200 մարդ, որոնք փրկվել են Օսվենցիմում, և տասնյակ պետությունների ղեկավարներ մասնակցել են սգո արարողություններին։ Ռուսաստանի նախագահը հրավիրված չէր" />

Նախկին գերիներն Օսվենցիմ են եկել 75 տարի անց՝ հիշատակի արարողությանը մասնակցելու

200 մարդ, որոնք փրկվել են Օսվենցիմում, և տասնյակ պետությունների ղեկավարներ մասնակցել են սգո արարողություններին։ Ռուսաստանի նախագահը հրավիրված չէր

Լեհաստանի Օսվենցիմ (Աուշվից) նացիստական համակենտրոնացման մահվան ճամբարն ազատագրվել էր խորհրդային զորքերի կողմից 1945 թ–ի հունվարի 27–ին։ Այժմ նախկին ճամբարի տարածքում թանգարան է բացվել, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Յուրաքանչյուր տարի աշխարհը հունվարի 27–ը նշում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։

Այս մարդը ողջ է մնացել Աուշվից մահվան ճամբարում։ Նա եկել էր հիշատակի միջոցառմանը Լեհաստանում գտնվող մահվան ճամբար իր ազատագրման 75-ամյակի առթիվ։ 2020 թ–ի հունվարի 27։ Reuters/Jakub Porzycki/Agencja Gazeta

Այս անգամ նախկին ճամբարի տարածքում կրկին սգո միջոցառումներ էին անցկացում, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։ Մասնակվում էին աշխարհի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Հոլոքոստը վերապրած ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Աուշվից ճամբարի նախկին գերիներ։

German President Frank-Walter Steinmeier and Israeli President Reuven Rivlin embrace as they return to Berlin together after the Auschwitz anniversary

 

 Լուսանկարում գրկախառնվել են Գերմանիայի նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերն ու Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Աուշվից նախկին ճամբարում հիշատակի արարողություններից հետո նրանք միասին են Բեռլին մեկնել։ REUTERS/Fabrizio Bensch–ի այս լուսանկարն արված է Բեռլինի օդանավակայանում 2020 թ–ի հունվարի 27։

Նրանց թվում, ովքեր Օսվենցիմ էին ժամանել, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն Ռուսաստանը ներկայացնում էր Լեհաստանում դեսպանը։

Վլադիմիր Պուտինը մասնակցում էր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցառմանը, որը վերջերս էր անցկացվել Իսրայելի Յադ Վաշեմ հուշահամալիրում։

Սակայն նա Լեհաստան չէր հրավիրվել  Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ Ռուսաստանի հետ վեճերի պատճառով։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Օսվենցիմում ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվել։ Զոհերի մեծ մասը հրեաներ են եղել, որոնց նացիստները գազախցիկներ են ուղարկել։

Օսվենցիմը մահվան խոշորագույն ճամբար էր և աշխարհում առավել հայտնի վայրերից է, կապված է Հոլոքոստի հետ։

Լեհաստանի Աուշվից մահվան համակենտրոնացման նախկին ճամբարի գերիների պայուսակները։ 2020 –ի հունվարի 15։ REUTERS/Axel Schmidt

Հրեական համաշխարհային կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերն ընդգծել է, որ ներկայիս միջոցառումներում շեշտադրումն արվել է ոչ թե քաղաքական առաջնորդների, այլ Հոլոքոստը վերապրած մարդկանց մասնակցության վրա։

Նրանցից շատերի համար դա, հնարավոր է, վերջին հնարավորությունն է՝ մասնակցելու ճամբարի ազատագրման կլոր տարելիցի հիշատակի միջոցառումներին։


Կարդալ ավելին JAMnews-ում