Նախկինում մունիցիպալիտետները պարզապես ոչ ոք չէր նկատում " />

Նախկին քաղբանտարկյալներն ու ֆեմինիստները՝ որպես թեկնածու․ Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունները խոստանում են հետաքրքիր լինել

Նախկինում մունիցիպալիտետները պարզապես ոչ ոք չէր նկատում

A boy playing guitar. Azerbaijani flag

Ադրբեջանում պատրաստվում են մունիցիպալ ընտրություններին, որոնք այս տարի արտասովոր են լինելու։ Պատճառն այն է, որ թեկնածուների թվում են ակտիվիստներ և նախկին քաղբանտարկյալներ։ Պարզաբանում ենք, թե ինչու է դա կարևոր։

Ինչո՞ւ են դրանց մասին բոլորը մոռացել

Ադրբեջանում տեղական ինքնակառավարման ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 1999 թ-ից։ Այս տարի դրանք կայանալու են դեկտեմբերի 23-ին։ 

Դրանք երբեք առանձնապես չեն հետաքրքրել հասարակությանն, անգամ դրա քաղաքականացված հատվածին։ Ընդդիմադիր կուսակցություններն առանց ոգևորության էին դրանց մասին հայտարարություններ անում և գրեթե երբեք թեկնածուներ չէին առաջադրում։ Սովորաբար դա բացատրվում էր նրանով, որ ինքնակառավարման մարմինների իրավունքները սահմանափակ են՝ ի տարբերություն գործադիր իշխանության մարմինների։ 

Սակայն, եթե ուշադիր կարդանք «Մունիցիպալիտետների մասին օրենքը», պարզ կդառնա, որ բանը լիազորությունների բացակայությունը չէ, այլ այն, որ Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինները չեն օգտվում իրենց լիազորություններից։ Օրենքով ամենատարբեր ակտիվություն է նախատեսված՝ սոցհարցումների անցկացումից մինչև սեփական բյուջեի և սոցիալական աջակցության սեփական ծրագրերի ձևավորում։

Սակայն գործնականում մեծ մասի մոտ Ադրբեջանում ՏԻՄ-ն ասոցացվում էր նեղ թղթի թերթերի հետ, որոնք դռան տակ են գցվում և «վերջին անգամ զգուշացնում», որ պետք է մուծել բնակտարածքի հարկը։ Կարելի է գնալ «գրասենյակ», որտեղ չվերանորոգված փոքրիկ սենյակում լինոլեումը փոխարինում է մոմլաթը խղճուկ սեղանի վրա, և չորս աշխատակիցներ աշխատում են ընտանեկան միջավայրում։ Իսկ կարելի է, ինչպես արագ պարզեց քաղաքացիների մեծ մասն, ընդհանրապես չվճարել, և սարսափելի ոչինչ տեղի չի ունենա։

Սակայն այս տարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են թեկնածուներ, որոնք մտադիր չեն «պարզապես հաշվառվել»։

Չափազանց քիչ կանայք

Ռաբիա Մամեդովա։ Լուսանկարը՝ Facebook

Ֆեմինիստական շարժման ակտիվիստ Ռաբիա Մամեդովան ասում է, որ Ադրբեջանի կառավարման ինստիտուտներում կանանց թիվը չնչին է․ մեկ կին՝ երկրի գործադիր իշխանության 80 մարմնի հաշվարկով, 20 կին պատգամավոր խորհրդարանում (125-ից)․ 

«Եթե ես զբաղվում եմ հասարակության բոլոր ոլորտներում գենդերային հավասարության արժեքների տարածմամբ, ապա պետք է գործեմ և իմ օրինակով ցույց տամ, թե ինչպես կանայք կարող են մասնակցել քաղաքական պայքարին»։

Ռաբիան մասնակցության մեկ այլ պատճառ էլ է նշում․ երկրում խաթարված է ընտրությունների ինստիտուտը, և քաղաքացիները պարզապես չեն վստահում այդ ընթացակարգին։ Նա ուզում է վերականգնել վստահությունը․

«ՏԻՄ ընտրություններն ընտրողների հետ աշխատանքի մեկնարկի լավ հնարավորություն են, որը կարող է, ի վերջո, բերել նրան, որ քաղաքացիները հասկանան, որ սա իրենց երկիրն է»։ 

«Ինձ երկրում շատերն են ճանաչում․ ինչո՞ւ չօգտվել հնարավորությունից»

Մեհման Հուսեյնով, Լուսանկարը՝ Facebook

Հայտնի ադրբեջանցի բլոգեր և նախկին քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովն ասում է, որ ուզում է ուղղակիորեն մասնակցել քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը։ 

«Դուք բոլորդ գիտեք, թե ինչպես են Ադրբեջանում անցկացվում ընտրությունները․ ընտրում է ոչ թե ժոովուրդն, այլ իշխանությունը։ Սակայն այժմ մեր ձեռքում է սոցիալական մեդիան։ Դա կարևոր ուժ է, քանի որ մարդիկ հիմա հեռուստաալիքներ չեն դիտում։ Ինձ երկրում շատերը գիտեն, ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից։ 

Ժողովուրդն այժմ ակտիվացել է, և այդ գործընթացը պետք է շարունակվի։ Եթե մենք կարողանանք առավելագույնս կասեցնել ընտրությունների կեղծման հնարավորություններն, ապա հաջողությունը մերը կլինի։

Իսկ եթե հակառակը լինի, դա ծանրակշիռ փաստարկ կլինի առ այն, որ բարեփոխումները, երիտասարդ կադրերն ու մնացած նորարարությունները, որոնց մասին խոսում է իշխանությունն, ընդամենը հեքիաթ է։ Այդպիսի սցենարը ցույց կտա, որ իրավիճակը փոխելու միակ միջոցը բողոքի զանվածային ակցիաներն են։ Սակայն ես հավատում եմ, որ, ցույց տալով մեր ուժն ու համակարգվածությունը, մենք կարող ենք հաղթել այս փուլում»։ 

Վեցը հավասար է երկուսի

Էլգիզ Ղահրաման։ Լուսանկարը՝ Facebook

Էլգիզ Ղահրամանы ՆԻԴԱ շարժման ակտիվիստ է, նախկին քաղբանտարկյալ։ Նա իր թեկնածությունն էր առաջադրել 2014 թ-ին և, ըստ նրա, ընտրությունների ժամանակ բախվել էր ակնհայտ զեղծարարությունների։ Մեկ ընտրատարածքից նրա օգտին էր քվեարկել նրա ընտանիքի վեց անդամ, սակայն արդյունքը ցույց էր տվել, որ քվեարկել է երկու մարդ։

Այս տարի բանտարկության առթիվ բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով Էլգիզին միայն երկու օր էր մնում ստորագրություններ հավաքելու համար (անհրաժեշտ է 75 մարդու ստորագրություն), սակայն դա նրան հաջողել է։

Էլգիզն ի սկզբանե պլանավորում էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ-ում աշխատանքին վերաբերում էր որպես բնակչության հետ աշխատելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն։

«Ինչի՞դ է պետք մունիցիպլիտետը»

Վաֆա Նագի։ Լուսանկարը՝ Facebook

Վաֆա Նագին Ադրբեջանի Նեֆտչալի գյուղի թեկնածուն է։ 

«Երբ ստորագրություններ էի հավաքում, գյուղի կանայք ինձ հեգնանքով հարցնում էին․ «Ինչի՞դ է պետք մունիցիպալիտետը»։ Նրանց պատկերացմամբ մունիցիպալիտետում կարող են աշխատել միայն տղամարդիկ, իսկ մունիցիպալիտետի ղեկավարին ընդհանրապես հնարավոր չէ փոխարինել։ 

Դիտորդ լինելու փոխարեն ես որոշեցի ուղղակիորեն մասնակցել ընտրություններին և ցույց տալ կնոջ վարքի նոր մոդել»։ 

Նա լավատեսության առիթ արդեն ունի

«Մարդիկ գյուղում ասում են, որ այս անգամ գնալու են և քվեարկելու են»։ 

Վաֆա Նագին խնդիր է տեսնում կանանց համար աշխատատեղերի բացակայության մեջ և ձգտելու է օգնել նրանց։


Կարդալ ավելին JAMnews-ում