Փետրվարին վերջնականապես պարզ կդառնա, թե ով կհայտնվի Վաշինգտոնի «սև ցուցակում»" />

Մերձավոր շրջապատը թող պատրաստվի. ի՞նչ սպասել Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներից

Փետրվարին վերջնականապես պարզ կդառնա, թե ով կհայտնվի Վաշինգտոնի «սև ցուցակում»

Նովայա գազետայի նյութի հիման վրա

 

2018թ-ի փետրվարի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կնախապատրաստի ռուս օլիգարխների և պաշտոնյաների դեմ «անհատական պատժամիջոցների» մասին զեկույց:

Միջազգային փորձագետների խումբը ձևակերպել է ապագա «կրեմլովյան զեկույցի» «ֆիգուրանտների» ընտրության չափանիշները, որոնց կարող է սպասվել ֆինանսական ակտիվների սառեցում և ԱՄՆ մուտք գործելու արգելք:

Զեկույցում պետք է դիտարկվեն այդ անձանց կապերը Վլադիմիր Պուտինի հետ, ապացուցվի նրանց մասնակցությունը կոռուպցիային, գնահատվի նրանց կարողությունների չափն ու եկամտի աղբյուրները:

«Ռեժիմին մոտ լինելու» նշաններից մեկն, ինչպես նշում են փորձագետները, մասնակցությունն է (բացահայտ կամ գաղտնի) «պուտինյան ռեժիմի ագրեսիվ և (ապօրինի) գործողություններին»: Նրանք, մասնավորապես, դրա թվին են դասում «Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիան»:

Ենթադրվում է, որ «կրեմլյան ցուցակում» կներառվեն. քաղաքական գործիչներ, կիսապետական կազմակերպություններ, գործարարներ, որոնք պատասխանատվություն են կրում ագրեսիվ, կոռուպցիոն և հանցավոր գործողությունների համար;

«Պուտինի սանկտպետերբուրգյան ընկերների» մերձավոր շրջապատը, որոնց հետ նա բիզնեսով է զբաղվել 1990-ականների սկզբին․

ռուսական էլիտայի «ոսկե երեխաները»։

Պուտինի  ընկերները, որոնք խաղում են նրա «անձնական ակտիվների» «պահապանների» դերը․

խոշոր գործարարներ, որոնք շահ ունեն Կրեմլի հետ համատեղ բիզնես վարելու գործուց;

պետական ընկերությունների կոռումպացված մենեջերներ, որոնք իրենց դիրքով պարտական են Պուտինի հետ մոտ հարաբերերություններին․

նախորդ կատեգորիայում նշված անձանց պատկանող կիսապետական ընկերությունների ղեկավարներ:

Հատկանշական է, որ Կոնգրեսի զեկույցն ուղղակի իրավական ուժ չունի: Այն պետք է լսի պալատներից յուրաքանչյուրի երեքական կոմիտե՝ արտաքին գործերի, ֆինանսների և բանկային գործունեության: Զեկույցը բաց բնույթ է կրում, սակայն կարող է գաղտնագրված մասեր պարունակել:

Նախապատրաստումը գաղտնիության ռեժիմում է անցնում, զգալի արտահոսքեր ամերիկյան մամուլում չկան: Սակայն The Bell-ը նշում է «կրեմլյան զեկույցի» պոտենցիալ ֆիգուրանտների ազգանունները՝ Օլեգ Դերիպասկա, Միխայիլ Ֆրիդման, Ալիշեր Ուսմանով, Ռոման Աբրամովիչ:

Թե ինչ տեղի կունենա հետո, կախված է Թրամփի վարչակազմի վճռականությունից:

Արդյո՞ք Թրամփը կցանկանա Մոսկվայի հետ առանց այդ էլ զզվելի հարաբերություններն էլ ավելի չփչացնելու համար հետաձգել կամ սաբոտաժի ենթարկել օլիգարխների և «մերձավոր շրջապատի» մասին «կրեմլյան զեկույցը»՝ դրանով իսկ սրելով Կոնգրեսի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները: Ամերիկյան լրատվամիջոցների թերթերին և Կապիտոլիումի պատերի ներսում «ռուսական թեմայի» սրեցման պայմաններում նախագահը հազիվ թե որոշի ենթարկվել օրենսդիրների քննադատության հերթական ալիքին և Պուտինի հանդեպ նրա «անհասկանալի» համակրանքի վերաբերյալ մամուլի շահարկումներին:


Կարդալ ավելին JAMnews-ում