Սակայն Հանրապետական կուսակցության առաջնորդ և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի նախընտրական արշավին " />

Նախկին իշխող կուսակցությունը կմասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրոություններին

Սակայն Հանրապետական կուսակցության առաջնորդ և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի նախընտրական արշավին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այս պահը ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հստակ պատասխան չունեին նույնիսկ հանրապետականները։ Նրանցից մի քանիսը դրանցում մասնակցության նպատակահարմարության կամ դրանից հրաժարվելու մասին իրենց անձնական կարծիքն էին միայն հայտնում։

Իր դիրքերը ՀՀԿ-ն զիջել էր Հայաստանում այս տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնեցին երկրի տասնյակ հազարավոր բնակիչներ, և նա վարչապետ ընտրվեց։ Սակայն իշխող կուսակցությունը, որը մեծամասնություն ուներ խորհրդարանում հնարավորություն ուներ արգելափակելու հեղափոխական կառավարության որոշումները։

 

Հետևաբար, նոր կառավարությունը սկսեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու գործընթաց ՝ չնայած նախկին իշխող կուսակցության և դրա կողմնակիցների լուրջ դիմադրությանը։ Այժմ արդեն բոլոր խոչընդոտները հաղթահարված են, ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։

Ո՞վ է ներկայացնելու նախկին իշխող կուսակցությունն ընտրություններին

Կուսակցության ցուցակը կգլխավորի Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Թե ինչ տեսք կունենա հանրապետականների վերջական ցուցակը, դեռ հայտնի չէ, սակայն որոշ անուններ արդեն նշմարվում են։ Մասնավորապես, հայտնի է, որ նախընտրական շտաբը կգլխավորի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Ըստ վարկանիշային ցուցակների՝ ընտրություններին կմասնակցի նաև գիտության և կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

Հայաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել վարչապետի թեկնածությանն ու կողմ՝ իր արձակմանը

Հայաստանն արտահերթ ընտրություններին անցկացման համար 6 մլն դոլար կծախսի

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այլևս չի ապրելու ներկայիս վարչապետի հարևանությամբ, որը նրան ստիպել էր հրաժարական տալ

Արդեն հայտնի է, որ նախընտրական արշավին չի մասնակցի նախկին նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 2018թ-ի ապրիլին նրա հրաժարականից հետո հանրային քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, սակայն շարունակում է ղեկավարել կուսակցությունը։

Գալիք ընտրություններին չեն մասնակցի ՀՀԿ անդամ որոշ օլիգարխներ, որոնք կուսակցություն համար նախորդ 2017թ-ի ընտրություններին ձայների զգալի քանակ և մանդատներ էին ապահովել։

Հանրապետականների պլանը

Ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է դառնալ գլխավոր ընդդիմադիր ուժը երկրում։ Նախկին իշխանությունը համաձայն չէ ներկայիս իշխանության շատ գործողությունների հետ.

«Կարծում ենք, որ ունենք հնարավորություն այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ։ Մեր ռեսուրսը, մեր գիտելիքն ու փորձը դա թույլ է տալիս, գումարած դրան՝ մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար»։

Վիգեն Սարգսյանը հերթական անգամ քննադատել է դեկտեմբերին «հապշտապ» ընտրություններ անցկացնելու մասին ներկայիս իշխանությունների որոշումը.

«Դա խաթարում է քաղաքական գործընթացները, թույլ չի տվել բազում քաղաքական ուժերի վերադասավորվել և պլանավորել իրենց մասնակցությունն ավելի տրամաբանական և խելամիտ ձևով: Մեզ ավելի հեշտ է դա անել. ունենք կառույցներ, փորձ և բավարար ինստիտուտներ, որ կարճ ժամկետում նախապատրաստվենք ընտրություններին: Գնում ենք ընտրությունների՝ շատ լավ հասկանալով, որ այդ հապճեպության պատճառներից մեկն այն ոգևորությունն է, որն իշխող ուժն ունի հատկապես Երևանի ընտրություններից հետո: Հենց սրա վրա էլ հիմնված է քաղաքական հաշվարկը»:

Սեպտեմբերին Երևանում ավագանու ընտրություններ էին անցկացվել։ Այդ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը, որին սատարում էր հեղափոխական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ջախջախիչ հաղթանակ տարավ մնացած քաղաքական ուժերի հանդեպ։ Այն հավաքեց երևանցիներին քվեների ավելի քան 80%-ը։ Երևանում է ապրում երկրի բնակիչների գրեթե կեսը։ Այնպես որ, ընտրություններին արդյունքը հաստատեց նոր իշխանությունների բարձր վարկանիշն ու խորհրդարանական ընտրություններին մանդատների մեծ մասը ստանալու հնարավորությունը։

Էլ ո՞ր ուժերը կմասնակցեն ընտրություններին

Արդեն հայտնի են քաղաքական ուժերի զգալի մասը, որոնք կմասնակցեն ընտրություններին։ Հաղթանակի հիմնական հավակնորդ է համարվում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը։ Պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն կուսակցության ցուցակն, ըստ ամենայնի, կգլխավորի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ընտրություններին կմասնակցի նաև Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։ Օլիգարխն առաջին համարը կլինի։

«Ելք» դաշինքի՝ Փաշինյանի նախկին համախոհները, որը նա անձամբ էր գլխավորում հեղափոխությունից առաջ՝ «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանն», ընտրություններին առանձին-առանձին կմասնակցեն։ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն կոալիցիոն համաձայանգիր է ստորագրել «Ազատ դեմոկրատների» հետ։

Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև անսպասելի և անկանխատեսելի ուժ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Այն ձևավորվել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման հիմքի վրա, որը 2016 թ-ի հունիսին գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը։


Կարդալ ավելին JAMnews-ում