Համարվում է, որ այդ գրքերը ծառայում են հայրենասիրության, ազգային ինքնության և աշխարհայացքի ձևավորմանը" />

Ադրբեջանի շրջաններից մեկի ղեկավարությունը հրապարակել է 30 գրքերի անվանում, որոնք պարտադիր պետք է կարդացվեն

Համարվում է, որ այդ գրքերը ծառայում են հայրենասիրության, ազգային ինքնության և աշխարհայացքի ձևավորմանը

Ադրբեջանում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Տալիբովը օգոստոսի 28-ին հրաման է ստորագրել «Ընթերցանության համար պարտադիր գրքերի ցանկի մասին»: Ըստ կարգադրության՝ հաստատվել է ընթերցանության համար պարտադիր գրքերի ցուցակ, որոնք նպաստում են երիտասարդ սերնդի մոտ հայրենասիրության, ազգային ինքնության և աշխարհայացքի ձևավորմանը: Դրա համաձայն՝ ուսումնական և մշակութային հաստատությունների գրադարաններում պետք է ստեղծվեն հատուկ գրքի անկյուններ:

Ցուցակը ներառում է 30 անուն գիրք, որի մեջ կան ինչպես ադրբեջանցի հեղինակներ, այնպես էլ համաշխարհային գրականության դասականներ:

Ցանկը գլխավորում է, ինչպես կարելի էր ենթադրել, Ադրբեջանի նախկին նախագահ, Նախիջևանի ղեկավարի պաշտոնում Տալիբովին նախորդած Հեյդար Ալիևը: Հենց առաջին առաջին տեղն է զբաղեցնում նրա «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ուղերձը Ադրբեջանի ժողովրդին՝ նոր տարվա՝ 2001թ, նոր ժամանակաշրջանի և երրորդ հազարամյակի կապակցությամբ»:

Ցանկում ներառված են նաև Նիզամիի, Տուսիի, Սաադիի, Շահրիյարի, ծնունդով Նախիջևանից մի քանի հայտնի հեղինակների, ինչպես նաև Դրայզերի, Հեմինգուեյի, Մոպասանի, Ջեք Լոնդոնի և այլ դասականների ստեղծագործություններ:

Ռուսական գրականությունը ներկայացված է ընդամենը մեկ՝ խորհրդային տարիների հեղինակի. Նիկոլայ Օստրովսկու ինքնակենսագրական «Ինչպե՞ս է կոփվում պողպատը» վեպով:

30 գրքերի ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ (ռուսերենով).

Տալիբովի կարգադրությունը բուռն քննարկումների տեղիք է տվել Ադրբեջանի սոցցանցերում: Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն՝ առանց հեղինակների անունները նշելու.

Անկեղծ ասած, այնտեղ նշված գրքերի մեծ մասը այս կամ այն չափով հասկանալի են՝ հարգանք մեծի նկատմամբ, խրատ, բայց մի քանի կետ միանգամայն դուրս է մնում ցուցակից: Կամ հումորի համար են ներառել, կամ ընդհանրապես գլուխ չեն հանել:

Օ՜յ: Ես էլ ցանկին ծանոթացա… այնտեղ իսկապես հետաքրքիր ստեղծագործություններ են ներկայացված: Իսկապես զարմացած եմ:

Հիանալի նախաձեռնություն է: Ես այդ հրամանը կտարածեի ամբողջ Ադրբեջանում: Բոլոր նրանց, ովքեր չեն կարդա այդ գրքերը, տուգանե՛լ: Միգուցե այդ դեպքում մի քանի տարի հետո մեր հասարակությունում դրական փոփոխություններ տեղի կունենան:

Հիասքանչ ընտրություն է՝ սկսած Ulu Öndər-ից («Մեծ առաջնորդ». այդպես են Ադրբեջանում անվանում Հեյդար Ալիևին) մինչև սոցիալիստական ռեալիզմ: Եվ որպես բոնուս՝ սոցիալական ցածր պատասխանատվություն, բայց փոխարենը բարձր հայրենասիրության բարձր զգացում ունեցող աղջկա պատմություն (նկատի ունի Մոպասանի Boule de Suif ստեղծագործությունը-խմբ.)

 

Վասիֆ Տալիբովը հայտնի է իր կոշտ բարքերով: Նրա ղեկավարության տակ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ստեղծվել է միապետական կառավարում, արգելվել են ընդդիմադիր բոլոր կուսակցությունները և ԶԼՄ-ները, հետապնդվում են ակտիվիստները, սահմանափակվել է ինտերնետային ակումբների աշխատանքները և արևմտյան երաժշտության հեռարձակումը:[/notification]

Կարդալ ավելին JAMnews-ում