Ինչպես են մոլդովական ապրանքները նոր շուկաներ փնտրում այն բանից հետո, երբ Ռուսաստանը փակեց իր շուկան " />

Մոլդովական արտահանում. շահավետ արգելք

Ինչպես են մոլդովական ապրանքները նոր շուկաներ փնտրում այն բանից հետո, երբ Ռուսաստանը փակեց իր շուկան

Սննդամթերքի ներմուծման սահմանափակումը սովորական փաստարկ է, որին հաճախ դիմում է Ռուսաստանը հակառակորդների հետ քաղաքական վեճերի ժամանակ: Մոլդովական բանջարեղենի և մրգերի ներմուծման արգելքը, որը Ռուսաստանում գործել է 2014-2015թթ., ցավոտ հարված էր ֆերմերների համար, ինչը սովորեցրեց նրանց փնտրել և գտնել ավելի շահավետ առաջարկներ:

Ըստ   Ziarul de Garda-ի նյութի


Էմբարգո. ինչպես է եղել

 Իգոր Իվանովը Ֆերմեր է Մոլդովայի Օրհեյի շրջանի Մալաեշտ գյուղից: Ժամանակի մեծ մասը նա անցկացնում է մրգի իր այգիներում. շատ բան է կախված նրանից, թե ինչպիսին կլինի բերքը: Իգորն արտահանող է. նրա բալերը, սալորները, դեղձերը, ծիրանները և խնձորները վաճառվում են և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում:

Կար ժամանակ, երբ մոլդովացի ֆերմերներն իրենց արտադրանքն ուղարկում էին Ռուսաստան և թվում էր՝ դա հավանական միակ շուկան է:

«Այն մեզ թվում էր կայուն և սովորական»,-հիշում է Իգորը և հավելում, որ ամեն ինչ շատ կտրուկ փոխվեց:

2014թ. ամռանը՝ բերքը հավաքելու ամենաթեժ պահին, Ռուսաստանը էմբարգո սահմանեց մոլդովական մրգերի և բանջարեղենի վրա, իսկ մեկ շաբաթ անց՝ 2014թ. օգոստոսի 1-ին, որոշեց մաքսատուրք սահմանել Մոլդովայից ներմուծվող ապրանքների համար: Այդ ժամանակ էլ ստիպված եղան այլ շուկաներ փնտրել. սկզբում բախտը փորձեցին Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:

Իգորին հաջողվեց համագործակցություն սահմանել ռումինացի ներմուծողների հետ:  Այստեղ ապրանքների հանդեպ պահանջներն ավելի խիստ էին, քանի Ռուսաստանում, բայց հիմնական բարդությունները դեռ պետք էր հաղթահարել. ԵՄ այլ երկրների արտահանվող գյուղատնտեսական ապրանքների հանդեպ պահանջներն էլ ավելի խիստ էին:

«Օրինակ, բույսերի մշակման համար Եվրոպան միայն մի քանի դեղորայք է թույլատրում, սովորաբար դրանք բավականին թանկ են, և ամեն արտադրող պատրաստ չէ նման ծախս անել»: Հեշտ չէր, բայց Իգորը կարծում է՝  եթե էմբարգոն ավելի երկար տևեր, միայն օգուտ կբերեր գյուղատնտեսության ոլորտին երկարաժամկետ հեռանկարում:

«Եթե ռուսական  էմբարգոն 2-3 տարի տևեր, ըստ ամենայնի, գյուղացիները կկտրեին բոլոր  ծառերը, որոնց բերքը հնարավոր չէր վաճառել: Իհարկե, ցավալի կլիներ, բայց աստիճանաբար կտնկեին ավելի մեծ պահանջարկ ունեցող տեսակներ»,-կարծում է Իվանովը:

«Օրինակ, բույսերի մշակման համար Եվրոպան միայն մի քանի դեղորայք է թույլատրում, սովորաբար դրանք բավականին թանկ են, և ամեն արտադրող պատրաստ չէ նման ծախս անել»: Հեշտ չէր, բայց Իգորը կարծում է՝  եթե էմբարգոն ավելի երկար տևեր, միայն օգուտ կբերեր գյուղատնտեսության ոլորտին երկարաժամկետ հեռանկարում:

«Եթե ռուսական  էմբարգոն 2-3 տարի տևեր, ըստ ամենայնի, գյուղացիները կկտրեին բոլոր  ծառերը, որոնց բերքը հնարավոր չէր վաճառել: Իհարկե, ցավալի կլիներ, բայց աստիճանաբար կտնկեին ավելի մեծ պահանջարկ ունեցող տեսակներ»,-կարծում է Իվանովը:

Դուբայ, Եգիպտոս, Հնդկաստան

Գյուղատնտեսության նախկին նախարար Վիտալի Գորնիչնոյն այժմ ղեկավարում է «Moldova Fruct» ընկերությունը՝ ֆերմերների ասոցիացիա, որը համագործակցում է 180 արտադրողների, արտահանողների և մրգեր մշակողների հետ: Գորնիչնոյն ասել է՝ որքան են նվազել արտահանման ծավալները էմբարգոյից հետո:

«2013թ. Ռուսաստան ենք արտահանել 200 հազար տոննա խնձոր, 2014թ.՝ 40-50 հազար տոննայից ոչ ավել: Մնացած ապրանքը այլ շուկաներում է հայտնվել Մոլդովայից Բելառուս վերաարտահանման միջոցով»,-ասում է նախկին նախարարը:

Բայց ոչ բոլոր մոլդովական ապրանքներն են միանգամից հայտնվում այլ շուկաներում: Հարյուրավոր տոննա մրգեր և բանջարեղեն մնացին դաշտերում: Մոլդովացի արտահանողների կրած վնասը գնահատվում է մոտավորապես 145 միլիոն դոլար:

Ոմանց, այնուամենայնիվ, հաջողվեց արագ կենտրոնանալ: «Մենք սկսեցինք այլընտրանքային շուկաներ փնտրել, խնձորի նոր այգիներ տնկեցինք, սկսեցինք ներդրումներ անել մաքրման սարքավորումների և սառնարանների արտադրության զարգացման վրա»:

«Իմաստ չկար խնձորն արտահանել Լեհաստան կամ Հունգարիա, այնտեղ սեփական բերքը շատ է: Նրանց հետ Ռումինիա եկանք: Այժմ արտադրողներին ավելի հաճախ կոչ են անում փնտրել շուկաներ այլ ուղղությամբ՝ խոսքը Դուբայի, Եգիպոսի, Հնդկաստանի մասին է, որոնք պատրաստ են ընդունել մեր մրգերը, եթե հարմարացնենք օրենսդրությունը»,-ասում է գյուղատնտեսության նախկին նախարարը:

Եվրոպան ավելի շահավետ է

«Ինչքան էլ կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը փորձեն փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ոչինչ չի ստացվի: Թվերն ամեն ինչ ասում են»,-վերջերս Ֆեյսբուք սոցցանցում գրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նա հստակեցնում է, որ 2017թ. հունվարից հուլիս Մոլդովայից արտահանված 9.3 հազար տոննա բանջարեղենից 8.18 հազար տոննան ուղարկվել է Ռուսաստան:

Չնայած Ռուսաստան արտահանման տպավորիչ ծավալների, ԵՄ-ի հետ մրգերի և բանջարեղենի առևտուրն ավելի շատ եկամուտ է բերում:  Նախքան Մոլդովայի և ԵՄ-ի միջև Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը 2014թ. Ռուսաստան է ուղարկվել մոլդովական մրգերի արտահանման ընդհանուր ծավալի 60-70%-ը: Բայց արդեն 2014թ. սկսած 16%-ով աճել է եվրոպական շուկա արտահանման ծավալը:

2013թ. Ռուսաստանի հետ մրգերի առևտուրը Մոլդովային բերել է 631 մլիոն դոլա: Իսկ անցած տարի Ռուսաստան արտահանման շնորհիվ  հաջողվել է վաստակել միայն 233.17 միլիոն դոլար: 2017թ. հունվարից հունից Մոլդովան ԵՄ արտահանման շնորհիվ վաստակել է 38.5 միլիոն դոլար, ինչը տվյալ ժամանակահատվածի արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելի է՝ 51%:

Շահույթից բացի կարևոր է նաև այն, որ եվրոպական շուկա մուտք գործելը Մոլդովայի համար հզոր խթան է ամբողջ գյուղատնտեսության զարգացման համար:

Տարեցտարի ավելանում է մոլդովացի ֆերմերների ոիվը, որոնք իրենց արտադրանքը տանում են ԵՄ՝ ասում է «Moldova Fruct» գյուղատնտեսական ընկերության մարքեթինգի մասնագետ Վադիմ Կոդրյանուն:

«Նրանց թիվը գնալով շատանում է, քանի որ մարդիկ աստիճանաբար նոր պլանտացիաներ են ստեղծում՝ նորագույն տեխնոլոգիաներին և եվրոպական պահանջներին համապատասխան, գնում են հատուկ սառնարաններ, պատշաճ կերպով հարստացնում են պահեստները և այդպես շարունակ: Այսպիսով զարգանում և արդիականացվում է ամբողջ ոլորտը»:

Կոդրյանուի խոսքով՝ նայելով այս ամենին, եվրոպացիների հետ ի հայտ են գալիս նաև ուրիշ հետաքրքրված գործընկերներ:

«Օրինակ, հետաքրքրություն են ցուցաբերել ներկրողներ Մերձավոր Արևելքի երկրներից, Հյուսիսային Աֆրիկայից, Հարավային Ասիայի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բանգլադեշը և Հնդկաստանը:  Մենք արտահանման որոշակի մակարդակ ենք գրանցել այդ շուկայում և իմացել ենք՝ որոնք են պահանջները: Զգալի ջանքեր ենք գործադրել Սննդամթերքի անվտանգության ազգային գործակալության հետ, որպեսզի ստանանք Հնդկաստանի շուկայի հասանելիություն: Խնձորների հետ կապված նույն փորձն ունենք Իսրայելում»,-ասում է Վադիմ Կոդրյանուն:

«Այժմ Մոլդովայում դեղձի և սալորի սեզոն է: Դրանք հիմնականում արտահանվում են Լեհաստանի և Ռումինայի շուկաներ, շատ են տանում նաև Բելառուս, Ռուսաստան: Ոմանք էլ ռումինացի միջնորդների միջոցով սալորը տանում են Իտալիա»,-պատմում է Կոդրյանուն:

«Մենք արդեն բարձրացրել ենք խաղողի մաքսատուրքը: Խնձորների հարցում ավելի բարդ է, քանի որ ԵՄ-ի շուկայում մրցակցությունը հսկայական է, եվրոպացիներն իրենք աճեցնում են ավելի քան 4 միլիոն տոննա խնձոր, այսինքն 10 անգամ շատ, քան տարեկան աճեցնում է Մոլդովան»,-նշում է Կոդրյանուն:


Կարդալ ավելին JAMnews-ում