցուցահանդեսների մասնակցել, զգալ սեփական կարևորությունը, մասնակցությունը ստեղծագործ աշխարհին, այլ ոչ թե ոչնչացմանը։ Եվ մենք հազարերորդ անգամ համոզում ենք մեզ, մեկս մյուսին, որ այս ամենը հենց այնպես չէ։ Բա ո՞նց։

Վերջերս իմ պահպանման ռեժիմը փակից փոխել են կիսափակի։ Իսկ ուրբաթ՝ հոկտեմբերի 11-ին, անսպասելիորեն իմացա, որ ղեկավարությունը որոշել է ինձ պարգևատրել և հարազատներիս հետ արտահերթ հանդիպում թույլատրել։ 25 տարվա մեջ առաջի՜ն խրախուսանքը։ Ինչի՞ համար։ Ասացին՝ ստեղծագործական գործունեության համար։ Բայց չէ՞ որ ես այդ գործունեությամբ զբաղվում եմ ավելի քան տասը տարի։ Եվ կրկին՝ կպչուն գաղափարը․ ուրեմն ինչ-որ մեկին պետք է հիմա, այսօր բարձրացնել մեր թեման, ցույց տալ հանցագործի մարդկային դեմքը։

Համաձայնեք, որ դա հնարավոր է։ Տեսեք, ես 21-րդ անգամ եմ դիմում JAMnews-ի ընթերցողին, և դա հենց այնպես չէ, հանուն տեղեկության չէ։ Այլ երկխոսության հույսով, որպեսզի միասին ելք գտնենք այս դրությունից, վառենք այն փարոսը, որը դեպի իրեն կկանչի մոլորյալների հոգիները։ Եվ մի օր այդպիսի ելք անպայման կգտնվի։ Ես դրան սրբորեն հավատում եմ։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. «Ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները»

Նամակ երկրորդ. «Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից»

Նամակ երրորդ. «Ապագան հիասքանչ է, եթե այն կա»

Նամակ չորրորդ. «Վերջին նախազգուշացում»

Նամակ հինգերորդ. «Մարդը միշտ ուղեբաժանի առջև է»

Նամակ վեցերորդ. «Քաղցր երազանքի դառնությունը»

Նամակ յոթերորդ. «Ազատություն և ճմռթված կյանք»

Նամակ ութերորդ. «Վտանգավոր հարևանություն»

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»

Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»

Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»

Նամակ տասնվեցերորդ․ «Իններորդ շրջան»

Նամակ տասնյոթերորդ․ «Երաշխավորված ազատություն»

Նամակ տասնութերորդ․ «Պատգամավորներն ընդդեմ ժողովրդի՞»

Նամակ տասնիններորդ․ «Գողական ամենաթողություն»

Նամակ քսաներորդ․ «Ապստամբություն բանտում։ Ինչպե՞ս եղավ և ինչո՞ւ»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում