Ոստիկանությունն ապաստարանում մեկ միլիոն ֆունտի մարիխուանա է հայտնաբերել " />

Մեծ Բրիտանիայում կանեփ են աճեցրել սառը պատերազմի ժամանակաշրջանի ստորգետնյա բունկերում

Ոստիկանությունն ապաստարանում մեկ միլիոն ֆունտի մարիխուանա է հայտնաբերել

Բրիտանացի ոստիկանները կանեփի խոշոր պլանտացիա են հայտնաբերել սառը պատերազմի ժամանակ որպես ռմբապաստարան կառուցված բունկերում:

Բունկերը տեղակայված է Անգլիայի հարավում գտնվող Ուիլթշիր կոմսությունում: Ընդհանուր առմամբ, ռմբապաստարանում մարիխուանայի ավելի քան հազար թուփ է հայտնաբերվել, որի ընդհանուր արժեքը մեկ միլիոն ֆունտ է գնահատվում:

Բունկերի մուտքը ծանր դուռ էր ծածկում, որը կողպվել է ներսից և հաշվարկված է եղել միջուկային պայթյունին դիմակայելու համար: Ոստիկանները ստիպված են եղել սպասել, թե երբ հնարամիտ հողագործներն իրենք կբացեն այն դուրս գալու համար: Արդյունքում ոստիկանությունը մարիխուանայի աճեցման կասկածանքով 6 մարդ է ձերբակալել, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:

Ոստիկանների խոսքով, նրանք բունկերում մոտ 20 սենյակ են հայտնաբերել: Դրանք բոլորը փոխակերպված են եղել ջերմոցների և զինված են եղել կանեփի աճեցման համար հատուկ լամպերով:

Սառը պատերազմի ավարտից հետո նախորդ դարի 80-ականներին կառուցած բունկերը լքվել է:


Կարդալ ավելին JAMnews-ում