Մոսկովյան նախընտրական բողոքն ընդդիմության ուժի իրական ցուցադրում էր։ Եվ դա ավելի կարևոր է, քան գործող իշխանության ֆորմալ հաղթանակը" />

Մեկնաբանություն։ Ռուսաստան․ ընտրություններն ավարտվել են, սկսվել է ամենահետաքրքիրը

Մոսկովյան նախընտրական բողոքն ընդդիմության ուժի իրական ցուցադրում էր։ Եվ դա ավելի կարևոր է, քան գործող իշխանության ֆորմալ հաղթանակը

Россия, Путин, оппозиция, власти, борьба, бунт, протесты, выборы, Мосгордума, Навальный

Ռուսաստանում ավարտվել են ընտրությունները, որոնց ընթացքում որոշվում էր մի քանի տեղական օրենսդիր ժողովների կազմն ու մի քանի շրջանների մարզպետների թեկնածությունը։

Ֆորմալ առումով դրանցում վստահ հաղթանակ տարավ գործող իշխանությունը։ Մարզպետների պաշտոններում արդյունքում ընտրվեցին նրանք, ում ուզում էին տեսնել իշխանությունները։ Տեղական օրենսդիր ժողովներ թույլ չտվեցին մտնել իրական ընդդիմության ոչ մի ներակայցուցչի։

• Ռուսաստանյան ընտրությունների գլխավոր սենսացիայի մասին

• Ռուսաստան․ երկու տարվա ազատազրկում ոստիկանին դիպչելու համար

Իրականում այս հաղթանակը պյուռոսյանի տպավորություն է թողնում։

Դա գիտակցելու համար պետք է հասկանալ, թե ինչպես է կառուցված ռուսական քաղաքական համակարգը։

Սահմանադրության համաձայն՝ այն բազմակուսակցական է։ Գործնականում՝ ոչ։

Բազմամյա ջանքերի արդյունքում ամեն ինչ պարզ սխեմայի է հասցվել․ կա մեկ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցություն և ևս չորս գրանցված և տարբեր օրենսդիր մարմիններում ներկայացված կուսակցություններ։

Սակայն այդ չորսը կեղծ են, ստատիստներ և դեկորացիա են, որոնք երբեք և ոչ մի պայմաններում որևէ լուրջ հարցով ինքնուրույն կարծիքի իրավունք չունեն։

Նրանց դերը բազմակուսակցական համակարգ ցուցադրելն է։ Իսկ որոշումներ ընդունելը «Միասնական Ռուաստանի» գործն է (որը նույնպես կուսակցություն չէ, այլ գործադիր իշխանության ենթակայության տակ գտնվող խորհրդարանական գործիք)։

Ցանկացած ընտրություններին նախապես հայտնի էին հաղթողները՝ «Միասնական Ռուսաստանի» ցուցակում ներառված թեկնածուները։ Այդպես է եղել միշտ՝ տասնամյակներ շարունակ։

Սակայն 2019թ-ի ամռանը համակարգը խախտվեց։

Իրական, այլ ոչ թե խաղալիք ընդդիմությունն ի դեմս առաջնորդ Ալեքսեյ Նավալնու, Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին առաջադրել էր իր հինգ թեկնածուներին։

Իշխանությունը որոշեց, որ իրական ընդդիմության անգամ նման խորհրդանշական ներկայացուցչությունն անգամ տեղական մակարդակում չի հանդուրժի։ Թեկնածուներին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին աննախադեպ զեղծարարությունների օգնությամբ։

Ի պատասխան Նավալնին կոչ արեց իր բոլոր կողմնիցներին փողոց դուրս գալ։ Արձագանքեցին տասնյակ հազարավոր մարդիկ։

Իշխանություններն արձագանքեցին ոստիկանական տեռորով, ակտիվիստների ձերբակալություններով և նրանց նստեցնելով։

Եվ այստեղ Նավալնին քայլ արեց, որին ոչ ոք չէր սպասում։ Նա կոչ արեց քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, թեկուզև՝ ոչ իրական ընդդիմությունից, բայց՝ ընդդեմ իշխանական կուսակցության։ Եվ այդտեղ նա հաղթեց․ մայրաքաղաքի խորհրդարանի տեղերի գրեթե կեսը բաժին ընկավ ոչ նրանց, ում առաջարկել էր «Միասնական Ռուսաստանը»։

Առաջին հայացքից, դա դժվար է հաղթանակ անվանել։ Թվում է, թե ի՞նչ տարբերություն՝ ա՞յն խեղկատակները, թե՞ այս։

Գործնականում Նավալնին և նրա կողմնակիցները երկու սկբունքորեն կարևոր բանի հասան։

Նախևառաջ, նրանք ցույց տվեցին, որ ընտրությունները որպես ինստիտուտ կարևոր են, և դրանց օգությամբ կարելի է արդյունքի հասնել, թեկուզև դեռևս ոչ կատարյալ։

Երկրորդ հերթին, նրանք իշխանություններին ստիպեցին նահանջել․ վերջիններս այդպես էլ չհամարձակվեցին քվեների հաշվարկի ժամանակ զեղծարարություններ անել՝ վախենալով նոր զանգվածային փողոցային ցույցերից։

Մոսկովյան բողոքը նույնիսկ միջանկյալ  արդյունք չէ, այլ գործընթացի ընդամենը սկիզբը։

Բանն այն է, որ Մոսկվայում ցույցերը շարունակվում էին (և շարունակվում են) իշխանությունների համար շատ տհաճ ֆոնին։

  • Ռուսաստանի տնտեսությունն աղետալի միտումներ է ցուցադրում, վեց տարի անընդմեջ անկում է ապրում բնակչության կենսամակարդակը։
  • Սոցիոլոգիական հարցումները փաստում են գործող իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Պուտինի նկատմամբ վստահության արագ անկում։
  • Իր արդյունավետությունն է կորցնում քարոզչության գլխավոր գործիքը՝ պետական հեռուստատեսությունը։
  • Հուզումներ տեղի են ունենում ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում և ամենատարբեր առիթներով՝ բնապահպանական, կենսաթոշակային տարիքի բարձրացման, ոստիկանական ամենաթողության կամ ընտրությունների կեղծման։
  • Իսկ ինտելեկտուալ միջավայրում ավելի ու ավելի հաճախ և բարձր են հնչում կառավարության հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչերը։

Մոտակա ամիսներին Ռուսաստանը կարող է վառ նորությունների աղբյուր դառնալ։ Քանի որ կոշտ ավտորիտար ռեժիմներն ապրում են երկար, սակայն՝ քանդվում արագ։

Россия, Путин, оппозиция, власти, борьба, бунт, протесты, выборы, Мосгордума, Навальный

Ռուսաստանի նախագահի պահակախումբ։ 2019թ-ի օգոստոս։ REUTERS/Եվգենիա Նովոժենինա


Կարդալ ավելին JAMnews-ում