Եվս 297-ի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, 3 393-ն արյան վարակի կրողներ են եղել" />

«Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել

Եվս 297-ի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, 3 393-ն արյան վարակի կրողներ են եղել

ՁԻԱՀ-ով 135 հիվանդ, սիֆիլիսով 297 հիվանդ և թալասեմիայի 3 393 կրող․ այսպիսին են Ադրբեջանում ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական հետազոտության տարեկան արդյունքները։

Ընդհանուր առմամբ, 2019 թ-ի 11 ամսվա ընթացքում նախաամուսնական հետազոտություն է անցել 126 402 մարդ, հաղորդում է Report-ը։

Ազգակցական ամուսնություններն Ադրբեջանում․ ինչո՞ւ է դա վտանգավոր

Սեռական կրթությունը Վրաստանում․ ո՞վ է դեմ և կողմ

Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ընտանեկան խնդիրներ՝ մահվան ելքով

Նախազգուշացնել վտանգի մասին

Պարտադիր բուժհետազոտությունը ներմուծվել է 2015 թ-ին։ Զույգերը, որոնք որոշել են ամուսնանալ, պետք է սեռավարակների, ինչպես նաև թալասեմիայի անալիզներ հանձնեն, վերջինս արյան ժառանգական ծանր հիվանդություն է։ Հետազոտությունն անվճար է։

Բավականին հաճախ Ադրբեջանում տղամարդը կնոջը վարակում է սեռավարակով, և դա հայտնաբերվում է կնոջ հղիության փուլում։ Ընդ որում, ամուսինը կարող է և չիմանալ, որ հիվանդ է։

Մյուս կողմից, ադրբեջանցիների շրջանում շատ են թալասեմիայի կրողները։ Եվ եթե այս հիվանդության երկու կրողներ ամուսնանան, ռիսկը մեծ է, որ նրանց երեխան հիվանդ կծնվի։

Այսպիսով, նախաամուսնական ստուգման նպատակը ժամանակին մարդկանց իրազեկելն է, որ նրանք նվազագույնը տեղյակ լինեն, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ։

Ստուգումների արդյունքների մասին բժիշկները հաղորդում են միայն ստուգվածին, բայց ոչ նրա զուգընկերոջը։ Սակայն, ըստ օրենքի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված մարդը պարտավոր է այդ մասին հաղորդել իր զուգընկերոջը կամ ապագա ամուսնուն, այլապես, նա քրեական պատասխանատվության է ենթարկվում։

Իրականում, շատ քիչ զույգեր են հարսանիքը չեղարկում այդ հետազոտությունից հետո։

Ոչ միանշանակ արդյունքներ

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ՁԻԱՀ հայտնաբերման դեպքերը նման ստուգումների ժամանակ ավելանում են, թեև այս տարին կարելի է բացառություն անվանել․

2016 թ-ին՝ 109 մարդ 143 694 հետազոտվածից;

2017թ-ին՝ 119 մարդ 135 990-ից;

2018թ-ին՝ 173 մարդ 135 529-ից։

Թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովը դժվարանում է ասել, թե որքան ուժեղ է ազդել պարտադիր բուժզննման ներմուծումն այդ հիվանդությամբ հիվանդների թվի վրա․

«Նման ծրագրերի արդյունքների մասին կարելի է խոսել նվազագույնը հինգ տարի անց»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում