Էստոնական բանկերի հաճախորդները փողեր են լվացել Ռուսաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի համար" />

Մաքրումներ՝ բալթյան լվացքատանը

Էստոնական բանկերի հաճախորդները փողեր են լվացել Ռուսաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի համար

Նյութի ամբողջական տարբերակը՝ Նովայա գազետայի կայքում

Մայիսի 25-ին Էստոնիայի ոստիկանության ֆինանսական հետախուզությունը զեկույց է հրապարակել, որից հետևում է, որ 2011-2016թթ-ին երկրի բանկերի միջոցով լվացվել է ավելի քան 13մլրդ եվրո՝ հիմնականում Ռուսաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից: Կասկածելի գործարքների մեծ մասն անցել է էստոնական բանկերի՝ ոչ ռեզիդենտների հաշիվներով: Փետրվարին նմանատիպ սկանդալ տեղի ունեցավ հարևան Լատվիայում. ԱՄՆ ֆինանսական հետախուզությունը խոշորագույն բանկերից մեկին՝ ABLV-ին, մեղադրեց կոռուպցիայի, փողերի լվացման և այն կազմակերպությունների հետ կապերի համար, որոնք ֆինանսավորում են Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագիրը:

Մոլդովական լանդրոմատը

Նախորդ ուրբաթ հրապարակված զեկույցի համաձայն՝ Էստոնիան վերջին տարիներին օգտագործվել է միջոցների լվացման համար: Այն սխեմաների մեծ մասը, որոնցում ներգրավված են եղել երկրի բանկերն, այսպես թե այնպես հայտնի են՝ ըստ հարևան Լատվիայի: Այսպես, մոտ 1.6մլրդ դոլար է 2011-2014թթ-ին անցել Էստոնիայի բանկերով ռուս-մոլդովական «Լանդրոմատ» սխեմայով:

Ահա, թե ինչպես են դուրս բերվել փողերը Ռուսաստանից. երկու արտասահմանյան ընկերություն վարկի կեղծ պայմանագիր են կնքում, գործարքի երաշխավոր են դառնում ռուսական մի ընկերությունն ու Մոլդովայի մի քաղաքացի, երբ կեղծ պարտքերը մարելու ժամանակը մոտենում է, արտասահմանյան ընկերությունը դիմում է մոլդովական դատարան, որը պարտավորեցնում էր ռուսական երաշխավոր ընկերությանը կատարել հայցի պահանջները և փողերը փոխանցել մոլդովական բանկին: Արդեն այդտեղից փողերը փոխանցվում էին եվրոպական բանկերում արտասահմանյան ընկերությունների հաշիվներին:

Բացի այդ, էստոնական բանկերը ներքաշված են եղել «դարի մոլդովական գողության»՝ մոլդովական երեք խոշորագույն բանկերի հաշիվներից մեկ միլիարդ դոլար դուրս բերելու մեջ:


Ադրբեջանական լանդրոմատ

2012-2014թթ-ին Ադրբեջանի իշխող էլիտայի ներկայացուցիչները փողեր են փոխանցել արտասահմանյան բանկերի՝ կեղծ ընկերությունների հաշիվներին: Հետագայում այդ գումարներն օգտագործվել են, այդ թվում, եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու համար միջազգային մակարդակում պաշտոնական Բաքվի շահերի լոբինգի դիմաց, որտեղ ադրբեջանցի իրավապաշտպանների և լրագրողների զանգվածային կալանքները կտրուկ քննադատության են արժանացել: Միջոցների հիմնական մասը (լվացած փողերի ընդհանուր գումարը կազմել է 3.9մլրդ դոլար) այն ժամանակ անցկացվել էր դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղով: 2017թ-ին բանկը տուգանվել է 1.7մլն եվրոյով փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ Դանիայի օրենսդրությանը չհետևելու համար:

Բացի այդ, զեկույցի համաձայն՝ 2012թ-ից Էստոնիայով են անցել Ռուսաստանից 7.3մլրդ եվրո ընդհանուր գումար արժողությամբ կասկածելի բազմաթիվ գործարքներ:

Նոր օրենք

Էստոնիայում մեծ հույսեր են կապվում փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին օրենքի հետ, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի վերջին:

Դրա համաձայն՝ ֆինանսական խախտումների համար տուգանքը ֆիզիկական անձանց համար 32 հազարից բարձրացվում է մինչև 400 հազար եվրո: Իսկ եթե խոսքը գնում է փողերի լվացման ապացուցված փաստի մասին, բանկը կարող է տուգանվել 5մլն եվրոյով, կամ տարեկան շրջանառության 10%-ին համարժեք գումարով:

Բացի այդ, օրենքը բանկերին պարտավորեցնում է ավելի լավ ուսումնասիրել սեփական հաճախորդներին. մասնավորապես, ստուգել ոչ միայն միջոցների ծագման օրինականությունն, այլ նաև գործարքների հիմնավորվածությունը:

Փողերի լվացման տվյալների բյուրոն (ոստիկանության հատուկ ստորաբաժանում, որի գործառույթների մեջ մտնում է կասկածելի գործարքները հայտնաբերելը) պնդում է, որ անհրաժեշտ է օրենսդրությունն էլ ավելի բարեփոխել փողերի լվացման դեմ պայքարը թեթևացնելու համար:

Արտասահմանցիներին ասում են «ոչ»

Ի տարբերություն Լատվիայի, որտեղ ABLV հետ կապված սկանդալից առաջ ոչ ռեզիդենտներին բաժին էր ընկնում բոլոր ավանդների մոտ մեկ երրորդը, Էստոնիայում ոչ ռեզիդենտների թիվն, ըստ վերջին տվյալների, կազմում է բանկերի բոլոր հաճախորդների 11,7%-ը: Սակայն հենց ոչ ռեզիդենտների սպասարկումն է առավել հաճախ խնդիրներ հարուցում:

Թեև կարգավորիչը դեռ չի սահմանափակում ոչ ռեզիդենտների հետ բանկերի աշխատանքը, նրանք արդեն պակաս խանդավառությամբ են հաշիվ բացում արտասահմանցի հաճախորդների համար: Դա հասկանալի է. առաջին հերթին, նոր տուգանքների ֆոնին պոտենցիալ ավելի ռիսկային հաճախորդների հետ աշխատանքը, այն գործարքների օրինականությունը, որոնց ավելի դժվար է հետևել, կարող է պարզապես շահութաբեր չլինել: Երկրորդ հերթին, Էստոնիայում հետևում են Լատվիայի օրինակին, որտեղ ոչ ռեզիդենտների հետ աշխատանքի կողմնորոշում ունեցող բանկի խնդիրներն արդյունքում անդրադարձան ողջ երկրի ֆինանսական համակարգի վրա:

«Դա բանկերի դիրքորոշումն է, ասում է էստոնացի ֆինանսական վերլուծաբան Դմիտրի Կուրավկինը, հաճախ նրանք որոշում են մերժել ոչ ռեզիդենտին անձնակազմի վրա ծախսվող գումարը նվազեցնելու նպատակով, որը զբաղվում է փողերի լվացմանը դիմակայելով, և բանկերը որոշում են նաև մեծ տուգանքների առումով ռիսկի չդիմել»:


Կարդալ ավելին JAMnews-ում