Դիլիջանը ոչ միայն առողջարանային կենտրոնի համբավ ունի, այլ նաև Հայաստանի ամենաինտելեկտուալ քաղաքներից է. այստեղ են ապրում կամ ծնունդով այստեղից են բազմաթիվ նկարիչներ, գիտնականներ ու ռեժիսորներ" />

Մոլի ճամփորդի օրագիրը

Դիլիջանը ոչ միայն առողջարանային կենտրոնի համբավ ունի, այլ նաև Հայաստանի ամենաինտելեկտուալ քաղաքներից է. այստեղ են ապրում կամ ծնունդով այստեղից են բազմաթիվ նկարիչներ, գիտնականներ ու ռեժիսորներ

Այո˜, ես մեկնում եմ… Կարծում եք, որ ռիսկի՞ եմ դիմում: Բայց չփորձես՝ չես իմանա: Գնացի՛նք:
invitation

Օրագիր

Դիլիջանի երթուղայինները մեկնում են ժամը մեկ: 100 կմ, 1000 դրամ (մոտ 2 $), մեկուկես ժամ և ես տեղում եմ ու արդեն զրուցում եմ քայլարշավների կազմակերպիչ Մաթևոս Բարսեղյանի հետ:

Քաղաքը նկատելիորեն ավելի խնամված է դարձել: Փողոցների մեծ մասը նոր է ասֆալտապատվել, կամուրջները՝ վերանորոգվել, մանկական նոր հրապարակներ են հայտնվել: Դիլիջանը ոչ միայն առողջարանային կենտրոնի համբավ ունի, այլ նաև Հայաստանի ամենաինտելեկտուալ քաղաքներից է. այստեղ են ապրում կամ ծնունդով այստեղից են բազմաթիվ նկարիչներ, գիտնականներ ու ռեժիսորներ:


Քաղաքը շատ հին չէ, այն կառուցվել է 19-րդ դարի վերջում: Բայց ունի իր «հին քաղաքը», և քաղաքի վերակառուցումից հետո տուրիստներն այստեղ ավելի շատ են, քան նախկինում:

Ռիգաս Զաֆեյրիոուն Հունաստանից է, իսկ նրա ընկերուհի Ալեքսանդրա Էլ Կախիվագինը՝ Լիբանանից: Նրանք Վրաստանից ավտոստոպով են գալիս:

«Վրաստանի սահմանին մի մեքենա կանգնեցրինք, Երևանից մի ընտանիք էր, որ տուն էր վերադառնում, – պատմում է Ալեքսանդրան: – Նրանք ոչ միայն մեզ Դիլիջան հասցրին, այլ նաև իրենց ճանապարհից շեղվեցին մեզ Հաղպատի ու Սանահինի վանքերը ցույց տալու համար»:

Հետաքրքիր է, որ Ալեքսանդրան ու Ռիգասն էլ էին քայլարշավի գնում արգելոց: Բայց արհեստավարժ ուղեկցորդ Մաթևոս Բարսեղյանն այնուամենայնիվ «Էկոտուրիզմի կենտրոնի» տիտղոսը Դիլիջանին շնորհելը դեռևս չափազանցված է համարում. «Պարզապես մարդկանց մոտ հանգստի մասին պատկերացումները փոխվում են, հիմա շատերը նախընտրում են հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում՝ քան հեռուստացույցի առջև»:

 

Այնուամենայնիվ, մի տեղ գիշերել է պետք: Այն, ինչ տուրիստական գործակալություններն առաջարկեցին, ինձ համար թանկ էր. հասարակ հյուրանոցներում (B$B տիպի) 8-9 հազար դրամից (15-18) դոլարից էժան առաջարկներ չկային: Համացանցով գտա Սվետա տատիկին:

Թոշակառուներ Սվետան և Մարզպետը արդեն մի տարի է տուրիստներին վարձով բնակարան են տալիս՝ անձը 5 հազ. դրամով: Ծանոթները հաճախ նրանց մոտ տուրիստներ են ուղարկում, թոռն է համացանցում հայտարարություն է տեղադրել:

Բարսեղյանն արդեն զբաղված էր, ստիպված էի ուրիշ գիդ-ուղեկցորդ գտնել: 10 հազար դրամով (20 դոլարով) համաձայնության եկանք: Կարող էր և ավելի թանկ լինել՝ գինը երթուղու բարդություն է թելադրում:

«Դիլիջան» ազգային պարկի կայքում քարտեզներով 11 երթուղու մանրամասն նկարագրություն կա: Ես գրանցվեցի այս մեկին.

Այժմ արդեն պետք է վճարել ևս 1500 դրամ (մոտ 3 դոլար). 500՝ քայլարշավի համար, 1000՝ վրան խփելու թույլտվության: Ես հետս վրան եմ վերցրել, այդ պատճառով էլ ուսապարկս այդքան մեծ է: Վրանը ընկերներիցս եմ վերցրել, այդ պատճառով էլ արշավի արժեքի մեջ չեմ ներառում: Բայց Երևանում շատ տեղեր կան, որ կարելի է 40 հազ. կամ ավելի դրամով (200$) նոր վրան գնել, իսկ օգտագործածը՝ 20-25 հազ. դրամով (40-50 $):

Եվս հազար դրամ (2 $) բրդուճների և ջրի վրա ծախսեցի:
Ավելի ուշ՝ արշավից երջանիկ վերադառնալուց հետո, «Դիլիջան» ազգային պարկի ներկայացուցիչ Սամվել Ժամհարյանը բացատրեց, թե ինչի համար ես այնտեղ 3 դոլար վճարեցի. «Դուք ազգային պարկի տարածքում հավանաբար տեսել եք ուղեցույցներ, որոնք օգնում են չկորչել: Անտառը պարբերաբար մաքրվում է աղբից, որը թողնում են զբոսաշրջիկները, նաև բարեկարգված հատուկ տեղեր կան, որտեղ խմբերը կարող են հանգստանալ»:

Ազնիվ Սարգսյանը ինձ պես մոլի ճամփորդ է, հաճախ է այսպիսի արշավների է մասնակցում:

Ազնիվն ասում է, որ երթուղի ընտրելիս միշտ ուշադրություն է դարձնում դրա գրավչությանը: «Օրինակ, դեպի Նորավանք արշավներից մեկի ծրագրում ընդգրկված էր քարանձավում կիթառային երեկո: Լինում են նաև թեմատիկ արշավներ, օրինակ, ձնծաղիկ հավաքելուն նվիրված»:
Երթուղի ընտրելու և պատրաստվելու հարցում դիլիջանցիների՝ արգելոցում տեղեկատվական կենտրոն սարքելու գաղափարն օգնեց:

Սկզբում «Միմինո» ֆիլմի հերոսների մետաղական կոմպոզիցիան տեսանք:

Տեղեկատվական կենտրոնը ճիշտ դրա ետևում էր:

Անցած տարի այն սեփական միջոցներով էր գոյատևում: Այս տարվանից՝ պետական հովանու ներքո է:

«Մեր աշխատանքը դեռևս այդքան էլ համակարգված չէ: Մենք ուղղակի տեղեկատվություն ենք տրամադրում, օգնում ենք՝ ինչով կարող ենք», – ասում է կենտրոնի աշխատակից Միքայել Թորոսյանը:

Ի դեպ, Դիլիջանից բացի նման տեղեկատվական կենտրոններ են այս տարի բացվել նաև Գառնիում, Գորիսում, Ծաղկաձորում ու Սևանում: Պնդում են, որ սա դեռ սկիզբն է, ծրագրում են մեծ տեղեկատվական կենտրոն ստեղծել ողջ երկրով մեկ: Իսկ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է արդեն այս տարի Հայաստանում քայլարշավների 40 երթուղու քարտեզ պատրաստել: Այն տեղադրված է լինելու Հայաստանում զբոսաշրջությանը նվիրված պաշտոնական կայքում:

Ընդհանրապես, պարզվում է՝ զբոսաշրջության պետական ֆինանսավորման ծավալը 2013թ. համեմատ աճել է 4 անգամ: Այն ժամանակ պետությունը զբոսաշրջությանն էր տրամադրել 50 մլն դրամ (100 հազ. դոլար):
Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից և Իրանից են: Բայց այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է եկել մոտավորապես 230 հազար զբոսաշրջիկ՝ 4%-ով ավելի պակաս, քան 2014թ. նույն ժամանակահատվածում:

«Դա կապված է Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամի հետ, քանի որ զբոսաշրջիկների քանակով Ռուսաստանն առաջինն է: Սակայն, կարծում եմ՝ դա չի ազդի տարեկան ցուցանիշի վրա, քանի որ առաջին եռամսյակը տարվա ամենավատ ժամանակահատվածն է», – կարծում է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ինչ վերաբերում է էկոտուրիզմին՝ այս կապակցությամբ վիճակագրություն չկա: Գուցե միայն այսպիսինը. «Մեր արշավներին հիմնականում երիտասարդներն են մասնակցում, ընդ որում՝ ¾ աղջիկներ են», – ասում է արշավների կազմակերպիչ Բարսեղյանը:

Միգուցե դրա բացատրությունը գտնենք զբոսաշրջային գործակալություններից մեկի ղեկավար Արմեն Երանոսյանի խոսքերում. «Մեր սարերը գրավիչ չեն պրոֆեսիոնալ լեռնագնացների համար, քանի որ դրանք հաղթահարելը նրանց համար մեծ դժվարություն չի ներկայացնում»: Սակայն, նա նաև վստահ է, որ շատ այլ ուղիներ կան «էկո-զբոսաշրջիկների» քանակի աճն ապահովելու համար:

Այս արկածային շրջագայության իմ անձնական ֆինանսավորումն ընդամենը 40 դոլար կազմեց… այնպես որ մոլի և թունդ ճամփորդիս բախտն, ինչպես միշտ, բերեց. շատ լավ հանգստացա ՝ քիչ վճարելով:


Կարդալ ավելին JAMnews-ում