Վարչապետի պլանը Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելն է հոկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Սակայն խորհրդարանը չի համաձայնել։ Չի բացառվում ևս մեկ հանրաքվեի անցկացում, որը լայնորեն հայտնի է որպես «բրեքսիթ»" />

Մարտ՝ հանուն Եվրամիության հետ «ապահարզանի»․ Բրիտանիայի նոր վարչապետի առաջին պարտությունը։ Ամեն ինչ «բրեքսիթի» մասին

Վարչապետի պլանը Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերելն է հոկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Սակայն խորհրդարանը չի համաձայնել։ Չի բացառվում ևս մեկ հանրաքվեի անցկացում, որը լայնորեն հայտնի է որպես «բրեքսիթ»

Բրիտանիայի խորհրդարանում նոր բուռն քննարկումներ են Եվրամիությունից երկրի դուրս գալու՝ ձգձգվող գործընթացի շուրջ, որը լայնորեն հայտնի է որպես «բրեքսիթ»։

Այժմ խոսքը գնում է օրինագծի դիտարկման մասին, որը հնարավորություն կտա ելքի ամսաթիվն ավելի երկար ժամանակով հետաձգել։

• Ինչ է մտածում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին Բրիտանիայի նոր վարչապետը, որը ցանկանում է արագ դուրս գալ Եվրամիությունից

Խոսքը գնում է Արևմտյան Եվրոպայում ստեղծված բարդ քաղաքական կոնֆլիկտի մասինորն առաջացել է Եվրամիությունից դուրս գալու մասին 2016թ-ին անցկացրած հանրաքվեի արդյունքում ընդունված որոշման պատճառով։ Այդ օրվանից բանակցություններ են ընթանում այդ բաժանության պայմանների մասին։ Ընթացակարգը փակուղի է մտելուղեկցվում է ինտրիգներովՄեծ Բրիտանիայում տեղի ունեցող միլիոնանոց բողոքի ակցիաներովնոր հանրաքվեի կոչերով և լրջորեն ազդում է բազմաթիվ միջազգային գործընթացների վրա։

Այն ամեննինչ պետք է իմանալ բրեքսիթի մասին՝ հաջորդիվ ինչու է ծագել այս նախաձեռնությունըդրա կողմնակիցների և հակառակորդների փաստարկները։

Սեպտեմբերի 2-ին խորհրդարանը կարևոր քայլ է արել՝ Եվրամիության հետ կապերը կտրուկ կտրելն արգելելու համար վարչապետին, որն ակտիվորեն կոչ է անում անել դա։ Ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել կառավարությունից վերցնել և խորհրդարանին փոխանցել խորհրդարանի օրակարգը որոշելու իրավունքը։

Դա նշանակում է, որ խորհրդարանը հնարավորություն է ստացել քվեարկելու Եվրամիությունից դուրս գալու որոշման ընդունումը նոր ժամկետով հետաձգելու օգտին։

 Միջազգային բիզնեսը հեռանում է Բրիտանիայից Եվրամիության հետ ճգնաժամի պատճառով

• Մեծ Բրիտանիայի խորհրդարանն՝ ընդդեմ Ֆեյսբուքի

Քվեարկությունը նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության համար լուրջ պարտություն է։ Իշխող կուսակցության նոր առաջնորդի ընտրությունների ժամանակ նրա գլխավոր խոստումը հենց այն էր, որ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, ինչպես և նախանշված էր, հոկտեմբերի 31-ին։

Այդ պատճառով քվեարկությունից անմիջապես հետո Ջոնսոնը հայտարարել է, որ, եթե պատգամավորները քվեարկեն հետաձգելու օգտին, նա արտահերթ ընտրությունների առաջարկ կներկայացնի։

Ամեն ինչ կորոշվի այս շաբաթ։

• Եթե այդ մարտում հաղթի խորհրդարանական մեծամասնությունը, «բրեքսիթն», ըստ ամենայնի, կհետաձգվի, Բրիտանիան արտահերթ ընտրություններ, և, չի բացառվում, Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ նոր հանրաքվե կանցկացնի։

• Եթե հաղթի Բորիս Ջոնսոնն, ըստ ամենայնի, Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա Եվրամիությունից։

Իրադարձությունների զարգացման առավել հավանական տարբերակ են արտահերթ ընտրությունները, որոնք կանցկացվեն նոր վարչապետի համար առավելագույն քաղաքական ռիսկի ֆոնին, քանի որ ընդդիմությանն են միացել պահպանողական պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել կառավարությանը, կարծում է The Times-ը։

Ցույց Լոնդոնում Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու դեմ։ 2019թ-ի սեպտեմբերի 3. REUTERS/Ammar Aw

Ամեն ինչ՝ Բրեքսիթի մասին

«Բրեքսիթ» եզրը կազմված է անգլերեն երկու բառերից՝ Britain և exit, և նշանակում է «Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի ելք»։

Բառը սկսել են օգտագործել 2016թին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, որի արդյունքում նվազագույն առավելությամբ (պակաս, քան երկու տոկոս) հաղթեցին ԵՄն լքելու կողմնակիցները։

Դա Բրիտանիայի պատմության մեջ այս հարցով արդեն երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի էր ունեցել 1975թին այն ժամանակ հաղթել էին ԵՄին անդամակցելու կողմնակիցները։

Ինչի՞ց են դժգոհ բրիտանացիները, որոնք քվեարկում են ԵՄն լքելու օգտին։ Ինչի՞ են նրանք ուզում հասնել

Մեծ Բրիտանիայում ԵՄից դուրս գալու օգտին են հանդես գալիս հիմնականում Պահպանողական կուսակցության կողմնակիցները, մեծ տարիքի, ինչպես նաև բարձրագույն կրթություն չունեցող անձինք։

Այդ մարդիկ հավատում են, որ ելքը Եվրամիությունից ավելի շատ աշխատատեղեր կապահովի երկրի համար ավանդական համարվող ճյուղերում՝ գյուղատնտեսությունում և ձկնային ոլորտում, և կկանգնեցնի միգրանտների հոսքը Բրիտանիա։

Ինչո՞ւ է երիտասարդությունն ու ընդդիմությունը դեմ բրեքսիթին

Բրեքսիթի հակառակորդների թվում են հիմնականում երիտասարդները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աշխատակիցներն ու բիզնեսի ներկայացուցիչները։ Խորհրդարանում բրեքսիթին դեմ է հանդես գալիս ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, սակայն այդ դիրքորոշումը կիսում են նաև իշխող Պահպանողական կուսակցության որոշ պատգամավորներ։

Այդ մարդիկ իրենց կարիերան հիմնականում կապում են ոչ թե Բրիտանիայի համար պատմականորեն ավանդական ճյուղերի, այլ բարձր տեխնոլոգիական ընկերություններում աշխատատեղերի հետ։ Հենց այդ աշխատատեղերն են առաջինը տուժելու բրեքսիթի դեպքում, և երիտասարդության այդ հատվածի համար Բրիտանիան լքելն ու Նիդերլանդներում կամ Գերմանիայում հիմնվելն ավելի հեռանկարային է դառնալու։

Ինչ վերաբերում է ընդդիմության աջակցությանն, ապա, փորձագետներից շատերի կարծիքով՝ դրանում ավելի շատ արտահայտվում է լեյբորիստների պայքարը նրանց քաղաքական ընդդիմախոսների՝ պահպանողականների դեմ։

Ինչո՞ւ Եվրամիությունը չի ողջունում այդ հեռանկարը

Մեծ Բրիտանիան աշխարհում մեծությամբ հինգերորդ տնտեսությունն ունի, և բրեքսիթը հարված է ողջ Եվրամիության տնտեսությանը։

Պառակտում Բրիտանիայի հասարակությունում և անջատողականության սպառնալիք

2016թի հանրաքվեի արդյունքները մասշտաբային պառակտում առաջացրին ոչ միայն հասարակությունում, այլև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և կառավարությունում։

Բացի այդ, Եվրամիությունը լքելուն կտրուկ դեմ արտահայտվեցին Միացյալ Թագավորության երեք մասերը՝ Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան։ ԵՄից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի իշխող կուսակցությունը սպառնում է իր հանրաքվեն անցկացնել, որը նվիրված կլինի Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախանալուն։

Կառավարությունը պառակտվել է բրեքսիթի հարցում։ Սակայն 2019թի մարտից դա արդեն այնքան էլ կարևոր չէ, քանի որ կառավարությունը զրկվել է բրեքսիթի գործընթացը ղեկավարելու հնարավորությունից։ Որոշում կայացնելու իրավունքն անցել է խորհրդարանին։

Սակայն, պարզվել է, դա անելը շատ բարդ է։ Հանրաքվեին միայն մեկ հարց էր դրված, որին պետք էր պարզապես «այո» կամ «ոչ» պատասխանել, և ելքը որոշվում էր պարզ մեծամասնությամբ։ Իսկ խորհրդարանում պետք է բրեքսիթի հետ կապված բազմաթիվ հարցեր լուծել, որոնց շուրջ բրեքսիթի հակառակորդներն ու կողմնակիցները չեն կարողանում համաձայնության գալ։

Եվրամիությունից Բրիտանիայի ելքի վերջնաժամկետը 2019թի մարտի 29ն էր։ Սակայն երկիրն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ։ Ելքի նոր ժամկետ էր նշնակվել ապրիլի 12ը։ Սակայն վարչապետ Թերեզա Մեյը դիմել է ԵՄ ղեկավարությանը ժամկետը մինչև հունիսի 30ը երկարաձգելու խնդրանքով։

Առավել հավանական սցենարներն այս պահի դրությամբ

Ամենառիսկայինը Եվրամիությունն առանց նախնական պայմանավորվածությունների լքելու սցենարն է (no deal Brexit)։ Դա Մեծ Բրիտանիայի տնտեսության համար ծանրագույն հարված կլինի։ Այս սցենարի դեպքում կարող են կասեցվել տասնյակ արտադրություններ, տասնյակ հազարավոր մարդիկ կարող են աշխատանքից զրկվել, հնարավոր է գների մեծ աճ և ապրանքի դեֆիցիտ, օրինակ՝ դեղորայքի։


Կարդալ ավելին JAMnews-ում