Դիտորդների միջազգային առաքելության առաջին եզրակացությունը Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ" />

Միջազգային դիտորդներ․ ընտրությունները մրցակցային էին, բայց ոչ արդար

Դիտորդների միջազգային առաքելության առաջին եզրակացությունը Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ

ԵԱՀԿ Գլխավոր վեհաժողովի ղեկավար Մարգարետա Կեդերֆելդն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Կրիստիան Վիգերինին՝ համատեղ ասուլիսի ժամանակ։ 2018թ-ի նոյեմբերի 29-ին։ REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

«Նախագահական ընտրություններն անցկացվել են մրցակցային միջավայրում, թեկնածուները կարողացել են ազատորեն ընտրարշավ անցկացնել, թեև ընտրություններն արդար չեն եղել», – այսպիսի եզրակացության են եկել միջազգային դիտորդները, որոնք նոյեմբերի 28-ին հետևել են Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին։

Միացյալ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքն ու փողոց է դուրս գալիս

Քվեաթերթիկները մշակվել են։ Վրաստանի հինգերորդ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է  

Այն ամենն, ինչ պետք է իմանալ ընտրությունների մասին

Ի՞նչ է նշանակում պարտքերի չեղարկումը և ո՞ւմ է դա վերաբերելու։ Ամենագլխավորը՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության մասին

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր ընտրությունների արդյունքին, միջազգային դիտորդներն ուշադրություն են հրավիրել բազմաթիվ վտանգավոր միտումների վրա։ Այդ թվում այնպիսի միտումների, որոնք չեն եղել նախորդ ընտրություններին։

Դիտորդները նշել են, որ իշխանություններն էլ ավելի են ընդլայնել վարչական ռեսուրսի օգտագործման պրակտիկան։

Համատեղ հայտարարությամբ է հանդես եկել չորս կազմակերպություն՝ «ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտ և մարդու իրավունքների գրասենյակ» (ODIHR), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողով և Եվրախորհրդարան։ 

Հայտարարությունում ասվում է, որ ընտրությունների ընթացքում ջնջվել է կուսակցության և պետության միջև սահմանն, ինչն արտացոլվել է քվեարկության ընթացքի վրա։ Միջազգային դիտորդներն ընդգծել են, որ ընտրությունների մասնակիցներից մեկն անհիմն մեծ առավելություն է ունեցել մյուսի հանդեպ, ինչից էլ օգտվել է։ Հայտարարվել է նաև, որ նախընտրական արշավը բացասական միջավայրում է անցել, ինչը մթագնել է ընտրական գործընթացը։

Դիտորդներն ուշադրություն են հրավիրել հեռուստաեթերում, սոցցանցերում, քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների ելույթում ատելության լեզվի օգտագործման աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Դիտորդների առաքելությունը նշել է, որ հաճախ այդ լեզվով էին խոսում նաև պետության ներկայացուցիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Առաքելությունը գնահատել է նաև լրատվամիջոցների աշխատանքը նախընտրական փուլում։ Դիտորդների կարծիքով՝ մասնավոր լրատվամիջոցներն իրենց դիրքորոշումն են ունեցել, իսկ «Հանրային հեռարձակողն» անկախ լինելու իր խնդիրը չի կատարել։

Դրանում նշվում է նաև, որ թեկնածուների նախընտրական գովազդն ուղղված է եղել միմյանց դեմ, դրանում քիչ տեղ են զբաղեցրել թեկնածուների բուն ծրագրերն ու հաղթանակի դեպքում նրանց պլանները։ «Երկու թեկնածուն էլ հեռուստատեսությամբ քաղաքական գովազդի համար նախատեսված և վճարովի, և անվճար ժամանակն օգտագործել են մրցակցի դեմ բացասական ընտրարշավի, այլ ոչ թե սեփական ծրագրի գովազդի համար», – ընդգծել են դիտորդները։ Նրանք ուշադրություն են դարձրել նաև այն փաստերին, որոնց չեն արձագանքել իշխանությունները։

Հինգ ծեծված ընդդիմադիր գործիչ մեկ շաբաթում․ նախընտրական փուլում Ջավախքը վերածվել է «թեժ կետի»

Դիտորդներն առանձնապես կոպիտ խախտում են համարում Վրաստանի 600 հազար քաղաքացիների բանկային պարտքերը մարելու իշխանության նախաձենռությունն, ինպես նաև սոցիալական բնույթի խոստումները, որոնք իշխանություններն առատորեն բաժանում էին։ Առաքելությունը կարծում է, որ գործ ունի ընտրազանգվածի կաշառման հետ։

«Վիճելի է ընտրությունների երկրորդ փուլից առաջ իշխանությունների հայտարարությունը պարտքերի չեղարկման վերաբերյալ, որով պետք է զբաղվի իշխող կուսակցության առաջնորդի հետ ասոցացվող մասնավոր հիմնադրամը», – հայտարարել է Եվրախորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անդրեյ Խունկոն։

Նրա խոսքով՝ «քաղաքականությունում փողերի դերի բարձրացումը մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է և վերահսկման արդյունավետ մեխանիզմներ չկան, չի նպաստում ժողովրդավարական ընտրությունների հանդեպ հասարակական վստահության բարձրացմանը»։

Դիտորդները կարծում են, որ, չնայած լարվածությանը, քվեարկությունն անցկացվել է պաշտպանության բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով և կազմակերպված միջավայրում։ Միաժամանակ նրանք ընդծում են, որ  ընտրությունների օրն ընտրատեղամասերում համակարգողներ են աշխատել, որոնք ունեցել են ընտրողների ցուցակներն ու հետևել, թե ով է եկել քվեարկելու, իսկ ով՝ ոչ։ Եվ դա, ըստ դիտորդների, լարվածություն է առաջացրել։

• «ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտ և մարդու իրավունքների գրասենյակի» (ODIHR), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից կազմված առաքելությունը Վրաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակի երկու ամսվա ընթացքում։

 Դիտորդների միջազգային առաքելությունը կազմված է 32 երկրի 215 ներկայացուցիչներից, այդ թվում՝  ODIHR 184 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներից, ԵԱՀԿ ԽՎ 11 խորհրդարանականից և աշխատակցից, ԵԽ տասը և ԵԽԽՎ հինգ դիտորդներից։

None found


Կարդալ ավելին JAMnews-ում