Սոցցանցը մեղադրվում է ագահության և անպատասխանատվության համար" />

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն՝ ընդդեմ Ֆեյսբուքի

Սոցցանցը մեղադրվում է ագահության և անպատասխանատվության համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը զեկույց է ներկայացել, որում ուսումնասիրվել է սոցցանցերի քաղաքականությունն անհատական տվյալների պահպանման և ապատեղեկատվության տարածման կանխման ոլորտում։ Եզրակացությունները ֆեյսբուքի համար ծայրահեղ անմխիթար են, հաղորդում է անգլիական The Guardian-ը։

Մեղքն ընդունվել է

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Ֆեյսբուքը միտումնավոր կերպով հրապարակել է օգտատերերի անձնական տվյալները, խախտել մրցակցության մասին օրենքներն ու հրաժարվել ջնջել կեղծ կամ ստահոդ տեղեկություններ պարունակող էջերը։

Մեծ Բրիտանիայում Ֆեյսբուքի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը հայտարարել է․ «Մենք կիսում ենք զեկույցի հեղինակների մտահոգությունները կեղծ տեղեկություններ տարածելու և ընտրություններին միջամտելու հարցում»։

Անձնական տվյալների հրապարակում

Ֆեյսբուքը մեղադրվում է նաև այն բանի համար, որ մշտական հիմքերով այլ ընկերությունների հետ կիսվել է օգտատերերի անձնական տվալներով։ Նրանց թվում է բնակարանների վարձակակլության որոնման Airbnb ծառայությունը, սերիալների խոշորագույն արտադրող Netflix-ն ու Tinder ծանոթությունների ծառայությունը։

Միջամտություն ընտրություններին և ժողովրդավարության խաթարում

Որպես ընտրություններին միջամտելու օրինակ զեկույցում հիշատակվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացու՝ ազատազրկման դատապրտումը 2016թ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի օգտին արշավն իրականացվում էր անհայտ (ենթադրաբար ռուսական) ծագման փողերով։

Երկու դեպքում էլ ոչ ստույգ և ժողովրդավարական ինստիտուտները խաթարող տեղեկությունների տարածման համար օգտագործվել են սոցցանցերը։

Հատուկ օրենսդրություն և թվային գրագիտություն

Զեկույցի հեղինակները պնդում են, որ անհրաժեշտ է անհապաղ հատուկ օրենքներ ներմուծել, որոնք կկարգավորեն սոցցանցերի գործունեությունը։ Դրանց համար պարտադիր կլինի էթիկական կոդը։ Նրանք պետք է նաև պատասխանատվություն կրեն վնասակար կոնտենտի տարածման համար։

Բացի այդ, զեկույցում հետևյալ հորդորը կա․ «Թվային գրագիտությունը գրելուն, կարդալուն և հաշվելուն զուգահեռ պետք է դառնա կրթության հիմնական նպատակներից մեկը»։


Կարդալ ավելին JAMnews-ում