Ցույցի կազմակերպիչներն ու մասնակիցներն ասում են, որ հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է Ռուսասատանի մայրաքաղաքում, քանի որ այն հասել է անհավանական մասշտաբների" />

«Մենք ասես Հարի Փոթերում ենք՝ պատիվն ընդդեմ չարության» — ցույցեր Մոսկվայում. ինչու և ինչ է դա նշանակում

Ցույցի կազմակերպիչներն ու մասնակիցներն ասում են, որ հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է Ռուսասատանի մայրաքաղաքում, քանի որ այն հասել է անհավանական մասշտաբների

Հուլիսի 27-ին Մոսկվայում քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 5000 մարդ։ Գլխավոր պահանջն էր գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի քաղաքային դումայի (քաղաքային խորհրդարան) ընտրություններում անկախ թեկնածուներին։ 

Տեղի է ունեցել ոստիկանության հետ մի քանի բախում։ Նախնական տվյալներով, բերման է ենթարկվել մոտ 1,000 մարդ, այդ թվում մի քանի անկախ թեկնածուներ։

Հատուկջոկատայինները և ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկել գետնին պառկած ցուցարարներին։ 

Հուլիսի 27, 2019. REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ամեն անգամ հավաքը ցրելուց հետո մարդիկ մանր խմբերի են բաժանվում և համառորեն շարժվում դեպի կենտրոն։ 

«Մենք կարծես Հարի Փոթերում լինենք՝ պատիվն ընդդեմ չարության»,- «Նովայա գազետա»-ին ասել են մի քանի ուսանողներ, որոնք նույնպես երկրորդային փողոցներով մոտեցել էին քաղաքապետարանի շենքին։ 

Մեկնաբանություն․ Ռուսաստանի գլխավոր խնդիրը 2024 թվականն է, երբ Պուտինը պետք է հեռանա նախագահի պաշտոնից

Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Դոժձ» անկախ հեռուստաալիքի գրասենյակում և հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ստուդիայում։ 

«ԲիԲիՍի»-ն ուշադրություն է դարձրել դաշնային հեռուստաալիքների ծրագրերին այդ իրադարձությունների ժամանակ: Քանի դեռ հարյուրավոր մարդկանց էին ծեծի ենթարկում և ձերբակալում, ռուսական դաշնային ալիքները հեռարձակում էին ծրագրված ժամանցային հաղորդումները:   

Մոսկվայի կենտրոնում չարտոնված ցույցի և զանգվածային ձերբակալությունների մասին ռուսական դաշնային հեռուսաալիքներն ընդհանրապես չեն պատմել:

Ցույցերի երկու շաբաթ

Արտախորհրդարանական կուսակցությունների թեկնածուները (հիմնականում ընդդիմությունից) պետք է հավաքեին ընտրողների մի քանի հազար ստորագրություն: Նրանք դա չեն հավաքել: Բայց, ինչպես պնդում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, գրանցման ժամանակ տեղի են ունեցել զանգվածային կեղծումներ:

Նրանց խոսքով, ընտրական հանձնաժողովի անդամները սխալներ են արել էլեկտրոնային համակարգում ընտրողների տվյալները մուտքագրելիսորպեսզի հետո այդ հիմքով անիրական ճանաչեն այդ ստորագրությունները:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները փողոց են դուրս եկել: Ինչպես ասում է Լյուով Սոբոլը, թեկնածուներից մեկըում գրանցումը մերժել են.

«Եթե հիմա այս ընտրություները խլեն, մենք այլևս երբեք ընտրություններ չենք ունենա»:

Մոսկվայում բողոքի ցույցերը և երթերը քաղաքային դումայի ընտրություններում անկախ թեկնածուների գրանցումը մերժելու պատճառով սկսվել են հուլիսի 14-ից:

Մինչ այժմ ամենազանգվածային ցույցը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, որին մասնակցել է մոտ 25 հազար մարդԱյդ  ժամանակ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին առաջարկեց. եթե անկախ թեկնածուներին թույլ չտան մասնակցել ընտրություններին, որպես բողոքի նշան հուլիսի 27-ին հավաքվել Մոսկվայի հենց կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց:

Հուլիսի 27, 2019. REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ինչով են կարևոր քաղաքային խորհրդարանի ընտրությունները

Մոսկվայի քաղաքային դուման շարքային օրենսդրական մարմին չէ, քանի որ համաձայն Ռուսաստանի սահմանադրության՝ Մոսկվան դաշնության սուբյեկտ է: Նրա խորհրդարանը օրենսդրական նախաձեռնությունների իրավունք ունի:

Դրանում անկախ թեկնածուների հայտնվելը, նախ, ընդլայնում է օրինական զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնելու հնարավորությունները:

Երկրորդ, Մոսկվայի բյուջեն հասնում է երկու տրիլիոն ռուբլու: Մամուլում բազմաթիվ հրապարակումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կոռուպցիան հասել է անհավանական մասշտաբների: Մոսկվայի պաշտոնյաները բացահայտ իրենց հարազատների վրա են գրանցում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող անշարժ գույք:

Անկախ թեկնածուների հասանելիությունը Մոսկվայի բյուջեին նոր հնարավորություններ կբացեր հակակոռուպցիոն հետաքննությունների համար, ինչը ընդդիմության գլխավոր գործիքներից մեկն է իշխանությունների հետ դիմակայության մեջ:

Իշխանությունների արձագանքը

Հուլիսի 27-ի ցույցին ընդառաջ ոստիկանությունը զբաղված էր ահաբեկելու գործողություններով: Ցույցի առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին և անկախ դթեկնածուները ձերբակալված են 8-30 օրով: Նրանց բնակարաններում և գրասենյակներում խուզարկություններ են անցկացվել: Խուզարկություններ անցկացվել են նաև նրանց տարեց ծնողների բնակարաններում:

Սոցցանցերում տարածվել են բազմաթիվ անանուն հաղորդագրություններ այն մասին, որ իշխանությունները որոշել են դաժանորեն ճնշել ակցիան:

Հուլիսի 27, 2019. REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ընտրողների արձագանքը

Ահաբեկման գործողությունները, պարզվեց, անարդյունավետ էին: Առաջինն իրենց դժգոհությունը հայտնել են Ռուսաստանում հայտնի մարդիկ.

Թենիսի նախկին առաջին ռակետ Եվգենի Կաֆելնիկով.

«27-ին ես կգնամ ոչ թե հանուն թեկնածուների, այլ հանուն իմ ժողովրդի, որից բառացիրոեն ավազակային միջոցներով խլում են իր ապագան և ազատությունը»:

Լրագրող և բլոգեր Յուրի Դուձ (որը 5 միլիոն բաժանորդ ունի Youtube-ում).

«Մի հասարակությունում, որտեղ հանրային քննարկման մկանները բթացած են, իսկ նորմալ ընտրություններ պարզապես չկան, մարդիկ ստպիպված են փողոց դուրս գալ»:

Ակադեմիկոս, Տեսական ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Վլադիմիր Զախարով.

«Ես վաղը կգնամ ցույցի՝ որպես բողոքի նշան ինքնաառաջադրված թեկնածուներին Մոսկվայի Դումա մտնելն արգելելու: Դա իշխանության չարաշահում է և ենթակա է քրեական հետապնդման»:


Կարդալ ավելին JAMnews-ում