Հարցերի պաասխաններ․ ինչո՞ւ է Բրիտանիան դուրս գալիս Եվրամիությունից, ո՞վ և ինչո՞ւ է դրան աջակցում, ո՞վ է դեմ, և ի՞նչ սպասել" />

Միջազգային բիզնեսը հեռանում է Բրիտանիայից Եվրամիության հետ ճգնաժամի պատճառով

Հարցերի պաասխաններ․ ինչո՞ւ է Բրիտանիան դուրս գալիս Եվրամիությունից, ո՞վ և ինչո՞ւ է դրան աջակցում, ո՞վ է դեմ, և ի՞նչ սպասել

Աշխարհի առաջատար ընկերությունների կանխատեսումներն ու գործողությունները Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև ճգնաժամի առնչությամբ՝ ըստ CNNի։

Խոսքը գնում է Արևմտյան Եվրոպայում ստեղծված բարդ քաղաքական կոնֆլիկտի մասին, որն առաջացել է Եվրամիությունից դուրս գալու մասին 2016թին անցկացրած հանրաքվեի արդյունքում ընդունված որոշման պատճառով։ Այդ օրվանից բանակցություններ են ընթանում այդ բաժանության պայմանների մասին։ Ընթացակարգը փակուղի է մտել, ուղեկցվում էր ինտրիգներով, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող միլիոնանոց բողոքի ակցիաներով, նոր հանրաքվեի կոչերով և լրջորեն ազդում է բազմաթիվ միջազգային գործընթացների վրա։

 

Այն ամենն, ինչ պետք է իմանալ բրեքսիթի մասին՝ հաջորդիվ ինչու է ծագել այս նախաձեռնությունը, դրա կողմնակիցների և հակառակորդների փաստարկները։

EasyJet

Այս բյուջետային ավիափոխադրողը հաղորդել է, որ Բրեքսիթի պատճառով ապագայի հանդեպ անվստահությունը կրճատում է եվրոպայում ավիափոխադրումների պահանջը, որի արդյունքում այս տարվա առաջին վեց ամսում ընկերությունը $359 միլիոնի վնասներ է կրել։

Թե ինչպես է չեխ նախկին բարմենը կեղծ լուրերի մեդիակայսրություն ստեղծել

Citigroup

Այս բանկային խումբը հաղորդել է Մեծ Բրիտանիայից ԵՄ երկրներ մոտ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ իր ակտիվները տեղափոխելու պլանների մասին։

Airbus

Աշխարհի երկու խոշորագույն ավիաշինարարական ընկերություններից մեկը հաղորդել է, որ չվերահսկվող Բրեքսիթի դեպքում նա կդադարի պատվերներ տեղակայել Մեծ Բրիտանիայում, որտեղ այն աշխատանք է ապահովում 14 հազար մարդու համար։

McDonald’s

Ընկերությունը չի կարող առանց պայմանագրի Բրեքսիթի դեպքում երաշխավորել իր արտադրանքի որակն ու անվնաս լինելը։

Sony

Ընկերությունը մտադիր է Մեծ Բրիտանիայից իր եվրոպական շտաբբնակարանը տեղափոխել Ամստերդամ։

Nissan

Ավտոարտադրողն արդեն հրաժարվել է Մեծ Բրիտանիայի գործարանում, որտեղ յոթ հազար մարդ է աշխատում, Nissan X-Trail մոդելի ավտոմեքենաներ արտադրելու պլաններից։

Ford

Ընկերությունը հաղորդել է, որ քաոտիկ Բրեքսիթը կարող է 2019թ-ին $900 միլիոնի վնաս պատճառել իրեն։

BMW

Ավտոարտադրողը, որը Մեծ Բրիտանիայում թողարկում է Mini լեգենդար մոդելը, հայտարարել է, որ կանգնեցնելու է արտադրությունը Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև համաձայնագրի բացակայության դեպքում։

Schaeffler

Ընկերությունը, որն ավտոարտադրողների և աէրոտիեզերական ոլորտի մատակարար է, հայտարարել է Մեծ Բրիտանիայում իր երկու գործարանների փակման մասին «վստահության բացակայության» պատճառով։

Siemens

Այս ընկերությունը Մեծ Բրիտանիայում ավելի քան հինգ միլիարդ դոլարի արտադրանք է վաճառում և 15 հազար աշխատատեղ ստեղծում։

Դրա ղեկավարության կարծիքով՝ «Բրեքսիթի պատճառով ստեղծված քաոսը հեղինակազրկում է Մեծ Բրիտանիան և նրան ծաղրի առարկա դարձնում»։

Ամեն ինչ՝ Բրեքսիթի մասին

«Բրեքսիթ» եզրը կազմված է անգլերեն երկու բառերից՝ Britain և exit, և նշանակում է «Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի ելք»։

Բառը սկսել են օգտագործել 2016թին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, որի արդյունքում նվազագույն առավելությամբ (պակաս, քան երկու տոկոս) հաղթեցին ԵՄն լքելու կողմնակիցները։

Դա Բրիտանիայի պատմության մեջ այս հարցով արդեն երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի էր ունեցել 1975թին այն ժամանակ հաղթել էին ԵՄին անդամակցելու կողմնակիցները։

Ինչի՞ց են դժգոհ բրիտանացիները, որոնք քվեարկում են ԵՄն լքելու օգտին։ Ինչի՞ են նրանք ուզում հասնել

Մեծ Բրիտանիայում ԵՄից դուրս գալու օգտին են հանդես գալիս հիմնականում Պահպանողական կուսակցության կողմնակիցները, մեծ տարիքի, ինչպես նաև բարձրագույն կրթություն չունեցող անձինք։

Այդ մարդիկ հավատում են, որ ելքը Եվրամիությունից ավելի շատ աշխատատեղեր կապահովի երկրի համար ավանդական համարվող ճյուղերում՝ գյուղատնտեսությունում և ձկնային ոլորտում, և կկանգնեցնի միգրանտների հոսքը Բրիտանիա։

Ինչո՞ւ է երիտասարդությունն ու ընդդիմությունը դեմ բրեքսիթին

Բրեքսիթի հակառակորդների թվում են հիմնականում երիտասարդները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աշխատակիցներն ու բիզնեսի ներկայացուցիչները։ Խորհրդարանում բրեքսիթին դեմ է հանդես գալիս ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն այդ դիրքորոշումը կիսում են նաև իշխող Պահպանողական կուսակցության որոշ պատգամավորներ։

Այդ մարդիկ իրենց կարիերան հիմնականում կապում են ոչ թե Բրիտանիայի համար պատմականորեն ավանդական ճյուղերի, այլ բարձր տեխնոլոգիական ընկերություններում աշխատատեղերի հետ։ Հենց այդ աշխատատեղերն են առաջինը տուժելու բրեքսիթի դեպքում, և երիտասարդության այդ հատվածի համար Բրիտանիան լքելն ու Նիդերլանդներում կամ Գերմանիայում հիմնվելն ավելի հեռանկարային է դառնալու։

Ինչ վերաբերում է ընդդիմության աջակցությանն, ապա, փորձագետներից շատերի կարծիքով՝ դրանում ավելի շատ արտահայտվում է լեյբորիստների պայքարը նրանց քաղաքական ընդդիմախոսների՝ պահպանողականների դեմ։

Ինչո՞ւ Եվրամիությունը չի ողջունում այդ հեռանկարը

Մեծ Բրիտանիան աշխարհում մեծությամբ հինգերորդ տնտեսությունն ունի, և բրեքսիթը հարված է ողջ Եվրամիության տնտեսությանը։

Պառակտում Բրիտանիայի հասարակությունում և անջատողականության սպառնալիք

2016թի հանրաքվեի արդյունքները մասշտաբային պառակտում առաջացրին ոչ միայն հասարակությունում, այլև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և կառավարությունում։

Բացի այդ, Եվրամիությունը լքելուն կտրուկ դեմ արտահայտվեցին Միացյալ Թագավորության երեք մասերը՝ Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան։ ԵՄից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի իշխող կուսակցությունը սպառնում է իր հանրաքվեն անցկացնել, որը նվիրված կլինի Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախանալուն։

Կառավարությունը պառակտվել է բրեքսիթի հարցում։ Սակայն 2019թի մարտից դա արդեն այնքան էլ կարևոր չէ, քանի որ կառավարությունը զրկվել է բրեքսիթի գործընթացը ղեկավարելու հնարավորությունից։ Որոշում կայացնելու իրավունքն անցել է խորհրդարանին։

Սակայն, պարզվել է, դա անելը շատ բարդ է։ Հանրաքվեին միայն մեկ հարց էր դրված, որին պետք էր պարզապես «այո» կամ «ոչ» պատասխանել, և ելքը որոշվում էր պարզ մեծամասնությամբ։ Իսկ խորհրդարանում պետք է բրեքսիթի հետ կապված բազմաթիվ հարցեր լուծել, որոնց շուրջ բրեքսիթի հակառակորդներն ու կողմնակիցները չեն կարողանում համաձայնության գալ։

Եվրամիությունից Բրիտանիայի ելքի վերջնաժամկետը 2019թի մարտի 29ն էր։ Սակայն երկիրն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ։ Ելքի նոր ժամկետ է նշնակվել ապրիլի 12ը։ Սակայն վարչապետ Թերեզա Մեյը դիմել է ԵՄ ղեկավարությանը ժամկետը մինչև հունիսի 30ը երկարաձգելու խնդրանքով։

Առավել հավանական սցենարներն այս պահի դրությամբ

Ամենառիսկայինը Եվրամիությունն առանց նախնական պայմանավորվածությունների լքելու սցենարն է (no deal Brexit)։ Դա Մեծ Բրիտանիայի տնտեսության համար ծանրագույն հարված կլինի։ Այս սցենարի դեպքում կարող են կասեցվել տասնյակ արտադրություններ, տասնյակ հազարավոր մարդիկ կարող են աշխատանքից զրկվել, հնարավոր է գների մեծ աճ և ապրանքի դեֆիցիտ, օրինակ՝ դեղորայքի։

Առավել հավանական սցենարներն այս պահի դրությամբ

• Մեծ Բրիտանիան կշարունակի անդամակցել Եվրամիության գլխավոր կոմպոնենտներից մեկին՝ Մաքսային միությանը։

• Նոր հանրաքվե կանցկացվի։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում