Մայիսի9-ը պետականտոն է Ռուսաստանում և Բելառուսում" />

Մոսկվայում Հաղթանակի օրն ավանդական շքերթով նշեցին

Մայիսի9-ը պետականտոն է Ռուսաստանում և Բելառուսում

Նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվա ավանդական շքերթը կայացավ Մոսկվայի Կարմիր հրապարակում: Դրան մասնակցեց 10 հազար մարդ և ցամաքային տեխնիկայի 114 միավոր: Վատ եղանակի պատճառով ռազմական ավիացիան այս անգամ Կարմիր հրապարակի վրայով չէր պտտվում:

Ելույթով հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հայտարարեց, որ զինված ուժերը ռուսական ինքնիշխանության գլխավոր գրավականն են:

«Սակայն ահաբեկչության, էքստրեմիզմի, նեոնացիզմի և այլ սպառնալիքների դեմ պայքարի համար անհրաժեշտ է միջազգային հանրության ուժերի կոնսոլիդացիա: Մենք բաց ենք նման համագործակցության համար», — ասել է Պուտինը:

Պետք է նշել, որ ՌԴ ղեկավարի ելույթում առաջին անգամ չնշվեցին հակահիտլերյան կոալիցիայի ԽՍՀՄ դաշնակցիները:

Տոնին ընդառաջ քննարկման թեմա դարձավ «անմահ գունդ» հասարակական ակցիան, որի ընթացքում մարդիկ փողոց են դուրս գալիս զոհված ազգականների լուսանկարներով: Այս տարի հայտնի դարձավ, որ մարդկանց վարչական միջոցներով ստիպում են մասնակցել ակցիային, որի հետևանքով դրա հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն անկում ապրեց:

Բելառուսում (երկրի 1,3մլն քաղաքացի կռվել է, 400 հազար ըմազնակցել է պարտիզանական շարժմանը) շքերթ չի անցկացվել: Մինսկում և երկրի այլ քաղաքներում զոհվածների հուշարձաններին ծաղիկներ են դրվել, երեկոյան հրավառություն կլինի:

Հիշեցնենք, որ աշխարհի երկրների մեծ մասում նացիստական Գերմանիայի հանդեպ հաղթանակը նշվում է մայիսի 8-ին:


Կարդալ ավելին JAMnews-ում