Նրան մեղադրում են դավաճանության մեջ, ելնելով տվյալներից այն մասին, թե նախագահը փորձել է Ուկրաինային հատկացվող ԱՄՆ օգնությունն օգտագործել ի նպաստ իր անձնական շահերի " />

Նախագահ Թրամփին կփորձեն հեռացնել իշխանությունից

Նրան մեղադրում են դավաճանության մեջ, ելնելով տվյալներից այն մասին, թե նախագահը փորձել է Ուկրաինային հատկացվող ԱՄՆ օգնությունն օգտագործել ի նպաստ իր անձնական շահերի

Donald Trump

Ամերիկյան Կոնգրեսի ներքին պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է նախագահ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու մասին։

Պատճառը

Պատճառն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա զրույցի շուրջ սկանդալն է։ Այդ խոսակցության ընթացքում Թրամփն, ինչպես պնդում են նրա ընդդիմադիրները, փորձել է ստիպել Զելենսկուն վերսկսել Ուկրաինայում այն կոռուպցիոն գործի հետաքննությունը, որն առնչվում է նախկին փոխնախագահ և 2020թ-ի նախագահական ընտրություններին Թրամփի հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդին։ Հակառակ դեպքում Թրամփը սպառնացել է սառեցնել Ուկրաինային հատկացվող 400 մլն դոլար ռազմական օգնությունը։

Ավելի վաղ այդ հետաքննությունը փակվել էր, կոռուպցիայի մասին վկայող փաստեր չէին հայտնաբերվել։

Թրամփը պնդում է, որ Զելենսկու հետ զրույցում նա իրոք հիշատակել է Բայդենին, սակայն ոչ մի հակաիրավական գործողություն չի կատարել։

Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները

Կոնգրեսի ներքին պալատը կուսումնասիրի Զելենսկու հետ Թրամփի զրույցի սղագրությունն ու այլ փաստաթղթեր։ Եթե կոնգրեսմեններն այն եզրակացությանը գան, որ նախագահն օրենք է խախտել, քվեարկության կդրվի իմպիչմենտի (նախագահին իշխանությունից հեռացնելու) ընթացակարգի մեկնարկի մասին հարցը։

Այնուհետև, եթե Կոնգրեսի ներքին պալատը կողմ քվեարկի, հարցը կուսումնասիրվի Սենատում։ Այնտեղ դրա օգտին պետք է քվեարկի սենատորների նվազագույնը երկու երրորդը։

Հետևանքները

Շանսերը շատ քիչ են, որ իմպիչմենտի ընթացակարգը, եթե այն սկսվի, ավարտվի նախքան նախագահական ընտրությունները, որոնք ԱՄՆ-ում կայանալու են 2020թ-ի նոյեմբերին։

Սակայն եթե այդ գործընթացի ժամանակ փաստեր հայտնաբերվեն, որոնք կվկայեն Թրամփի կողմից օրենք խախտելու մասին, դա կտրուկ կնվազեցնի նրա վերընտրվելու շանսերը։ Եթե նման փաստեր չհայտնաբերվեն, դա լուրջ հարված կլինի Դեմոկրատական կուսակցության թեկնածուի համար։

Այժմ հարցումները ցույց են տալիս, որ երկիրը կտրուկ բաժանվել է թվով մոտավորապես հավասար երեք ճամբարի՝ Թրամփի կողմնակիցների, նրա հակառակորդների և նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում։ Հենց վերջին խմբի ձայների համար էլ այժմ պայքար է սկսվում։


Կարդալ ավելին JAMnews-ում