Քանդված տներ, փողոցներ ու ճանապարհներ" />

Մոռացված հանգստավայր – Ֆոտոպատմություն Աբխազիայի Օչամչիր քաղաքի մասին

Քանդված տներ, փողոցներ ու ճանապարհներ

Օչամչիրն իր լողափներով մեծ ժոովրդականություն էին վայելում խորհրդային տարիներին: Բոլորի կողմից մոռացված հանգստավայր՝ այսօր այսպես կարելի է այն որակել:

Օչամչիրում ծովը մաքուր է, այստեղ Աբխազիայի ամենաերկար լողափն է՝ երկու կիլոմետր, բնակարանները և ուտելիքը համեմատաբար էժան են:

Սակայն քաղաքը դատարկ է, այդ թվում նաև՝ զբոսաշրջային ժամանակաշրջանում: Տեղացիների պնդմամբ՝ պատճառն այն է, որ այն հեռու է ռուս-աբխազական սահմանից և այստեղ զբոսաշրջային ենթակառուցվածքներ չկան: Ոչ զվարճանքներ, ոչ հյուրանոցներ, ոչ էլ հարմարավետ բնակարաններ կան:

Քաղաքի կենտրոն: Ցերեկվա ժամը երկուսն է: Փողոցում գրեթե ոչ ոք չկա: Չկա մեկը, ում հետ կխոսեիր այն մասին, թե քաղաքում ինչ լավ բան կա:

Քաղաքապետարանի մոտ ձիեր ու կովեր են շրջում: Բայց փոխարենը ճանապարհներին խցանումներ չկան:

Քանդված տներ, փողոցներ ու ճանապարհներ: Միջոցների համատարած բացակայություն և որպես հետևանք՝ ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև բնակիչների սակավություն: Նախապատերազմյան շրջանում Օչամչիրում 30 հազար մարդ էր բնակվում: Այսօր՝ տասն անգամ պակաս:

Անցյալ տարի այս շրջանում 4 հազար զբոսաշրջիկ է հանգստացել, ևս 20 հազարն էքսկուրսիայի է եկել: Սակայն օչամչիրի շրջանի մարզպետ Խրիփս Ջոփուայի խոսքով՝ շրջանի բյուջե եկամուտ չի մտել. զբոսաշրջիկները չգիտեին,թե որտեղ գումար ծախսել:

Տեղական սրճարանի տերը երաժշտություն է միացնում: Ձայնարկիչներից կովկասյան շանսոն է թնդում: Մենք օրվա ընթացքում երկրորդ հաճախորդն ենք:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 28.08.2016


Կարդալ ավելին JAMnews-ում