Կիրակի Քիշնևում միաժամանակ կկայանան ԼԳԲՏ իրավունքների և ավանդական արժեքների պաշտպանությանը նվիրված ակցիաներ " />

Մոլդովայի նախագահը ԼԳԲՏ երթին դեմ է արտահայտվել

Կիրակի Քիշնևում միաժամանակ կկայանան ԼԳԲՏ իրավունքների և ավանդական արժեքների պաշտպանությանը նվիրված ակցիաներ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դեմ է արտահայտնվել մայիսի 21-ին ԼԳԲՏ հետ համերաշության երթին և հայտարարել, որ իր նախաձեռնությամբ այդ օրը Քիշնևի կենտրոնական հրապարակում կանցկացվի ակցիա ի աջակցություն «ավանդական արժեքների»:

Ինչպես ասված է նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղակայված հայտարորությունում, այդ մասին նա ասել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը:

«Իմ կատեգորիկ դիրքորոշումն եմ արտահայտում ԼԳԲՏ երթի անցկացման դեմ: Տեղեկացրել եմ Մոլդովայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Փեթիթին, որ դա ոչ միայն իմ անձնական դիրքորոշումն է, այլ նաև Մոլդովայի քաղաքացիների մեծ մասի դիրքորոշումը: Շատ հստակ ընդգծեցի, որ նման գործողությունները հակասում են մեր ավանդական արժեքներին, ուղղափառ հավատքին և բարոյականությանը: Դրանք չեն կարող ընդունվել և չեն ընդունվելու անձամբ ոչ իմ, ոչ հասարակության կողմից», — հայտարարել է Դոդոնը:

Նա նշել է նաև, որ որոշել է «մի շարք միջոցառումներ անցկացնել ավանդական ընտանեկան արժեքների աջակցման և զարգացման համար, որոնք կսկսվեն կիրակի ժամը 11:00-ին Մեծ ազգային ժողովի հրապարակում»:

Ինչպես հաղորդում է Ziarul de Gardăն, այս օրերին Մոլդովայում անցկացվում է ԼԳԲՏ համայնքի աջակցության 16-րդ փառատոնը՝ «Մոլդովա փրայդը», որը կավարտվի համերաշխության երթով և կկայանա կիրակի՝ մայիսի 21-ին, Քիշնևի կենտրոնում: Արշավի շրջանակում մայիսի 18-ին Քիշնևում ԼԳԲՏ աջակցության ակցիա անցկացվեց: ԳԵՆԴԵՐԴՈԿ-Մ կազմակերպության ներկայացուցիչները Մեծ ազգային ժողովի հրապարակում սառցե պատ էին տեղադրել, որը վախ էր խորհրդանշում և հալվեց ներկաների աչքի առջև:

Լուսանկարը՝ Ziarul de Gardă

«Fără frică-2017» (Առանց վախի) սոցիալական արշավը մեկնարկել է 2016թ-ին ԳԵՆԴԵՐԴՈԿ-Մ տեղեկատվական կենտրոնի՝ Մոլդովայի առաջին ոչ կառավարական կազմակերպության կողմից:

 


Կարդալ ավելին JAMnews-ում