Փորձագետները զգուշացնում էին, որ չարժե այն վերցնել " />

Մոսկվան Աբխազիային ևս 10 տարի է տալիս հսկայական «երկաթուղային» վարկը վերադարձնելու համար

Փորձագետները զգուշացնում էին, որ չարժե այն վերցնել

Մոտ օրերս ռուսական Պետդուման Աբխազիայի համար շատ կարևոր հարցով հատուկ համաձայնագիր է վավերացնելու. այն վերաբերում է Աբխազիայի երկաթուղու վերանորոգման համար 7 տարի առաջ վերցրած հսկայական վարկի վերակազմավորմանը: Աբխազիային ևս 10 տարի կտրվի գումարը վերադարձնելու համար:

Այդ վարկի պատմությունը լի է առեղծվածներով: Երկու միլիարդ ռուբլին (մոտ 35 մլն դոլար) վերցվել է 2010թ-ին ոչ այնքան հասկանալի պատճառներով և առանց նախնական տնտեսական վերլուծության:

Սկզբում փորձագետները կասկածի տակ էին դնում երկաթուղու վերականգման համար վարկ վերցնելու գաղափարը: Ասում էին, որ ճանապարհը փակուղի է, տեղական արտադրությունը թույլ է, այդ պատճառով էլ շատ փոքր է բեռնա- և ուղևորափոխադրման այնպիսի ծավալով ապահովելու հեռանկարը, որ վարկն իրեն արդարացնի: Փորձագետները զգուշացնում էին նաև, որ հնարավոր չէ այդպիսի գումարը վերադարձնել տոկոսներով առանց երկաթուղուց ստացած լուրջ եկամտի:

Այդ բոլոր կանխատեսումներն արդարացան: Երբ եկավ ժամանակը վճարելու, պարզվեց, որ Աբխազիայի համար դա հսկայական բեռ է: 2017թ-ի գարնանը Մոսկվան համաձայնեց վարկի մարման ժամկետը երկարաձգել ևս 6 տարով, այնսինքն՝ մինչև 2029թ-ը, ինչպես նաև զրոյացրեց այս տարիներին կուտակված տոկոսը: Արդյունքում վարկի տարեկան մարման գումարն ամսական 316մլն ռուբլուց կրճատվեց մինչև 109 մլն ռուբլի (մոտ 2,5մլն դոլար):

Սակայն այդ գումարն էլ է ահռելի Աբխազիայի բյուջեի համար: Իսկ նախագահ Ռաուլ Հաջիմբան այն ժամանակ անձամբ խնդրեց Ռուսաստանի նախագահ Պուտինին զրոյացնել պարտքը: Պուտինը խոստացավ մտածել:

Եվ արդյունքում պարտքն ամբողջությամբ չզրոյացրին, սակայն մարման ժամկետը երկարաձգեցին ևս 10 տարով: Վարկն այժմ պետք է վերադարձնել մինչև 2032թ-ը:

Աբխազիայի խորհրդարանը, բնականաբար, արդեն ամբողջ կազմով կողմ է քվեարկել վարկի վերակազմավորմանը: Սպասվում է, որ ռուսական Պետդուման նույնն է անելու, և դա միայն ֆորմալ հարց է:

JAMnews ը գրել է այն մասին, որ օրակարգում նախկինի պես չի դրվում այն մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցն, ովքեր 2010թ-ին ստորագրել են այդ վարկի տակ: Մենք պատմել ենք նաև աբխազ լրագրող Անտոն Կրիվենյուկի պատմությունը, որն ամենասկզբից երկաթուղային վարկի նոր ծնվող գործարքն աֆերա էր անվանել և քրեական գործ էր «վաստակել», ինչն էլ նույն պահին հարուցել էին նրա դեմ: Մեկնաբանություն, որն այժմ էլ չի կորցրել իր արդիականությունը.

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

None found


Կարդալ ավելին JAMnews-ում