Վլադիմիր Նովոսադյուկին մեղադրում են երկրի բանկային համակարգից մեկ միլիարդ դոլար հափշտակելու փաստով աղմկահարույց գործին առնչության համար" />

Մոլդովայում հարցաքննել են և ազատ արձակել ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության ներկայացուցչության ղեկավարին

Վլադիմիր Նովոսադյուկին մեղադրում են երկրի բանկային համակարգից մեկ միլիարդ դոլար հափշտակելու փաստով աղմկահարույց գործին առնչության համար

ვლადიმირ ნოვოსადიუკი Վլադիմիր Նովոսադուկի

Մոլդովայում հարցաքննության են կանչել Sputnik-Moldova լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նովոսադյուկին և անմիջապես հետո բաց թողել երկիրը չլքելու ստորագրությամբ։

Ինչպես հաղորդում է Newsmaker մոլդովական պարբերականը, հակակոռուպցիոն դատախազությունը սեպտեմբերի 17-ին խուզարկել է նրա տունը։ Նովոսադյուկին խարդախության և փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել։ 

Մոլդովան ռուսական պրոպագանդայի դեմ քայլեր է ձեռնարկում

Ինչպե՞ս էր փոխվում իշխանությունը Մոլդովայում

Ընդհանուր առմամբ քրեական գործի շրջանակում 21 խուզարկություն է անցկացվել։ Կալանավորվել են խորհրդարանի պատգամավորներ Մարինա Տաուբերն ու Ռեգինա Ապոստոլովան, որոնց ավելի վաղ զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նովոսադյուկին մեղադրում են Մոլդովայի բանկային համակարգից մեկ միլիոն դոլար գողանալու մասին աղմկահարույց գործին առնչության համար։

Նովոսադյուկը համարվում է գործարար Իլան Շոռի մտերիմը։

Շոռը՝ «Շոռ» համանուն կուսակցության առաջնորդը, 2017թ-ին Քիշնևի դատարանի կողմից դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման բանկային զեղծարարությունների մասին գործին առնչության համար։ Դատավճիռը բողոքարկվել էր, և մինչ գործը քննվում էր վերաքննիչ ատյանում, նրան արգելվել է լքել Մոլդովայի տարածքը։

2019թ-ի փետրվարին Շոռը խորհրդարանի պատգամավոր էր դարձել։ Սակայն Մոլդովայում 2019թ-ի հունիսի իշխանափոխությունից հետո նա լքել էր երկիրը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, և նա զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։

Sputnik-Moldova-ի ղեկավար Վլադիմիր Նովոսադյուկի և նրա կնոջ՝ Ռիտա Ցվիկի անունը շրջանառվում էր 2014թ-ի իրադարձությունների հետաքննության շրջանակում, երբ երեք մոլդովական բանկ՝ Banca de Economii, Banca Sociala և Unibank-ը, որոնք տնօրինում էին երկրի բանկային ակտիվների գրեթե մեկ երրորդ մասը, պետությունից դուրս էին բերել մոտ մեկ միլիարդ դոլար։

Բանկերը լուծարվեցին, գույքը վաճառքի հանվեց։ Իրավիճակի հետաքննությամբ, Մոլդովայի Ազգային բանկի որոշմամբ, 2015թ-ին սկսեց զբաղվել Kroll и Steptoe & Johnson LLP միջազգային ընկերությունը։

Sputnik-ը ռուսական պետական լրատվական գործակալություն է, որը ներկայացուցչություններ և բյուրոներ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Եվրամիության և հետխորհրդային երկրներում։


Կարդալ ավելին JAMnews-ում