Դիսերտացիաների գրագողությունը Մոլդովայում զանգվածային երևույթ է դարձել " />

Մոլդովա. դիսերտացիաներ՝ վաճառքի համար

Դիսերտացիաների գրագողությունը Մոլդովայում զանգվածային երևույթ է դարձել

Ziarul de Gardăի նյութը

Պատվերով առաջարկվող դիսերտացիաներն տարածված բիզնես են դարձել Մոլդովայի Հանրապետությունում: Կից տեղեկատվությամբ շատ առաջարկներ կարելի է հեշտությամբ գտնել համացանցում: Չնայած որ դիսերտացիաների գրագողությունն ու վաճառքն արգելված է օրենքով, իրավական ոչ մի կառույց միջոցներ չի ձեռնարկում և չի հետաքննում այդ ֆենոմենալ, վիճելի և ապօիրինի բիզնեսի ետևում կանգնածներին հայտնաբերելու համար:

Համացանցը լի է հայտարարություններով, որոնք բոլոր մասնագիտությունների համար պատվերով դիսերտացիաներ են առաջարկում՝ ներառյալ տարեկան աշխատանքը, լիցենցիատի հայցորդական դիսերտացիան, մագիստրոսական դիսերտացիան: Մի պատվերից մյուսին անցնելիս փոխվում է գինն ու աշխատանքը գրելու ժամանակը: «Վաճառողների» պատմություններից դատելով՝ դրանք փորձառու մարդիկ են, այդ պատճառով էլ հաճախորդների պակաս չեն զգում:

Մեկ դիսերտացիայի գինը 150 եվրոյից է սկսում

Դիսերտացիաների պատվերը հեշտությամբ է ընթանում: Բավական է google-ում որոնել, տասնյակ առաջարկներ կհայտնվեն, որոնցից կարելի է ընտրել հենց այն, ինչ քեզ պետք է: Որպես կանոն, «վաճառողները» համացանց են գցում հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, Սկայպի լոգիններ: Որոշ դեպքերում պետք է ձևաթուղթ լրացնել քո մասին և դիսերտացիայի թեմայով տվյալներով, որը քեզ հետաքրքրում է: Այնուհետև ավելի քիչ, քան հինգ րոպեում, պատասխան ես ստանում էլեկտրոնային նամակով: Այն տվյալներ է պարունակում աշխատանքի արժեքի և այն ժամանակահատվածի վերաբերյալ, որի ընթացքում աշխատանքը պետք է գրվի: Եթե նրանց պայմանները հարմար են, անհրաժեշտ է ընդամենը հաստատել պատվերը հեռախոսով և վճարել գումարի 25%-ը, որից հետո կարող ես չանհանգստանալ դիսերտացիայի համար: Սկզբում նրանք աշխատանքի պլանն են կազմում և կարող են այն փոփոխել, ինչպես դա պահանջում է ուսանողի դիսերտացիայի ղեկավարը: Որից հետո գրում է աշխատանքը առաջինից մինչև վերջին բառը, իսկ ուսանողին մնում է միայն ուսումնասիրել այն և պաշտպանել հանձնաժողովի առջև: Իրականում գրագողությունը Մոլդովայում բավականին հեշտ ընթացակարգ է:

Սովորական ռեժիմում տարեկան աշխատանքի արժեքը սկսվում է 150 եվրոյից, և այն կարող է իրականացվել 10 օրվա ընթացքում: Լիցենցիատի աստիճանի համար հայցորդական դիսերտացիան պատրաստ է լինում 2 շաբաթից և արժե մոտ 200 եվրո, իսկ մագիստրոսական դիսերտացիան կարող է գրվել 30 օրվա ընթացքում, գները՝ սկսած 250 եվրոյից: Շտապ կարգով դրանք կարող են իրականացվել մեկից չորս օրում: Կախված պատվերից՝ գինը համապատասխանաբար նույնպես ավելանում է:

Ամեն ինչ «օրինական» է արվում

Վաճառողները գաղտնիություն են խոստանում: Անգամ պայմանագիր է ստորագրվում, որը «երաշխավորում է» աշխատանքի բացառիկությունը, պատվերի իրագործման ժամկետները, հակագրագողություն համակարգն ու որպես կանխավճար վճարվող գումարը: Պատվերներ ընդունող աղջիկը համոզում է, որ կտրոնի մեջ ներառված են նաև իր անձնագրի տվյալները, և ամեն ինչ օրինական է: Նա պնդում է, որ անգամ դիսերտացիա գրողը չգիտի պատվիրատուի անունը, իսկ գաղտնիությունը գործարքի ուժեղ կողմն է:

Հետագա փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է անել աշխատանքը գիտական ղեկավարին ներկայացնելուց հետո, անվճար են արվում: Որպես կանոն, նրանք, ովքեր նստած են դիսերտացիայի ստվերում, նախկին ուսուցիչներ են, որոնք չեն աշխատում, սակայն վերավորակավորվել են պատվերով դիսերտացիաներ գրելու համար:

Նախկին շրջանավարտը վաճառում է սեփական դիսերտացիան

Նախկին շրջանավարտն, անգլերենի ներկայիս դասախոսը և թարգմանիչը 2010թ-ին դիսերտացիա է պաշտպանել լիցենցիատի աստիճան ստանալու համար, իսկ 2012թ-ին՝ մագիստրոսական դիսերտացիա, երկուսն էլ տասի: Իսկ այժմ նա վաճառում է իր դիսերտացիան 150 եվրոյով, որպեսզի, ինչպես ինքն է ասում, օգնի ինչ-որ մեկին, ով չի կարողանում գրել իր աշխատանքը: Նա համոզում է, որ աշխատանքը գերազանց է՝ որպես փաստարկ նշելով, որ այն 10 բալ է գնահատվել: Միաժամանակ նա նշում է, որ կարող է ինչ-որ փոփոխություններ մտցնել, եթե դա պահանջի գիտական ղեկավարը, չնայած վստահ է, որ դրանում ոչ մի սխալ չկա:

«Վաճառողը» նույնպես համոզում է, որ 2010թ-ին աշխատող ուսուցիչները, որոնք հանձնաժողովի անդամ էին, վաղուց հեռացել են, այնպես որ աշխատանքը չեն կարող նույնականացնել, հատկապես որ այդ ժամանակից ի վեր շատ աշխատանքներ են ներկայացվել, իսկ ժամանակի ընթացքում դրանք մոռացվում են: Որպեսզի մեզ համոզի գնել իր դիսերտացիան, նա ասում է, որ դիսերտացիա ձեռք բերելու լավագույն տարբերակը նախկին շրջանավարտի աշխատանքն է, որն արդեն պաշտպանել է այն և բարձր գնահատական ստացել: Իսկ պատվերով դիսերտացիաները լավ գնահատական չեն երաշխավորում:

Դիսերտացիա գնելով՝ պրոֆեսիոնալ չես դառնա

Հաբիլիտատ դոկտոր, դոցենտ, Քիշնևի Նիկոլայ Տեստեմիցանուի անվան բժշկության և ֆարմացիայի համալսարանի նկարագրողական անատոմիայի ամբիոնի վարիչ Իլյա Կատերինյուկը պնդում է, որ ապագա դոկտորները, գնելով դիսերտացիան, լավ բժիշկներ չեն դառնում բառի ուղիղ իմաստով: «Անատոմիայի ամբիոնում դա չի անցնում: Մենք պահանջ ունենք դիսերտացիա գրող բոլոր ուսանողների հանդեպ՝ գործնական աշխատանք անցկացնել անատոմիական նյութի վրա, իսկ այդ դեպքում չի կարելի ինչ-որ տեղից լուսանկարներ պատճենել: Մենք տեսնում ենք, թե ով և ինչ է ապացուցում դիսերտացիայի պաշտպանության ժամանակ: Մի բան եմ ուզում ընդգծել. բժշկությունում դիսերտացիաներ գնելը չի անցնում», – պնդում է նա:

Մոլդովայի ագրարային համալսարանի անտառային տնտեսության ամբիոնի վարիչ, դոկտոր, դոցենտ Յակիմ Գումենյուկը պնդում է, որ հաճախ ուսանողները, որոնք չեն ուզում աշխատել, դիմում են պարզ միջոցի՝ գնում են դիսերտացիաները: «Ինչպես լիցենցիատական, այնպես էլ մագիստրոսական դիսերտացիայի գնումը բերում է ուսանողի ինտելեկտուալ լճացման՝ բացասական ազդեցություն ունենալով նրա պրոֆեսիոնալ ապագայի վրա: Որպես ամբիոնի ներկայացուցիչ և վարիչ, ես շատ հեշտ եմ գլխի ընկնում, թե ուսանողներից ովքեր են իրենք գրել աշխատանքը և ովքեր են գնել այն: Չորս տարի ուսանողի հետ աշխատելիս ես արդեն գիտեմ, թե ով ինչ հնարավորություններ ունի և տեսնում եմ, թե ինչ է վերջում բերում ուսանողը: Իսկ գնված դիսերտացիայով դիպլոմի պաշտպանության եկած ուսանողին չի կարելի մասնագետ անվանել, նա դիպլոմ ունեցող մարդ է, սակայն մասնագետ չէ: Բացի այդ, գոյություն ունի նաև հակագրագողության համակարգ, որով անցնում են բոլոր աշխատանքները: Նրանք պաշտպանության չեն գալիս մինչև չլինի  պատասխանատու անձի ստորագրությունը», – ասում է պրոֆեսորը:

Դիսերտացիաների վաճառքն ապօրինի գործունեություն է

Փաստաբան Դենիս Դոբրիոգլոն պնդում է, որ դիսերտացիաների վաճառքն ապօրինի ձեռնարտակիրական գործունեություն է, իսկ դրանում ներգարվված անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել:

«Նրանք, ովքեր զբաղվում են դիսերտացիաների վաճառքով, կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել, պատիժն այդ դեպքում 700 լեյի չափ տուգանք է: Անձինք (ավելի ճիշտ ուսանողները), որոնք դիսերտացիա են գնում, կարող են գրագողության համար մեղադրվել, այսինքն՝ խոսքը գնում  ինտելեկտուալ սեփականության իրավունքի խախտման մասին: Այդ դեպքերում դիսերտացիան չեղարկվում է, ինչպես նաև այդ դիսերտացիայի արդյունքում մարդու ունեցած վաստակը», – հայտարարում է փաստաբանը:

Ի՞նչ է ասում լուսավորության նախարարությունը

Լուսավորության նախարարությունը պնդում է, որ համալսարանական ինքնավարությունը փոխկապակցված է հասարակական պատասխանատվության հետ: Իսկ գրագողության  ֆենոմենի և ուսանողական կեղծ աշխատանքները դադարեցնելու համար լուսավորության նախարարությունում ստեղծվել է Համալսարանական էթիկայի և մենեջմենթի կոնսիլիում , որը պետք է վեր հանի խախտումները, հետաքննի և կառավարությանը ներկայացնի պատժամիջոցներ կիրառելու միջոցներ (ֆինանսավորման կրճատում կամ ժամանակավոր չեղարկում, բուհի վերակազմավորում կամ լուծարում):

Լուսավորության նախարարության ներկայացուցիչերի խոսքով, համալսարաններում գրագողությունը կանխելու համար հակագրագողության ծրագրային ապահովում է ձեռք բերվել: Ուսանողների շրջանում գրագողությունը կանխելու կանոններ են հաստատվել,  քննաշրջանների ժամանակ ՏՏ կիրառմամբ գնահատում, լիցենցիատական և մագիստրոսական դիսերտացիաների ընտրական ստուգում, իսկ ուսանողներն իրենց հերթին դիմումները ստորագրում են սեփական պատասխանատվության տակ:

Լուսավորության նախարարությունը խոստովանում է, որ դիսերտացիաների գնումն ու գրագողությունը լրջորեն ազդում են կրթության որակի վրա:

Նախարարության վիճակագրության համաձայն՝ 2015թ-ին համալսարանն ընդհանուր առմամբ 23.260 մարդ է ավարտել: Ոչ ոք չգիտի, թե նրանցից քանիսն են այն ավարտել շնորհիվ պատվերով գրված դիսերտացիաների:


Կարդալ ավելին JAMnews-ում