Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ազատության մեջ են։ Նամակ քսաներեքերորդ" />

Նամակներ հայաստանյան բանտից։ «Կաթիլ առ կաթիլ․ անցած տարվա արդյունքները»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ազատության մեջ են։ Նամակ քսաներեքերորդ

քրեակատարողական հիմնարկ, բանտ, հանցանք, հանցագործ, նամակ բանտից, վաղաժամկետ ազատ արձակում, Հայաստան,
քրեակատարողական հիմնարկ, բանտ, հանցանք, հանցագործ, նամակ բանտից, վաղաժամկետ ազատ արձակում, Հայաստան,

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի քսաներեքերորդ նամակն է։ Նախորդ բոլոր նամակների հղումներն՝ էջի վերջում։

Ա 

ռաջին բանը, որն աչքի է ընկնում իմ բանտախուց մտնելիս, պատերին և առաստաղին դեղնակարմրավուն բծերն են։ Անձրև։ Կաթիլ առ կաթիլ այն ներթափանցում էր մեկ մետրանոց հաստ բետոնի միջով և լցվում մեր գլխին։ Ու միշտ գիշերը, չգիտես ինչու։

«Գողը պետք է նստի բանտ»․ Հայաստանում հաստատել են Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

«Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Ազատությունը Կովկասում Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում ամեն ինչ վատ է Freedom House

• Հայաստանում ցմահ դատապարտյալին ազատ են արձակել դատարանի դահլիճից

Կեղտոտ ջուրը հավաքվում էր ծեփամածիկի բարակ շերտի տակ և անսպասելիորեն վայր թափվում։ Ամեն տեղից՝ առաստաղի տարբեր կետերից։ Ցեմենտի հեղձուցիչ հոտով։ Եվ ամեն տարի կաթիլ առ կաթիլ այն նոր ճանապարհներ էր բացում։

Առաջին հերթին, մենք փրկում էինք հագուստն ու անկողինը։ Կաթիլների տակ տարաներ էինք դնում։ Բայց, այնուամենայնիվ, առավոտյան հատակը լրիվ ջուր էր լինում։ Արևը ծագում էր, տաքացնում տանիքը, պատերի և առաստաղի հետքերը չորանում էին՝ արտասովոր պատկերներ ստանալով։

Ահա արջը, որը ձուկ է որսում։ Սա երկու հազար վեց թվականին էր։ Անձրևանոցով զվարճալի մարդուկը, որը Չառլի Չապլինին է նման, հայտնվել է այն տարի, երբ թոքաբորբ էի ընկել։ Դրանք շատ են՝ մարդիկ, թռչուններ, կենդանիներ, ձկներ կամ դրանց միաձուլում։

2019 թվականը նույնպես ներծծվել է պատերի մեջ, իր մեջ ներառել կյանքիս մի մասը՝ սպասումները, հիասթափությունները, մտավախություններն, արցունքները։ Հերթական դեղին բիծը բանտախցի գորշ բետոնի վրա։ Ես անդադար հաշվում եմ դրանք՝ բոլոր բծերը, բոլոր օրերը, բոլոր իրադարձությունները։ Վատն ու շատ վատը։

Տակը մնում է բանտը։ Ժամանակ կար, որ այստեղ նույնպես ձգտում էինք որսալ ազատությունում անցկացրած հիշարժան օրերի ուրվականը։ Մի քանի տուփ ծխախոտի դիմաց ստանում եղևնու ճյուղ, զարդարում փայփլուն ամեն ինչով, և տոնածառը պատրաստ էր։ Գրեթե ինչպես տանը։ Այնուհետև վճարում էինք դրա համար։

Մեզ ծեծում էին, փորձելով իմանալ, թե ինչպես է ճյուղն այստեղ հայտնվել։ Իսկ հետո պետն իր շքախմբով Ձմեռ պապի դեր էր խաղում՝ բարեհոգության պոռթկման ժամանակ  ծեծված բանտարկյալներին հում կարտոֆիլ նվիրելով։ Թե, ձեզ համար տոնական ընթրիք կպատրաստեք։

Այսօր ավելի հեշտ է։ Եղևնիներ կան, խաղալիքներ, փայլեր։ Բայց ուրախություն չկա։ Եվ հիշողությունն է ողողված անվերջ հիասթափությունների չարիքով։

Լավ բան էլ է լինում․ կնոջս հետ տեսակցություն։ Մի շատ առանձնահատուկ բան էլ է եղել․ առաջին անգամ դստերս եմ տեսել։ Անմոռանալի օր էր։ Անծանոթ քաղցր զգացմունքներ։ Նա արդեն փոքր չէ, բայց շատ էր ուզում, որ մենք՝ հայր ու աղջիկ, միասին մուլտֆիլմ դիտենք։ Եվ դիտում էինք։

Իսկ հետո բաժանվեցինք։ Մի ակնթարթ եկավ, շոյեց ու անհետացավ։ Շատ ու շատ հույզեր մնացին բաժանման ակնթարթում։ Եվ էլ չէի ուզում հետ գնալ՝ բետոնե բծերը վայելելու։

Արդյոք լույս նշմարվո՞ւմ է։

Ես չեմ տեսնում։ Նոր մարդիկ են իշխանության եկել։ Նոր ժամանակներ են։ Անգամ փորձում էին պայքարել բանտերում քրեական հեղինակությունների դեմ։ Չստացվեց։ Պարզվեց՝ մաֆիան անմահ է։ Այնպես որ, նորերը ստիպված էին համակերպվել և նահանջել։

Հա, մեկ էլ մեր նկատմամբ վերաբերմունքը շատ բաներով կարծես փոխվել է։ Ավելի լա՞վ է դարձել, թե՞ ավելի վատ, ինքս էլ գլուխ չեմ հանում։ Կարծես բանտապաններն ավելի սիրալիր են դարձել։ Մարդկային սննդով են կերակրում։ Իրավունքներն են ավելացել։ Բայց․․․

Մեր նկատմամբ պահանջներն անասելի բարձրացել են։ Պահանջում են լուռ տառապել, չգոռալ, զգացմունքներ ցույց չտալ։ Ցավո՞ւմ է՝ դիմացիր։ Եվ շանտաժի են ենթարկում․ այլապես՝ մենախուց և տուգանք, անձնական գործում նշումով։ Թե ագրեսիվ է, վտանգավոր, հավերժ բանտում թող մնա։

Արդյո՞ք հույսեր կային։

Այո, կային։ Եվ հօդս ցնդեցին։ Իմ նախորդ նամակում ես այդ մասին գրել եմ բանտից։ Խրախուսանքների մասին։ Եվ հեռանկարի մասին։ Դրանք էլ չկան։ Այդ մասին իմացա նոյեմբերին՝ մեկ ամիս առաջ։ Իբր դատախազը զայրացել է, հրամայել, արգելել։ Սա առաջին դեպքը չէ, պարզապես սարսափելի վիրավորական է։ Գոնե պատճառներ լինեին։ Իսկ այսպես․․․ Միայն սուտ և չար մարդուն տրված լիակատար ամենաթողություն։

Դատախազի գլխավոր նպատակն այն է, որ մենք բանտում սատկենք։

Իբր, «խրախուսանքը կարևոր նշանակություն ունի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հարցի քննության համար, և այն բավականաչափ հիմնավորում է ցմահ դատապարտյալի խրախուսման մասին բանտի ղեկավարի որոշման չեղարկման համար»։ Այսինքն՝ դատապարյալներին պետք չէ խրախուսել, որպեսզի հետո նրանք պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն չստանան։

Առիթ էլ է, իհարկե, գտել․ կալանավորի սև համազգեստը, իբր ես այն հրաժարվել եմ հագնել, և դա սարսափելի է։

Անգամ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն է ճանաչել որոշակի գույնի բանտային համազգեստ կրելու պարտականությունը «անմարդկային, նվաստացուցիչ և անընդունելի», նաև գտել է, որ «դրա միակ նպատակը պատժի վատթարացումն ու բանտարկյալների նվաստացումն է»։

Խրախուսանքի արժանացած տասներեք բանտարկյալներից յուրաքանչյուրի վերաբերյալ դատախազն անհատական հետաքննություն է անցկացրել, և բոլորի առնչությամբ գտել «սարսափելի» խախտում իր որոշման հիմնավորման համար։

Մի՞թե իրատեսական է ճաղերի հետևում գտնվող մարդուց հրեշտակի վարք պահանջելը։ Բավական է միայն սովորական մարդ մնալը, որը հոսանքին դեմ է շարժվում, որն ամեն ինչին դիմանում է և պահում իր հոգում մեղքի անելանելիությունը, կորուստների անդառնալիությունն ու քրոնիկ դարձած անհավատությունը։

Տարին ճռինչով անցավ՝ դառնալով ստվեր։ Ի՞նչ թողեց այն։ Տխրություն։ Տոնն, ընտանիքն ու ընկերները հիշողության մշուշի մեջ են․ շամպայն կեսգիշերին, հարազատ աչքեր, երջանկության մաղթանքներ։ Եվ այն, ինչի պատճառով ես հանկարծ ամեն ինչ կորցրի, ինչպես և քունս։

Ուրեմն ի՞նչ էր նշանակում այդ ունայն առօրյայի ավարտը։ Մտքով մենք ամփոփում էինք։ Իսկ բարձրաձայն՝ միմյանց մաղթում այն, ինչը չի իրականացել հեռացող օրերի հոգեվարքում։ Եվ առանձնահատուկ մի բանի էինք սպասում՝ հրաշքի հույսով․․․

Իսկ հիմա՞։ Ավաղ, ոչինչ։ Այն, ինչ հեռանում է, և այն, ինչ գալիս է՝ նույնն է․ կաթիլ առ կաթիլ ձանձրալի մեռած անիծված դեղին բիծ։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. «Ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները»

Նամակ երկրորդ. «Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից»

Նամակ երրորդ. «Ապագան հիասքանչ է, եթե այն կա»

Նամակ չորրորդ. «Վերջին նախազգուշացում»

Նամակ հինգերորդ. «Մարդը միշտ ուղեբաժանի առջև է»

Նամակ վեցերորդ. «Քաղցր երազանքի դառնությունը»

Նամակ յոթերորդ. «Ազատություն և ճմռթված կյանք»

Նամակ ութերորդ. «Վտանգավոր հարևանություն»

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»

Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»

Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»

Նամակ տասնվեցերորդ․ «Իններորդ շրջան»

Նամակ տասնյոթերորդ․ «Երաշխավորված ազատություն»

Նամակ տասնութերորդ․ «Պատգամավորներն ընդդեմ ժողովրդի՞»

Նամակ տասնիններորդ․ «Գողական ամենաթողություն»

Նամակ քսաներորդ․ «Ապստամբություն բանտում։ Ինչպե՞ս եղավ և ինչո՞ւ»

Նամակ քսանմեկերորդ․ «Կպչուն գաղափար»

Նամակ քսաներկուերորդ․ «Հեղափոխություն բանտում»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում