Դա ընկալվել է որպես կոպիտ գրաքննություն և միջամտություն անձնական կյանքին " />

Մի քանի պոռնոկայքերի արգելափակումն Ադրբեջանում օգտատերերի անսպասելի վրդովմունքն է առաջացրել

Դա ընկալվել է որպես կոպիտ գրաքննություն և միջամտություն անձնական կյանքին

Ադրբեջանի տարածքում արգելափակվել է աշխարհում պոպուլյար երկու պոռնոգրաֆիկ կայք: Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը դա բացատրում է նրանով, որ այդ կայքերը մանկական պոռնկագրություն են պարունակում:

Նախարարության նման քայլը վրդովմունքի անսպասելի ալիք է առաջացրել ադրբեջանցի ինտերնետ-օգտատերերի շրջանում: «Անսպասելի», որովհետև վերջին մի քանի ամսում զրպարտության և սխալ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով մի քանի տեղեկատվական կայք է փակվել: Իսկ նախորդ 2017թ-ին արգելափակվել են Meydan.tv-ն և Azadliq.az-ը (Radio Liberty-ի ադրբեջանակն տարբերակը), և ևս 3 կայք, որոնք քննադատություն էին հնչեցնում կառավարության հասցեին: Սակայն այդ դեպքերից ոչ մեկը տեղացի յուզերներին այդ աստիճան չէր զայրացրել: Տեղեկատվական կայքերի փակման համար հիմնականում լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն էին մտահոգվում: Իսկ պոռնոկայքերի համար՝ լայն հանրությունը: Շատերը դա անձնական կյանքին կոպիտ միջամտություն համարեցին.

«Նախկինում նրանք պաշտպանում էին իրենց իշխանությունն, իսկ հիմա իրենց իրավունք են վերապահում մեր փոխարեն որոշելու, թե համացանցում մենք ինչ նայեք, ինչ չնայենք»:

«Այո, խավարի ժամանակներ ենք թևակոխում: Հետո կսկսեն արգելափակել պետության համար բոլոր «անցանկալի» կայքերը և այլն: Բոլորին խորհուրդ եմ տալիս VPN գնել»:

«Բանը նույնիսկ այն չէ, որ արգելափակում են այս կամ այն կայքը… Բայց գոնե բարի եղեք բացատրել, թե ինչու եք անում դա: Թե չէ այնպիսի տպավորություն է, որ մեզ ընդհանրապես մարդ չեք համարում: Չի կարելի մարդկանց այսպես զայրացնել, դա բարի ավարտ չի ունենա»:

Ի դեպ, ինչ վերաբերում է արգելափակման պատճառներին, մանկական պոռնկագրության վարկածը քչերին համոզեց, և օգտատերերն իրենց տարբերակներն էին առաջարկում՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում