Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ քսաներորդ" />

Նամակներ Հայաստանի բանտից. «Ապստամբություն բանտում։ Ինչպե՞ս եղավ և ինչո՞ւ»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ քսաներորդ

тюрьма, преступление, преступник, пожизненное заключение, заключенный, բանտ, հանցագործ, հանցագործություն, ցմահ բանտարկություն, բանտարկյալ
тюрьма, преступление, преступник, пожизненное заключение, заключенный, բանտ, հանցագործ, հանցագործություն, ցմահ բանտարկություն, բանտարկյալ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ  հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի քսաներորդ նամակն է։ Նախորդ բոլոր նամակների հղումները՝ էջի վերջում: 

 «Կ 

յանք՝ գողերին, մահ՝ մենթերին»։ Այս կոչը ազդակ ծառայեց «Նուբարաշեն» բանտում այս տարվա սեպտեմբերի հինգին ապստամբության մեկնարկի համար։ Կոչը էստաֆետայի պես փոխանցվում էր բանտախցից բանտախուց, բայց արդեն առանց դրա երկրորդ մասի, առանց հակառակորդներին մահ ցանկանալու։ «Կյանք՝ գողերին» արտահայտության պատասխանը «Ամեն» բացականչությանը հավասարազոր «Հավետն» էր։ Կատաղի գոռգոռոցները զուգակցվում էին հարվածներով դռանը և պահանջներով, որոնք պարզ չէին լսվում։ 

«Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Ազատությունը Կովկասում Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում ամեն ինչ վատ է Freedom House

Ավելի ուշ, երբ դատապարտյալներից կազմված սպասարկող անձակազմի փոխարեն ընթրիքը բաժանում էին արդարադատության՝ սպիտակ խալաթներով սպաները, մենք հասկացանք իրավիճակի լրջությունը։ Չէ՞ որ սպասարկողներն աշխատավարձ են ստանում պետությունից, սակայն այսօր նրանք էլ են դեմ գնացել իրենց գործատուին։

Պարզվեց, որ «զոն նայողներին» դուր չէր եկել Հայաստանի Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը։ Ըստ նախագծի՝ առաջարկվում էր քրեական հետապնդում մտցնել գողական համայնքին պատկանելու համար միայն։ Եվ նրանք որոշել էին իշխանություններին ցույց տալ, «թե ով է տանտերը»։

«Գողը պետք է նստի բանտ»․ Հայաստանում հաստատել են Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Սակայն ապստամբությունն աղմկահարույց և երկարատև չէր։ Ազատության մեջ գտնվող աջակցության խմբին, որը հանցագործներից էր կազմված և որն արգելափակել էր բանտի մուտքը, վախեցրին ժամանակին տեղ հասած ոստիկանները։ Իսկ հինգհարկանի հաստատությունից ցույցին սատարեցին միայն երրորդ և չորրորդ հարկի «բնակիչները»։

Առաջինում տուգանված և կարանտին անցնող բանտարկյալներն են։ Երկրորդում վերանորոգում է, և այն փակ է։ Հինգում մենք ենք՝ բարձրագույն պատժամիջոցի դատապարտվածները, և մասնակցությունն ապստամբությանը կարող է մեզ զրկել ազատությունից, ավելի ճիշտ՝ ազատ արձակվելու խաբուսիկ հույսից։

Սովորաբար բանտային ապստամբությունը սեփական արժանապատվության զգացումը պաշտպանելու բանտարկյալների փորձ է՝ չնայած սոցիալական հատակին գտվելու փաստին, որի հետ ստիպված են համակերպվել։ Հիշում եմ իմ բանտային ոդիսականի առաջին ապստամբությունը Վրաստանի ՆԳՆ վարչության նկուղներում։ Այնտեղ պատճառն այլ էր հարցաքննությունից յոթանասունամյա մի ծերունու էին բերել՝ գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծված։ Ցանկացած ամենաթողության դեմ մարդու բողոքն արդար է և արդարացված։ Այն ժամանակ ես, բռնկված ընդհանուր վրդովմունքով, առանց մտածելու միացա պայքարին։

Մենք կոտրում էինք այն ամենն, ինչ կոտրվում էր։ Զինվում էինք այն ամենով, ինչը կարող էր որպես զենք ծառայել։ Արգելափակում էինք բանտախցերի դռներն ինչով պատահի։ Մեկը մյուսի վրա էինք լցնում բոլոր մեր ներքնակները՝ մտադրվելով անհրաժեշտության դեպքում այրել դրանք։ Ոմանք սրում էին ալյումինե ափսեների պռունկները։

Բանտարկյալի վրա թանկ են նստում սեփական մեղքերը։ Այդ պատճառով էլ անհանդուրժողականությունն անպատիժ հանցանք գործող բանտապանների նկատմամբ ծայրահեղ ձևեր է ընդունում։ Բանտը պատրաստվում էր հատուկ ջոկատայինների հնարավոր գրոհին հակազդելուն։ Սակայն, փառք Աստծո, Թբիլիսում ամեն ինչ լավ ավարտվեց։ Վարչակազմը խոստացավ հետևել հարցաքննությունների անցկացման օրինականությանը։

2000թ-ի սկզբին նմանատիպ պատճառով ապստամբություն էր նախապատրաստվում արդեն այստեղ՝ Նուբարաշենի բանտում։ Հաղորդագրություն կար երեք օրենքով գողերից՝ բոլոր իննսուն բանտախուց ուղարկված երկտողեր, որոնցում ասվում էր, որ հրաժարվենք սննդից, դռների դիմաց բարիկադներ սարքենք և ներս չթողնենք բանտապաններին։ Վարչակազմից պահանջում էին դադարեցնել ապօրինի դրամահավաքները, որոնք շորթվում էին ցանկացած առիթով՝ ամենաանշան զանցանքների համար, և դադարել ծեծել բանտարկյալներին պատժախցում։

Իսկական ապստամբության բանը չհասավ։ Գողերին փոխադրեցին Պետական անվտագության կոմիտեի նկուղ։ Իշխանությունները որոշակի զիջումների գնացին։ Եվ դրանով ամեն ինչ հանդարտվեց։

Այնպիսի ապստամբություններ էլ էին լինում, երբ մենք պարզապես մոլեգնում էինք՝ չիմանալով պատճառները։ Լսում էինք բանտարկյալների բղավոցները, մետաղական դռներին և ճաղավանդակներին ալյումինե սպասքի հարվածները և նույնպես սկսում էինք մոլեգնել։ Կուտակված նեգատիվը ելք էր փնտրում, և մենք միայն օգտվում էինք առիթից։

Այդպես էր «Գորիս» բանտում։ Արդեն ապստամբություն ավատից հետո իմացանք, որ բանտարկյալների մի մասը բողոքում էր «զոն նայողի» փոխադրման դեմ։ Նրանք, իհարկե, ոչնչի չհասան։ Փոխարենը պատի մեջ խրված մետաղաձողը շարժվել էր և հեշտությամբ ճանապարհ բացել դեպի ազատություն, որից հետագայում օգտվեցին մյուս բանտարկյալները։

Այս տարվա սեպտեմբերի հինգի հուզումներին էլ շատ բանտարկյալներ միացան ոչ այնքան գաղափարական նկատառումներից։ Ինչ-որ մեկը միացել էր ապստամբությանը կուտակված նեգատիվից ազատվելու անգիտակցական ցանկության պատճառով։ Ոմանք ենթարկվել էին «զոն նայողի» ճնշմանը կամ սատարել ապստամբությանը հոգեբանական բնույթի այլ նկատառումներով։

Առավել հետաքրքիր է մեկ այլ ան։ Ինչո՞ւ այդ ապստամբությունն ընդհանրապես հնարավոր եղավ։

Կարծում եմ, որ այն սադրել էր հին վարչակազմը, որը տարիներով իր խնամարկյալների բարոյական պատկերի համար պատասխանատվությունը դրել է հեղինակավոր հանցագործների վրա։ Դժվար չէ կռահել, թե ինչ մեթոդներով է դա արվել։ Եվ ինչու է հանցագործ աշխարհի հանդեպ վախն ավելի ուժեղ, քան օրենքի առջև վախը, քան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ցանկությունը։

Բանտարկյալների ութսուն տոկոսը ոչ մի կապ չունի գողական աշխարհի հետ, սակայն ստիպված է ապրել դրա կանոններով՝ պատժի վախից ելնելով։ Վախը նույնիսկ նորմալ մարդկանց է ստիպում իրենց պահել պաթոլոգիկ, սովորական վարքագծին ոչ բնորոշ կերպով։

Այսօր շատ բանտապաններ կասկածում են, որ կարող են քրեակատարողական հաստատություններում իրավիճակը վերահսկել առանց օրենքով գողերի։ Ենթադրում են, որ նրանց փոխարեն առանձին խմբավորումներ կհայտնվեն, որոնք դժվար կլինի վերահսկել։ Եվ այդ մտավախություններն անհիմն չեն սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե քրեակատարողական հաստատությունների վարչակազմը չզբաղվի դատապարտյալների դաստիարակչական աշխատանքով, ապա դրանով կզբաղվեն առավել նախաձեռնող դատապարտյալները։ Սակայն հաստատ՝ ոչ ի շահ հասարակության։

ԿԳՄՄ հապավումը (կյանք՝ գողերին, մահ՝ մենթերին) զարդարում է բոլոր զբոսանքային բանտախցերի պատերը։ Այս կարգախոսն ընդունված է վանկարկել նաև գողական «ավարի» բաշխման ժամանակ։ Օրենքի սպասավորների մահվան կոչը ցնցում է մռայլ միջանցքները շաբաթական մի քանի անգամ։ Բանտի աշխատակիցները վախենում են և չեն միջամտում։ Վեց-յոթ տարի առաջ նման լպիրշություն դժվար էր պատկերացնել։ Սակայն չարի ոտքը կարճ է, իսկ բարին միշտ հաղթում է։ Աստված է դա սովորեցնում, ինձ դա սովորեցրել է իմ սեփական կենսափորձը։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. «Ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները»

Նամակ երկրորդ. «Վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից»

Նամակ երրորդ. «Ապագան հիասքանչ է, եթե այն կա»

Նամակ չորրորդ. «Վերջին նախազգուշացում»

Նամակ հինգերորդ. «Մարդը միշտ ուղեբաժանի առջև է»

Նամակ վեցերորդ. «Քաղցր երազանքի դառնությունը»

Նամակ յոթերորդ. «Ազատություն և ճմռթված կյանք»

Նամակ ութերորդ. «Վտանգավոր հարևանություն»

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»

Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»

Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»

Նամակ տասնվեցերորդ․ «Իններորդ շրջան»

Նամակ տասնյոթերորդ․ «Երաշխավորված ազատություն»

Նամակ տասնութերորդ․ «Պատգամավորներն ընդդեմ ժողովրդի՞»

Նամակ տասնիններորդ․ «Գողական ամենաթողություն»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում