Ռուս հայտնի գրող Զախար Պրիլեպինի մասին, որը պարծենում է Դոնբասում շատ ուկրաինացիների է սպանելու փաստով" />

Մեկնաբանություն․ «Մի կարդացեք մարդասպանների գրքերը»

Ռուս հայտնի գրող Զախար Պրիլեպինի մասին, որը պարծենում է Դոնբասում շատ ուկրաինացիների է սպանելու փաստով

Լրագրող Ալան Ցխուրբաևը՝ ռուս հայտնի գրող Զախար Պրիլեպինի մասին, որը պարծենում է, որ շատ ուկրաինացիներ է սպանել Դոնբասում

Հրապարակվել է «Կավկազսկի ուզել» առցանց պորտալում

Հայտնի ռուս գրող և մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Զախար Պրիլեպինը հարցազրույց է տվել, որում հպարտությամբ հայտարարել է․ իր գումարտակը Դոնբասում, որտեղ ինքը ծառայել է, մնացած բոլորից ավելի շատ թվով ուկրաինացիների է սպանել։

Ո՞վ է կարդում Զախար Պրիլեպինի գրքերը։ Այն ամենն, ինչ նա ասում է իր հարցազրույցներում, ինձ մոտ զզվանք է առաջացնում։ Այդ պատճառով էլ, հավանաբար, ես երբեք էլ նրա գործերին չեմ հասնի։ Սակայն ով կարդում է, թող պատմի, թե ինչի համար է նրան սիրում։

Տասը տարի առաջ սպանված չեչեն իրավապաշտպանի դուստրը խոստանում է շարունակել մոր գործը

Նամակներ Հայաստանի բանտից. «Զոհեր և դահիճներ»

Արդյոք նա այդ հարցազրույցում ստում է, թե ճիշտ է ասում՝ նշանակություն չունի։ Մարդը, որը պարծենում է սպանվածների թվով և ասում, որ իրեն դրա համար ոչինչ չի լինի, չի կարող նորմալ հասարակությունում համարվել բարոյական հեղինակություն։

Նորմալ հասարակությունը նման մարդուն պետք է վտարի և դատապարտի։

Հոլիվուդում սեռական ոտնձգության պատճառով մարդկանց կինոկարիերաներն են ավարտվում։ Իսկ այստեղ մարդասպանն աստղ է։ Եթե աջակցում եք նրա հռչակին, գնում նրա գրքերը, նշանակում է՝ աջակցում եք սպանություններին։


Կարդալ ավելին JAMnews-ում