Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին այժմ երկու պաստառ կա՝ հակառակ աշխարհագրական տեղեկատվությամբ" />

«Մենք խոսում ենք Ռուսաստանի կողմից Վրաստան սողացող օկուպացիայի մասին» երիտասարդների բողոքի ակցիա հակամարտության գոտում

Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին այժմ երկու պաստառ կա՝ հակառակ աշխարհագրական տեղեկատվությամբ

«Այնտեղ, որտեղ կանգնած է իրական թշնամին» անվանումով ակցիա էր անցկացվում ուրբաթ ողջ օրվա ընթացքում Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին: Մոտ հազար երիտասարդ, որոնք հիմնականում Թբիլիսիից էին եկել, ինչպես նաև տեղացիներ, հայտարարել են, որ բողոքում են Ռուսաստանի կողմից Վրաստան սողացող օկուպացիայի դեմ և ցանկանում են նման կերպ գրավել Վրաստանի ողջ հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը հակամարտության գոտում տեղի ունեցող գործընթացին:

Հուլիսի 7-ին Բերշուեթի գյուղի ծայրամասում օսական կողմից պաստառ է տեղադրվել. այս հատվածով անցնում է Հարավային Օսիայի պետական սահմանը: Դա Թբիլիսիի իշխանությունների բուռն բացասական արձագանք է առաջացրել, ինչպես նաև վրաց-օսական հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների քննադատությունը:

Ուրբաթ առավոտյան Բերշուեթի գյուղ սկսել են մեքենաներ և ավտոբուսներ գալ, որոնք ուսանողների և տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների էին բերել: Նրանք Վրաստանի և Եվրամիության դրոշներով շարվել են Հարավային Օսիայի հետ վարչական սահմանի երկայնքով: Երբ բոլորը հավաքվել են, կենդանի շղթան Վրաստանի հիմնն է կատարել:

«Մենք հենց այստեղից՝ օկուպացիոն գծից, ուզում ենք հայտարարել, որ Ռուսաստանը օկուպանտ է, և մենք բոլորս դեմ ենք օկուպացիային», – JAMnews-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Էլիսո Քիլաձեն:

Ակցիայի մասնակիցները նոր պաստառ են տեղադրել օսական կողմի պաստառի մոտ, որն հաղորդում է, որ մինչև Վրաստանի պետական սահման 101 կմ է:

Օրվա կեսին ակցիայի անցկացման վայր է եկել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին: Նա զրուցել է ակցիայի մասնակիցների և լրագրողների հետ և հայտարարել, որ ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու քննադատում Ռուսաստանի ապօրինի գործողությունները:

«ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի գծած սահմանն այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակահատվածում չէր ճանաչում Մերձբալթիայում գծած սահմանը, – ասել է Յան Քելին: – Միակողմանի կերպով միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է: Դա շատ ծանր է անդրադառնում ընտանիքների, բնակչության վրա»:

Երեկոյան երիտասարդների մի մեծ խումբ ևս մեկ ակցիա է անցկացրել Բերշուեթի գյուղում՝ կրկին կենդանի շղթա կազմելով Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին, որն անվանում են օկուպացիոն գիծ: Ակցիայի այդ հատվածը քննադատել է նույն պահին Թբիլիսիում սկսված «Վրացիների երթին», որի ժամանակ մարդիկ բողոքում էին Թուրքիայից և Մերձավոր Արևելքից դեպի Վրաստան չվերահսկվող էմիգրացիայի դեմ:

«Մեր ակցիան կոչվում է «Այնտեղ, որտեղ մեր իսկական թշնամին է», և մենք հիմա ուզում ենք մեր համաքաղաքացիներին և արտասահմանյան ընկերներին հաղորդել, որ մեր երկրի գլխավոր խնդիրը ռուսական օկուպացիան է, այլ ոչ թե Վրաստանում ապօրինի բնակվող արտասահմանցիները», – JAMnews-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Սալոմե Կանդալակին:

«Բորշուեթիի բողոքի ակցիային մասնակցելու համար եկած շատ երիտասարդներ JAMnews-ին ասում էին, որ կարևոր են համարում, որ երկրի ողջ բնակչությունը միանա այդ ակցիաներին, և որ դրանք հաճախ անցկացվեն, քանի որ Վրաստանի տարածքային ամբողջականության մասին միայն բարձր հայտարարությունները կարող են բարեկամ երկրներին հիշեցնել արդարության հասնելու փորձերի ժամանակ երկրին անընդհատ աջակցելու մասին»:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:


Կարդալ ավելին JAMnews-ում