Հոր բարդույթով ոստիկաններ և մոր բարդույթով ուսուցիչներ" />

Մեկնաբանություն. ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանում բռնության վերաբերյալ բողոքող չլինի

Հոր բարդույթով ոստիկաններ և մոր բարդույթով ուսուցիչներ

Վ

երջերս մի միջոցառման եմ մասնակցել, որը նվիրված էր կանանց հանդեպ կենցաղային բռնությանը:

Կանայք ոստիկանությունից էին բողոքում: Նրանք բողոքել են հայրերի և ամուսինների կողմից ծեծից, սակայն ոստիկանները նրանց հետ տուն են ուղարկել՝ նախապես նամուսի և բարոյականության, համբերության թեմայով քարոզ կարդալով, որոնք պետք է բնորոշ լինեն բարոյական կնոջը:

Այդ պահին ես հասկացա, որ Ադրբեջանում ոստիկանն իրեն պահում է որպես հայր: Հայր, որը կարծում է, որ իր հայրական պարտքն այն է, որ ընտանիքի պատիվը պահի, իսկ որպես տղամարդ իր պարտքն այն է, որպեսզի իր թաղամասում բարոյականության պաշտպան լինի:

Այդպիսի միջին վիճակագրական մի հայր, որը կրկնում է. «Լուռ նստիր տեղդ, թե չէ խայտառակ կլինես, ես էլ՝ քո երեսից»:

Այն բանի պես, թե ինչպես Լեռիկի շրջանի բնակիչներից մեկն, իմանալով, որ իր 14-ամյա աղջկան բռնաբարել են, ամեն ինչ հերքում է, դառնում բռնարարի հանցակիցն ու պատրաստվում աղջկան ամուսնացնել նրա հետ ընտանիքի «խայտառակությունը» մաքրելու համար, այդպես էլ ոստիկանները օրենքի ջատագով լինելու փոխարեն դառնում են «բարոյականության» ջատագով և նախընտրում կոծկել գործը:

Այդ աշխարհում հայրերին չեն հետաքրքրում աղջիկների, ամուսիններին չեն հետաքրքրում կանանց, իսկ տղամարդ ոստիկաններին՝ կանանց զգացմունքները:

Այդ նույն միջոցառմանը մի պատգամավոր կանանց մասին խոսելիս ասաց. «Կանանց պետք է ազատություն տալ, բայց չափի մեջ»:

Այսինքն՝ արական սեռի մեկն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե որքան ազատ ես պետք է լինեմ: Դա միջին վիճակագրական հոր բարդույթ ունեցող պատգամավորն է, որը համարում է, որ աղջկան ազատություն տալն անբարոյական է: Պատգամավոր, որին մենք ապավինում ենք մեր օրենսդրությունը:

Կ

անանց նվիրված մեկ այլ միջոցառման մասնակիցներից մեկը բողոքում էր դպրոցից, որում սովորում է իր աղջիկը: Նա նշեց, որ ստիպված է եղել խոսել ուսուցիչների հետ, որպեսզի իր դստերը դադարեն խրատներ կարդալ «քեզ աղջկա պես պահիր», «չէ՞ որ դու ապագա հարս ես» թեմայով:

Ինձ համար այդ ժամանակ պարզ դարձավ, որ մենք գտնվում ենք նաև մոր բարդույթով ուսուցիչների ձեռքում:

Այդ ուսուցիչների, ոստիկանների, պատգամավորների համար նորմալ է իրենց հետ աշխատանքի բերել նաև իրենց վարքը, որոնք դրսևորում են տանը:

Ծնողները, որոնք իրենց երեխաներին ներշնչում են, որ բարոյականությունը միայն լռելն է, «ճիշտ» հագնվելն ու ամուսնանալը:

Ծնողներ, որոնք սահմանափակում են իրենց երեխաների ազատությունն՝ անկախ նրանց տարիքից:

Ծնողներ, որոնք միշտ ծեծում են իրենց երեխաներին. նրանք ոչ մի խնդիր չեն տեսնում նույն կերպ ուրիշի երեխաներին մանկապարտեզներում և ոստիկանական բաժանմունքներում ծեծելու մեջ:

Նրանք նորմալ են համարում իրենց պրոֆեսիոնալ գործունեության շրջանակում ոչ թե կրթությամբ և իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը, այլ բարոյական խրատներ տալը:

Արդյունքում հասարակությունում աճում են անկիրթ մարդիկ, որոնք չգիտեն իրենց իրավունքները, որոնք լռում են իրենց ազատության մասին, բայց փոխարենն իրենց քիթը խոթում են այն գործին, թե ինչպես են հագնվում և իրենց պահում ուրիշները, որոնք միմյանց բերան են փակում և բռնաբարված աղջկան ամուսնացնում բռնարարի հետ ընտանիքի պատվի «բիծը մաքրելու» համար: Եվ այդ մարդիկ դասավանդում են դպրոցներում, դառնում ոստիկաններ, դատավորներ, փաստաբաններ, պատգամավորներ:

Սակայն նրանց հետ մեկտեղ կան նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնց հուզում են յուրաքանչյուր առանձին անհատի դժբախտությունները: Քաղաքացիական հասարակությունը պետք է նրա համար, որպեսզի, համագործակցելով կառավարության հետ, նրան օգնության հասնի, երբ այն ի վիճակի չէ հաղթահարել խնդիրներն ու յուրաքանչյուրին ժամանակ և միջոց տրամադրել:

Քաղաքացիական հասարակությունը, պետական ինստիտուտների գործունեությունը վերահսկելով, միաժամանակ առաջարկում է բարդ իրավիճակներից ելք գտնելու այլընտրանքային ուղիներ պետության ծանրաբեռնվածությունը մի մասով թեթևացնելու համար:

Սակայն մեր պետությունը ոչ միայն չի համագործակցում քաղաքացիական հասարակության հետ, այլ, ընդհակառակը, թշնամություն է անում նրա հետ:

Քաղաքացիական հասարակությունը ստիպված է կասեցնել իր գործունեությունն ու տեղափոխվել սոցիալական ցանցեր, սրճարաններ, չայխանաներ: Արդեն մարդ չի մնացել, որ հասարակական վերահսկողությամբ զբաղվի և խնդիրների լուծման այլընտրանքային ուղիներ առաջարկի:

Եթե ամեն ինչ այս ոգով շարունակվի, քաոսն ու ամենաթողությունն անխուսափելի կլինեն: Հանցագործների և նեղացնողների հանդեպ ինքննադատաստան սկսվի:

Ես ինձ հարց եմ տալիս. եթե որևէ մեկն իմ հանդեպ բռնություն կիրառի, արդյոք ես ոտիկանություն կդիմեմ: Արդյո՞ք կբողոքեմ մանկապարտեզի դաստիարակներից, եթե նրանք ծեծեն աղջկաս կամ սովորեցնեն «հարս լինել»:

Եվ եթե այո, ապա՝ ո՞ւմ: Այդ նույն ոստիկաններին և կրթության նախարարության աշխատակիցների՞ն, որոնք միջին վիճակագրական հոր բարդույթ ունեն:

Թե՞ ստիպված կլինեմ արդարությունն ինքնուրույն վերականգնել՝ նույնպես բռնի ուժով: Ինքս կծեծե՞մ նրան, ով կնեղացնի ինձ կամ երեխայիս:

Այն փաստը, որ ես ինձ այդ հարցը տալիս եմ, վտանգավոր է: Քանի որ երկրորդ հնարավորությունը՝ սեփական ուժերով արդարությունը վերականգնելը, սկսում է հորիզոնում երևալ նվազագույնը որպես հնարավոր տարբերակ:

Աճում է այն բանի հավանականությունը, որ ինձ պես այդ մեթոդին կդիմեն հազարավոր այլ մարդիկ: Դա դեռևս միայն հավանականություն է, սակայն ահազանգն արդեն կա:

Facebook Comments