Առողջապահության նախարարությունը հաղորդում է հեպատիտով հիվանդների թվի նվազեցման մասին " />

Նախորդ տարի Ադրբեջանում 29 մարդ է մահացել հեպատիտի վարակից

Առողջապահության նախարարությունը հաղորդում է հեպատիտով հիվանդների թվի նվազեցման մասին

Նախորդ տարի Ադրբեջանում սուր վարակիչ հեպատիտ B-ից մահացել է 18, հեպատիտ C-ի վարակից՝ 11 մարդ: Այս տվյալներն է բերում Վիճակագրության պետական կոմիտեն՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

2016թ-ին Ադրբեջանում գրանցվել է հեպատիտի վարակով (A, B, C և այլ տեսակներ) հիվանդ 319 մարդ: Նրանցից 126-ի մոտ հեպատիտ B է ախտորեշվել, 120-ի մոտ՝ սուր հեպատիտ C: Հիվանդների ընդհանուր թվի մոտ 30%-ը կանայք են, իսկ 10%-ը՝ մինչև 17 տարեկան երեխաներ, հաղորդում է Report գործակալությունը:

Երկու տարվա հնության տվյալների համեմատ հեպատիտով գրանցված հիվանդների թիվը մի փոքր նվազել է: Այսպես, առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2014թ-ին Ադրբեջանում հեպատիտ B-ով արդեն 242 հիվանդ կար, C-ով՝ 181:

Հեպատիտի վարակի տարածման և հիվանդության դեմ պայքարի մեթոդների մասին մանրամասն կարելի է կարդալ JAMnews-ի «Ամոթալի հիվանդություն» հոդվածում:


Կարդալ ավելին JAMnews-ում