Ակցիային մասնակցել է 20-25 հազար մարդ" />

Մոսկվայում ցույց է անցկացվել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

Ակցիային մասնակցել է 20-25 հազար մարդ

Մարդիկ մասնակցում են հավաքի ՝ պահանջելով ազատել Մոսկվայում բանտարկված ցուցարարներին ხალხი მოსკოვში მიტინგზე, მომიტინგეების გათავისუფლებას მოითხოვენ

Մոսկվայի Սախարովի պողոտայում ցույց է անցկացվել ի աջակցություն քաղբանտարկյալների։ Տարբեր աղբյուրների տվյալներով, դրան մասնակցել է 20-25 հազար մարդ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին կարճել քրեական գործերը բողոքի ցույցի մասնակիցների և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ներկայացուցիչների դեմ և կալանքից ազատել բողղոքի ցույցի՝ «Հուլիսի 27-ի գործով» կալանավորվածներին։

REUTERS/Tatyana Makeyeva 

Շամանի որս, որը խոստացել է «վտարել Պուտինին»

Ռուսաստան․ ընտրություններն ավարտվել են, սկսվել է ամենահետաքրքիրը

Մոսկվա․ խուզարկություններ, կալանքներ, ընդդիմադիրների ծեծ նոր ցույցերի նախօրեին

Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», հանրահավաքն արտոնված էր իշխանությունների կողմից, սկզբից այն պլանավորվում էր անցկացնել սեպտեմբերի 28-ին, սակայն ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետարանն այն տեղափոխել էր։

Ռուսական որոշ քաղաքներում միայնակ ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն քաղբանտարկյալների։ Այդպիսի ակցիաներ անցկացվել են, մասնավորապես, Պետերբուրգում և Պսկովում։ Ուլան Ուդեում ցույց է անցկացվել տեղական ցույցերի մասնակիցների հետապնդումը դադարեցնելու պահանջով։

Հանրահավաքի բեմից ելույթ են ունեցել արդեն ազատ արձակված ակտիվիստները։ «Ձեր սիրո, ձեր աջակցության, քաջության, համառության շնորհիվ վեց մարդ այժմ ազատվել է իրավապահ համակարգի ճանկերից։ Ձեր պաշտպանության շնորհիվ այժմ ես այստեղ կանգնած եմ և ասում եմ այս խոսքերը բարձրախոսով, այլ ոչ թե նամակով քրեակատարողական հիմնարկից», – հավաքվածներին համերաշխության համար շնորհակալություն է հայտնել նախկին բանտարկյալ Ալեքսեյ Մինյալոն։

 REUTERS/Shamil Zhumatov 

«Մի քանի մարդու ազատ են արձակել, սակայն շատ ավելի մարդիկ դեռ նստած են։ Ինչո՞ւ են նրանք բաց թողել նրանց, ում բաց են թողել։ Որովհետև խի՞ղճ ունեն։ Որովհետև ամո՞թ է։ Որովհետև նրանք երեխանե՞ր ունեն։ Նրանք բաց են թողել, որովհետև վախենում են իրենց վարկանիշի անկումից», — բեմից հայտարարել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։

Հուլիսի 27-ի ակցիայից հետո հարուցված գործով քննություն է ընթանում կամ արդեն դատապարտվել է 17 մարդ։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործով դրա ղեկավար Ալեքսեյ Նավալնու շտաբի համակարգողների և կամավորների մոտ ողջ երկրով մեկ զանգվածային խուզարկություններ են անցկացվել։

Հուլիսին Մոսկվայում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ իշխանությունները հրաժարվել են մունիցիպալ ընտրություններին գրանցել անկախ թեկնածուներին։

«Հուլիսի 27-ի գործ»․ աննախադեպ դաժան դատավճիռներ ցույցի մասնակիցների նկատմամբ


Կարդալ ավելին JAMnews-ում