Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 12 տոկոսով " />

Մոտ մեկ միլիոն մարդ է այցելել Նովրուզի փառատոնն Ադրբեջանում

Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 12 տոկոսով

Մոտ մեկ միլիոն մարդ է այցելել Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող Նովրուզի փառատոն, նշում են Զբոսաշրջության պրոպագանադայի ազգային բյուրոյում:

Նովրուզի փառատոնը Բաքվում անցկացվում է արդեն երկրորդ տարին: Այս տարի փառատոնի և տոնավաճառի համար հատկացվել է Բաքվի գլխավոր՝ Շատրվանների հրապարակը: Այնտեղ հուշանվերներով կրպակներ են տեղադրվել, կարելի է փորձել ազգային խոհանոցի ուտեստներ և լսել ժողովրդական երաժշտություն: Երեկոյան համերգներ են լինում:

Ընդհանուր առմամբ քաղաքում հիմա շատ են զբոսաշրջիկները, հատկապես՝ Իրանից, որտեղ այս տոնը նույնպես նշվում է պետական մակարդակով:

«Մեր շրջանառությունը գրեթե կրկնակի աճել է: Զբոսաշրջիկները նախընտրում են պատվիրել ադրբեջանական ազգային ուտեստներ: Ոմանք հետո հեռախոսով են պատվերներ անում», – ասում է Բաքվի ռեստորաններից մեկի մենեջերը:

Զանգվածային տոնախմբություններ են անցկացվել նաև Բաքվի հին թաղամասում և կենտրոնական փողոցներում:

«Երկու ամսվա արդյունքում զբոսաշրջիկների հոսքը երկիր աճել է 12%-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա: Նախորդ տարի աճը կազմել է 20%՝ ի տարբերություն 2016թ-ի: Նովրուզի տոնին շատ զբոսաշրջիկներ են եկել ԱՊՀ երկրներից և Իրանից: Այս տարի, կարելի է ասել, որ փառատոնը երեք օրում այցելել է մի քանի հարյուր հազար մարդ, և այդ թիվը մոտենում է միլիոնին: Սակայն անգամ մեկ շաբաթ չի անցել դեռ», – JAMnews-ին ասել է Ադրբեջանի զբոսաշրջության պրոպագանդայի բյուրոյի ղեկավար Ֆուադ Նագիևը:

Փառատոնը կշարունակվի ևս երկու օր:

Նովրուզը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր», այն հին զրադաշտական տոն է՝ գարնանային գիշերահավասարի օրը: Ադրբեջանում ամենասիրված տոներից մեկն է: Պաշտոնապես այն սկսել են նշել ընդամենը 1967թ-ին, և միայն անկախություն ձեռք բերելուց հետո է այս օրը ոչ աշխատանքային հայտարարվել: Այս տարի Նովրուզի կապակցությամբ երկրում 6 ոչ աշխատանքային օր է հայտարարվել:


Կարդալ ավելին JAMnews-ում