Դա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, արտահերթ ընտրությունների, «բրեքսիթի» հետաձգմանը և անգամ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվեի" />

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի հաստատել Եվրամիությունը լքելու պայմանագիրը

Դա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականին, արտահերթ ընտրությունների, «բրեքսիթի» հետաձգմանը և անգամ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվեի

REUTERS/Henry Nicholls

Բրիտանիայի համայնքների պալատը երեքշաբթի երեկոյան ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Մեծ Բրիտանիայի կառավարության և Եվրամիության միջև համաձայնեցված ԵՄ-ն լքելու մասին պայմանագրի նախագիծը։

Դա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականի, արտահերթ ընտրությունների, «բրեքսիթի» հետաձգմանն ու անգամ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության մասին նոր հանրաքվեի, հաղորդում է Բի-Բի-Սին։

Պայմանագրին դեմ է քվեարկել 432 պատգամավոր, կողմ՝ 202 պատգամավոր։ Այսպիսի տարբերությամբ պարտություն՝ 230 ձայն, կառավարությունը չէր կրել բրիտանական խորհրդարանի պատմության մեջ ոչ մի անգամ։

«Սա կառավարության աղետալի պարտություն էր», – ասաց ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը և հայտարարեց, որ պաշտոնապես նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացնում։

Եթե անվստահություն հայտնվի, ապա Պահպանողական կուսակցության անդամները երկու շաբաթվա ընթացքում պետք է կարողանան մեծամասնության նոր կառավարություն ձևավորել, իսկ եթե չստացվի, ապա արտահերթ ընտրություններ նշանակել։ Պահպանողականների և լեյբորիստների վարկանիշները հիմա մոտավորապես հավասար են և տատանվում են 36-41 տոկոսի միջակայքում։

Արտահերթ ընտրություններից զատ հնարավոր են իրադարձությունների զարգացման նաև այլ տարբերակներ։

«Ձախողված ելք»

Եթե երկուսուկես ամսում Բրիտանիայի քաղաքական էլիտան այդպես էլ ոչինչ չկարողանա որոշել, մարտի 29-ին Բրիտանիան ԵՄ-ը կլքի առանց հարաբերությունների կարգավորման։

«Ձախողված բրեքսիթին» դեմ է համայնքների պալատի մեծամասնությունը տարբեր կուսակցությունների պատգամավորներ համաձայն են, որ դա չափազանց ծանր հարված կլինի բրիտանական տնտեսության համար (և զգալի հարված ԵՄ մյուս երկրների տնտեսության համար

Եվս մեկ հանրաքվե

Վերջին ամիսների իրադարձությունները շատ են ոգևորել ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության մասին ևս մեկ հանրաքվեի կողմնակիցներիննրանք հույս ունեն, որ այդ հանրաքվեին ժողովուրդը «միտքը կփոխի» և չի ցանկանա հեռանալ Եվրամիությունից։

Սակայն Մեյի կառավարությունն ու եվրաթերահավատները հստակ դեմ են նոր հանրաքվեին։ Նրանք բացատրում են, որ այն էլ ավելի կվշտացնի քաղաքացիներին։ Բացի այդ, դա հարված կլինի ժողովրդավարության հիմքերին ժողովուրդն իր խոսքն ասել է, պետք է կատարել նրա կամքը, ալյ ոչ թե նույն հարցը կրկին տալ այն հույսով, որ այլ պատասխան կստանաս։

Պայմանավորվելու նոր փորձեր

Համայնքների պալատը կառավարության վրա էր դրել այն պարտավորությունը, որ եթե ԵՄ հետ պայմանագրի նախագիծը մերժվի, եռօրյա ժամկետում խորհրդարանին պայմանագրի նոր տարբերակ առաջադրվի։

Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները բազմիցս և հստակ հայտարարել են, որ պայմանագրի նախագիծը մտադիր չեն վերանայել․ դա լավագույնն է, ինչ նրանք կարող են առաջակել Բրիտանիային։


Կարդալ ավելին JAMnews-ում